Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը ավտոմեքենայի յուղի վաճառքի և փոխելու դեպքում, ո՞ր դեպքում պետք է վճարի բնապահպանական վճար։ Ինձ ասում են, եթե թափոններ չեն առաջանալու, ապա բնապահպանական հարկի խնդիր չի առաջանա, ի՞նչ է նշանակում թափոններ չեն առաջանա, դա հին յուղի կուտակու՞մն է, թե մեկ այլ բան։ Եվ ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի՞ ընդհանրապես ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ Ավտոտեխսպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է Երևան քաղաքից դուրս։
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և որպես երկրորդային հումք վաճառում է, գործունեությունը իրականացնում է միկրոյի դաշտում։ Արդյո՞ք կա այնպիսի օրենքի հղում, որ ազատված է հարկերից տվյալ գործունեության տեսակը։
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գտնվում է միկրոյի դաշտում հետևյալ դասակարգիչով ՝ Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար։ Հարցս հետևյալն է․ շրջանառության հարկի դաշտ անցնելիս հարկվելու է 1․5%-ո՞վ։ ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.197։
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։
Բարև ձեզ։ Մարզում ՍՊԸ-ն իրականացնում է հետևյալ գործունեությունը՝ գնում է թափոններ կամ հավաքում, վերամշակում ու վաճառում։ Կարո՞ղ է լինել միկրոձեռնարկատեր։
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, ունենում ենք նյութերի թափոններ (отходы) յուրաքանչյուր ամիս: Ի՞նչ կարգով են դուրս գրվում այդ թափոնները, ո՞ր իրավական ակտերն են կարգավորում այս հարցը: Հետաքրքիր է նաև խոտանի դուրսգրման կարգը: Նախապես շնորհակալություն:
💼 Խորհուրդներ սկսնակ հաշվապահների համար – սովորենք միասին 📈 Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն սկսնակ հաշվապահներին. ✅ Սովորեք հաշվապահական հաշվառման տեսությունը, տիրապետեք հիմունքներին 🧰 Սովորեք աշխատել տարբեր գործիքներով։ Օրինակ, Excel-ը կարող է դառնալ Ձեր...
Tesla-ի հիմնադրման սկզբնական շրջանում Իլոն Մասկը հայտնի էր իր նորարարական գաղափարներով և ավտոմոբիլային և էներգետիկ արդյունաբերությունները հեղափոխելու անդադար ձգտմամբ։ Սակայն, մինչ Մասկը կենտրոնացած էր նորարարության վրա, նրան անհրաժեշտ էր մեկը, ով կկառավարեր կարևորագույն ֆինանսական գործառնությունները։...
Ասում են, որ կարող եք որոշել, թե ինչ-որ մեկը քանի ժամ է ծախսել իր հարկային հաշվետվությունը պատրաստելու համար՝ ըստ սևագրի վրա թողնված սուրճի բաժակի օղակների, ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը՝ ըստ նրա օղակների: Եթե...
Երբ 1975-ին Բիլ Գեյթսը հիմնադրեց Microsoft-ը, նա այսպիսի տեսլական ուներ՝ համակարգիչ դնել յուրաքանչյուր գրասեղանի վրա և յուրաքանչյուր տանը: Այնուամենայնիվ, երբ ընկերությունն աճեց, Գեյթսը, ինչպես Սթիվ Ջոբսը, բախվեց աճող ֆինանսական բարդությունների հետ, որոնք պահանջում էին զգույշ...
Մարիաննա on Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով: “Բարև Ձեզ, Կարինե: Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով…” Jun 13, 15:50
Մարիաննա on Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը: “Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա…” Jun 13, 15:35
Արման on Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող: “Նախ 24 մլն շեմը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ձեր դեպքում շեմը 115 միլիոն է, դրանից հետո պետք է աշխատեք ԱԱՀ-ով։ Հաշվետու…” Jun 13, 14:21
A. on ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում: “Լավ կլինի՝ հաշվապահի դիմեք, շատ նրբություններ կան։ Պետք է շրջհարկի դիմում տաք, այլ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնեք։” Jun 13, 14:05
Վերջին մեկնաբանություններ