Tag: հանրային սնունդ

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

262 Արմենակ. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ եմ: Զբաղվում եմ հացաբուլկեղենի արտադրությամբ ընտանիքիս անդամների հետ, համարվում եմ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արտադրանքի վաճառքն իրականացնում եմ մանրածախ՝ տեղում: Արդյո՞ք պետք է կատարեմ հանրային սննդի վճար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին

Syuzi. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: ՊՈԱԿ-ը իր բուֆետում ցանկանում է սնունդ մատակարարել ուսանողներին: Բուֆետապան ենք ընդունել աշխատանքի: Մենք շահույթ չենք հետապնդում, սնունդը պետք է վաճառվի որ գնով որ բերել ենք, նույն գնով վաճառենք ուսանողներին: Եթե հնարավոր է` բացատրեք փաստաթղթային շարժը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեություն

Գևորգ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել. ցանկանում եմ բացել շաուրմայանոց, որտեղ իրականացվելու է միայն վաճառք, չի լինելու կանգնելու կամ նստելու տեղ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել` ինչի՞ց սկսեմ, որ ճիշտ լինի, խոսքս հարկային թղթաբանությանն է վերաբերվում, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սուրճի սարք գազալցակայանում

Գարիկ. Բարև ձեզ: Ես գազալցակայանում տեղադրել եմ սուրճի ապարատ (vending machine), դրա համար պետք է գրանցեմ ԱՁ, կասե՞ք` ինչ հարկատեսակով է հարկվելու` ամսակա՞ն, թե՞ եռամսյակային, ու ինչպե՞ս են հաշվարկում հարկը: Հումքը գնում եմ կազմակերպությունից ՀԴՄ կտրոններով: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ոչ մշտական աշխատանքի է հրավիրում աշխատողների

Ռուզան. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. կազմակերպությունը (ռեստորան) ոչ մշտական աշխատանքի է հրավիրում աշխատողների (մատուցողների) ամսվա մեջ մի քանի օր: Ի՞նչ պայմանագիր կնքեմ նրանց հետ (ծառայությունների վճարովի մատուցմա՞ն): Արդյո՞ք այլ փաստաթղթեր էլ պիտի կազմվի նրանց հետ: Եվ արդյո՞ք ամեն անգամ պետք է կատարվի այդ թղթաբանությունը (ենթադրենք 2 օրը մեկ կանչում ենք աշխատանքի): Կանխավ շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում

Արման. Հարգելի գործընկերներ, հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում ինչպես հաճախորդների համար, այնպես էլ "դրսից" գնորդների համար: Արդյո՞ք կարիք կա առանձնացնել հաշվառումը` հաճախորդների համար թխվածի համար վճարել արտոնագրային վճար, իսկ "դրսից" գնորդների համար` շրջանառության հարկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տպել ՀԴՄ կտրոնը

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք հանրային սննդի օբյեկտը, որի համար պարտադիր է ՀԴՄ-ի կտրոնի վրա անվանացանկի տպելը, կարող է ՀԴՄ կտրոն տրամադրել` "Հանրային սնունդ" տպելով դրա վրա, թե՞ պետք է պարտադիր գրել, թե ինչ է վերցրել հաճախորդը` ճաշատեսակի անվանումով և այլն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սրճարան բացելու համար

Արմինե. Բարև ձեզ: Ես որոշ հարցեր ունեմ լիցենզիայի հետ կապված, հուսով եմ արձագանք կլինի: Ուզում եմ սրճարան բացել և ուզում եմ իմանալ` լիցենզիա ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ, որքա՞ն գումար է պետք, ինչպե՞ս նաև նարգիլեյի, սնունդի, ալկոհոլի համար որտեղի՞ց ստանամ լիցենզիա և կրկին որքա՞ն գումար է անհրաժեշտ դրանց համար: Հ.Գ. Ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. 1. Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է 2. Արտոնագրով հանրային սնունդը, եթե տարածքը 28 քմ է, ինչպե՞ս է հաշվարկվում` օրենքում մինչև 50 քմ համար է գրված, իսկ փոքր տարածքի համար տարբերություն կա՞, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Երանուհի. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե Ա/Ձ-ն զբաղվում է հանրային սննդի գործունեության կազմակերպմամբ, ապա ի՞նչ հարկեր պիտի վճարի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Armen. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես ԱՁ եմ, նոր եմ սկսել գործունեությունս, գրանցվել եմ պետ. ռեգիստրում և հարկայինում որպես հանրային սննդի կետ, բայց հարկվելու եմ շրջանառության հարկով: Արդյո՞ք տեղեկություն տալու եմ հարկային տեսչությանը, որ ես հարկվելու եմ շրջ. հարկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արագ սննդի կետում մսի վաճառքի կազմակերպում

Արմեն. Բարև ձեզ, սիրելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Եթե ես ունեմ արագ սննդի կետ առանց նստելատեղերի և միաժամանակ զբաղվում եմ մսավաճառությամբ, արդյո՞ք դա համարվում է հանրային սննդի կետ և ի՞նչ հարկով է հարկվում: Նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

223 Սոնա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի գործունեություն 600 քմ – ից ավել տարածքում

219 Աննա. Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, զբաղվում է առևտրով, հիմա ավելացել է նաև ռեստորան, որի մակերեսը 600 քմ-ից ավել է: Այս դեպքում մենք պե՞տք է այդ գործունեության մասով, այսինքն` հարային սննդի մասով, նույնպես աշխատենք ԱԱՀ-ով, տեղադրենք ՀԴՄ: Իսկ հարկային գնալ, դիմում գրել անհրաժե՞շտ է, թե միայն էլեկտրոնային հայտը բավական է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ աշխատում է հանրային սննդի ոլորտում

Gor. 3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք` 1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը: Այսինքն, եթե ԱՁ-եմ և արագ սննդի կետում վարձու աշխատող եմ պահում, ուրեմն չեմ համարվում արտոնագրային վճար վճարող: Ուրեմն ի՞նչ հարկ պետք է վճարեմ այդ դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ

Գոռ. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ: Ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ի՞նչ փաստաթղթերով, և արդյո՞ք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային համակարգով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Տիգրան. Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը ԱԱՀ – ով հարկվող է

Արգամ. Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով հարկվող գործունեությու՞ն է արդյոք հանրային սննդի առաքումը, եթե առաքման առանձին գումար չի գանձվում պատվիրատուից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում

Արմեն. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում: Բացի պատրաստի խոհարարական արտադրանքը ունի նաև խմիչքների (ալկոհոլային և ոչ ալկոհոլային), քացրավենիքի (գնված այլ խանութից) վաճառք: Արդյո՞ք անհրաժեշտություն կա վարելու առանձին հաշվառում և հարկելու խմիչքն ու քացրավենիքը շրջանառության հարկով, թե՞ բոլորի համար վճարվում է արտոնագրային վճար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է 11 % եկամտային հարկի պարտավորություն

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն: