Tag: ծառայությունների մատուցում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ. Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել: Եթե 1. ծառայություն է մատուցում, 2. 24 միլիոնը չի գերազանցել, 3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել, 4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Տիգրան. Բարև ձեզ: ՍՊԸ եմ ուզում բացել, որը կզբաղվի և՛ տեղափոխման ծառայությունների մատուցմամբ, և՛ նաև ժամանակ առ ժամանակ առք ու վաճառքով: Ես ուզում եմ ընտանեկան բիզնես ձևակերպել, հնարավո՞ր է, եթե գրանցված լինելու ենք ես և մայրս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը ծառայություն է մատուցում

Արփի. Բարև ձեզ: Եթե անձը աշխատում է (գրանցված է) որպես ծառայություն մատուցող, արձակուրդ և ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում վճարվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Նոնա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ. Բարև ձեզ։ 2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը մատուցել է վճարովի ծառայություններ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել խորհրդի կարգով: Ես մատուցել եմ վճարովի ծառայություններ, սակայն դեռ պայմանագիր չի կնքվել: Հարց` պայմանագիրը կնքվում է աշխատանքի ավարտից հետո՞, թե՞ նախապես, և ի՞նչ սկզբունքով է հարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված

Մարինե. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակիցներին աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված՝ հաշվարկային թերթի՞կ, թե՞ աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ: Հղում օրենքին կարո՞ղ եք տալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է ճիշտ աշխատել

Միլետա. Ողջույն: Ես վարձակալած տարածքում կատարում եմ դասապատրաստումներ և երբեմն, ըստ անհրաժեշտության, ներգրավում եմ այլ մանկավարժների ևս։ Ինչպե՞ս է ճիշտ աշխատել, գրանցվել որպես ԱՁ և մյուսների հետ կնքել քաղ. իրավական պայմանագի՞ր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ

Քրիստինե. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը լրանալուց հետո կարո՞ղ ենք պայմանագիրը երկարացնել որոշակի ժամկետով` կնքելով համաձայնագիր աշխ. պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Ռուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղիրավական պայմանագիր, նրան աշխատավարձ վճարելուց հարկայինը պետք է հաշիվ ուղարկի՞, կազմենք հանձնման-ընդունման արձանագրություն և գումարը փոխանցենք աշխատողի տարանցիկ հաշվի՞ն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձի հետ ուզում ենք կնքել քաղիրավական պայմանագիր, 1.հարկայինում ե՞րբ ենք գրանցում և ժամկետը նշու՞մ ենք, թե՞ ոչ, 2.նվազագույն ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարենք, 3.Ի՞նչ պահումներ են կատարում: Շատ շնորհակալ կլինեմ, որ ինձ օգնեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հովհաննես. ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մաքրության ծառայության պայմանագիր

Զառա. Բարև ձեզ, կխնդրեի ինձ օգնեիք կազմել պայմանագիր` կապված մաքրության ծառայության հետ։ Մենք ներկայացնում ենք մաքրման ծառայություններ, և անհրաժեշտ է կազմել երկկողմանի պայմագիր։ Կխնդրեի օգնեիք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Գայանե. Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն աշխատավարձը ուշ է վճարել

Հակոբ Ո. Ողջույն։ Գործատուի հետ կնքվել է ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագիր, որում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա հաջորդ 15-ը։ Երկու անգամ աշխատավարձը նշված օրից ուշացվել է և վճարվել է առանց ուշացած օրերի համար հաշվարկված տուգանքի։ Ի՞նչ է նախատեսվում նման դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ

Աննա. Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն: