Tag: ինտերնետ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ խանութ բացելու համար

Կարեն. Բարև ձեզ: Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում "բռնացնի": Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց գործունեություն ծավալելու համար

Մարի. Բարև ձեզ: Օնլայն գործունեություն ծավալելու (ֆեյսբուքյան էջ, կայք) և որևէ ծառայություն գովազդելու և առաջարկելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Անվանումը ինչ-որ տեղ պե՞տք է գրանցվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

Նորայր. Բարև ձեզ: Եթե ուզում եմ սկսել օնլայն բիզնես, բայց չգիտեմ՝ կաշխատի, թե ոչ, չգիտեմ՝ մեկ ամիս հետո իրեն կարդարացնի, թե ոչ, չգիտեմ՝ կկարողանամ այդ կայքի միջոցով գումար աշխատել ու հարկերը վճարել, թե ոչ, և այդպես մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինում չգրանցվել: Ու եթե չգրանցվեմ, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կայքում կա փողի փոխանակություն՝ մի օգտվողի հաշվից դեպի մյուսի հաշիվ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արսեն. Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Սեդա. Բարև ձեզ: Եթե ընկերությունը գրանցվելուց հետո ունի միայն հիմնադիր անձ, կա շրջանառության հարկով հարկման դիմում և վերջին եռամսյակում մեկ պայմանագիր, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի ՊԵԿ: Ընկերությունը ՍՊԸ է և մատուցում է առցանց ծառայություններ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը ենթակա է հարկման

244 Արփինե. Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային կոմերցիա

Արման. Ինտերնետ խանութի գործունեություն, որը չի հանդիսանում ապրանք ներկրող կամ արտահանող, քանի որ ապրանքը ՀՀ-ում չի գտնվում, այլ ԱՄՆ-ում, և ապրանքները վաճառվում են ԱՄՆ-ի շուկայում: Պարզապես գործունեությունը կառավարվում է Հայաստանից, վճարումները նույնպես գալիս են դեպի Հայաստան: Տվյալ դեպքում ինչպիսի՞ ընկերության տեսակն է հարմար նման գործունեության համար, որպեսզի և՛ հարկային դաշտում «հանգիստ աշխատենք», և պարզապես ճիշտ ուղու վրա դրվի: Նախապես ասեմ, որ օրինական է պետք գործել, քանի որ վճարումներ ընդունելու միակ կարճ և ճիշտ տարբերակը օրինական գրանցված գործունեություն ունենալն է: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է տարաբնույթ ապրանքների մանրածախ վաճառքով

Armen. Հարգելի հաշվապահներ, պատրաստվում եմ գրանցել ՍՊԸ, որը զբաղվելու է տարաբնույթ ապրանքների մանրածախ վաճառքով: Սկզբնական շրջանում դրանք լինելու են ավտոմոբիլային յուղեր, անտիֆրիզներ, ֆիլտրեր և այլն: Վաճառքը տեղի է ունենալու 2 ճանապարհով՝ 1. վաճառք ինտերնետ խանութ կայքում ձևակերպված պատվերի հիման վրա 2. վաճառք այլ ուղղակի պատվերների հիման վրա՝ ներառյալ գնումների կոմիտեից եկած մրցույթների հաղթելու արդյունքում: Երկու դեպքում էլ վաճառվող ապրանքը ձեռք է բերվելու համապատասխան մատակարարներից վաճառելուց անմիջապես առաջ: Խնդրում եմ նկարագրել` ինչպե՞ս պետք է իրականացնել վաճառքի գործընթացը, որպեսզի այն լինի օրենքի սահմաններում (ՀԴՄ, փաստաթղթավորում):
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

Մուշեղ. Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի գնում ինտերնետով

Arevik. Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս առաջ ինտերնետ խանութից պատվիրել եմ բիժու, որը դեռ ինձ չի հասել, և կարծում եմ` պատճառը մաքսատուրքի մեջ է, քանի որ դրանից առաջ ևս պատվիրել էի, և այս մեկից պետք է 10% գանձվի: Մոտ օրերս տանը չեմ գտնվել, և հավանականությունը մեծ է, որ զանգահարել են, բայց չեն կարողացել կապվել ինձ հետ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ կապվել և իմանալ` իմ բեռը Հայաստանում է, թե ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս կատարեմ վճարումը և որտեղի՞ց վերցնեմ իմ իրը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Լուսինե. Բարև ձեզ: Կայքը ԱՁ գրանցելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ինչքա՞ն: Հասույթ չունենք, գովազդներ չունենք կամ եթե կան` անվճար, վարձու աշխատող չկա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային առևտրի հետ կապված

Ռոբերտ. Այսպիսի մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային խանութներից կարողանում եմ գնել, օրինակ, Չինաստանից ապրանք, ինչի գինը շատ ավելի մատչելի է, քան եթե ես նույն ապրանքը գնեմ Հայաստանից: Ցանկություն կա այդ ճանապարհով գործունեություն սկսել, այսինքն վաճառել պատվիրված ապրանքները, բայց օրենքով սահմանված կարգով: Ուղղակի հարցն էլ դրանում է կայանում` ինչպե՞ս օրինականացնել, և ընդանրապես ի՞նչ օրենքներ կան դրա վերաբերյալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը

Արսեն. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝ 1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի 2. Համակարգիչների վերանորոգում 3. Փաստաթղթերի պատճենահանում 4. Գրենական պիտույքների վաճառք Ունենալու եմ մեկ վարձու աշխատող: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղեկատվական վեբկայք

Գոռ. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ես ֆիզանձի տվյալներով գործարկել եմ տեղեկատվական վեբկայք: Հետագայում այցելությունների շնորհիվ վճարովի գովազդներ տեղադրելու դեպքում ես կամ գովազդատուները (ֆիզ. անձ, ԱՁ, իրավաբանական անձ) ի՞նչ հնարավոր խնդիրներ կունենանք:
.ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե. Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել շրջանառության հարկով

Hamest. Եթե ԱՁ-ն ունի արտոնագրային վճար, զբաղվում է մանրածախ առևտրով և մատուցում է ինտերնետային ծառայություն, ապա կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է գնումներ կատարել ինտերնետով

Անի. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ցանկանում է իր անունից գնումներ կատարել ինտերնետ խանութի միջոցով, որտեղ վճարումները ընդունում են PAYPAL համակարգի միջոցով: Կարո՞ղ է ՍՊԸ-ն բանկում իր անունով ունենալ MasterCARD, որպեսզի կցի PAYPAL-ին և կարողանա վճարումներ կատարել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահեստամասերի ներմուծում

Արամ. Բարև ձեզ: Ցանկանում եմ մեծաքանակ պահեստամասեր ներմուծել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ բացելու, մաքսային և հարկային ներկայացնելու համար: Պահեստամասերը գնելու եմ ինտերնետով: Նախապես շնորհակալություն, կսպասեմ արձագանքների: