Tag: հանրային սնունդ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժշտ է լիցենզիա սննդի կետ բացու համար

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կարո՞ղ եք ասել` սննդի կետ բացելու համար լիցենզիա պետք է, թե ոչ, մեկ էլ, եթե պետք է, ապա որտեղի՞ց պետք է ձեռք բերել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը

Սարգիս. Ողջույն: Հարգելի գործընկերներ, "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ "սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը...": Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սննդի վաճառք

Միհրան. Բարև Ձեզ, մի հարց ունեմ և հուսամ` կստանամ սպառիչ պատասխան... Ցանկանում եմ սննդի` խաչապուրի պատրաստելու և նույն տեղում վաճառելու կետ բացեմ: Կասե՞ք` ինչ փաստաթղթեր և ինչ լիցենզիա է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ

Հարություն. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք "Եկամտային հարկի մասին" օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ "Եկամտային հարկի մասին" օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում

Եվա. Հարգելիներս, կխնդրեի ասել` ինչպիսի՞ ամսական կամ եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնի արտոնագրային վճար վճարող, հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն: Կարդալով "Արտոնագրային վճարների մասին" օրենքը` չկարողացա գտնել հարցիս պատասխանը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել "Շրջանարության հարկի մասին" օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է. Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արագ սնունդ

Ruzanna. Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և աշխատացնել արագ սննդի վաճառակետ: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է նշանակվել տուգանքը

Կարեն. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությանս տեսակը հանրային սնունդ է: Արտոնագրային վճարը դեկտեմբեր ամսին չեմ կարողացել վճարեմ, հունվարին վճարել եմ, սակայն հարկայինում արտոնագրիը չեն տվել և տուգանել են 20000 դրամ, իսկ արտոնագիրը` պատասխանել են "կտանք, երբ տուգանքը վճարեք": Խնդրում եմ օգնել. չգիտեմ` տուգանքը ճի՞շտ են նշանակել, թե՞ ոչ, և չգիտեմ, թե ինչի հիման վրա արտոնագիրը չեն տվել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները

Տիգրան Սարգսյան. Խնդրում եմ պարզաբանել` հարկային բարեփոխումներից հետո ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները: Կա՞ արդյոք գյուղական վայրերում գործող սրճարաններին որևէ արտոնություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ

Թամարա. Հարգելիներս, ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին: Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ

Սիրանուշ. Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սրճարանի համար վճարվող արտոնագրային վճար

Արթուր. Ողջունում եմ բոլորին: Թաղապետարանում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվություն ստանալիս ասացին, որ սրճարանի արտոնագրային վճարը կարող եմ վճարել ամիս-ամիս, ասացին՝ փոփոխություն է եղել, բայց չեմ կարողանում գտնել օրենսդրության համապատասխան ակտը: Արդյո՞ք այդպիսի բան կա: Բոլորից շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարը

Արման. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն հանրային սննդի օբյեկտ է և ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճար վճարող: Սպասարկման սրահի մակերեսը կազմում է 192 քառակուսի մետր: Ձեր կարծիքով ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարի չափը եռամսյա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնել

Անուշ. Շահութահարկի դեպքում ներկայացնում են տարեկան հաշվարկ հաշվետվության տեսքով, իսկ ի՞նչ տարեկան հաշվետվություններ կամ նման կարգի փաստաթղթեր պետք է ներկայացնել հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտաքին բուֆետի հարկման վերաբերյալ

Liana. Հարգելի կոլեգաներ, ապրիլի 1-ից հանրային սնունդը հարկվելու է արտոնագրային վճարով, և "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16 ուժը կորցրած է ճանաչվում: Իսկ ինչպե՞ս է հարկվելու "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16-ի 35րդ-հոդված 2-րդ կետով սահմանված արտաքին բուֆետը: Նոր` "Արտոնագրային վճարների մասին" օրենքում նման կետ չկա, միայն սպասարկման սրահով է որոշվում, այն էլ սկսվում է մինչև 50մ քառակուսու համար, ուղղիչ գործակից չկա և եռամսյակի համար 225.000 դրամ: Իսկ եթե սպասարկման սրահ չունես, ինչպե՞ս է որոշվելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սահմանային չափը գերազանցելու դեպքում

Մարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ աշխատում է հաստատագրված հարկով հանրային սննդի սպասարկման ոլորտում (ակումբ): Խնդրում եմ ասեք` եթե սահմանային չափը գերազանցում ենք, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարություն

Եվա. Հաստատագրված վճարի սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարությունում սպասարկման մակերեսը ինչպե՞ս գրել, եթե եռամսյակի յուրաքանչյուր ամիս ունեցել է տարբեր սպասարկման մակերես: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի

Մարի. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի: Կարո՞ղ է արդյոք աշխատել հաստատագրված վճարով: Նախապես շնորհակալություն: