Tag: հաշվապահական հաշվառում

Շահաբաժնի բաշխում

Արեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ շահաբաժինը բաշխելիս պետք է առաջնորդվել հարկայի՞ն հաշվառումով, թե՞ հաշվապահական հաշվառումով: Հարցիս իմաստն այն է, որ կան ծախսեր, որոնք շահութահարկը որոշելիս չեն նվազեցվում համախառն եկամտից, այդ դեպքում շահաբաժինը բաշխելիս պետք է այդ ծախսերն էլ նվազեցնել, նոր հաշվարկել մաքուր շահույթ բաշխել և վճարել 5 տոկոս, թե՞ պետք է առաջնորդվել շահութահարկի հաշվետվությունով տրված թվով։ Եթե հստակ իրավական ակտի համար կարող եք ասել, շատ շնորհակալ կլինեմ։

Հաշվապահական խնդիր

Ալլա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը․

Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։

Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 58 000 դրամի չափով։ Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Դպրոցներում հաշվապահները կրճատվելու են

Սուսաննա․

Բարի օր, հարգելի հաշվապահներ: Բոլորս էլ տեղյակ ենք, որ շուտով դպրոցներում հաշվապահները կրճատվելու են, և հաշվապահությունը պատվիրակվելու է որևէ կազմակերպության, ով կհաղթի մրցույթը: Ես ինքս ունեմ Ա/Ձ, բայց ուրիշ դասակարգիչով: Հարցս հետևյալն է: Ինչպե՞ս կարող եմ ես որպես կազմակերպություն մասնակցել մրցույթին: Պե՞տք է լիցենզիա ունենամ, և եթե այո, ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:

Մասնաճյուղերի հաշվապահական հաշվառում

Աստղ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ հուշեք՝ կա՞ այնպիսի հղում կամ փաստաթուղթ, որտեղ կարելի է ուսումնասիրել օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ–ում բացված մասնաճյուղերի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները։

ԴԱՀԿ բռնագանձման ձևակերպումներ

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության հաշվեհամարից հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է գումար հարկային պարտավորությունների մարման համար, հետո նորից 2 օր անց հետ վերադարձրել հաշվին՝ արդեն իսկ հարկադիր ծառայության գումարը պահված: Կազմակերպությունը մինչ այդ ամենը վճարել է պարտավորությունները: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ ձևակերպումներ տալ, ի՞նչ հաշվով ձևակերպել և՛ ելքը, և՛ մուտքը, և՛ պահված գումարը:

Շնորհակալ եմ։

Գրասենյակ բացելու համար

Լամարա․

Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ։ Կրթություն ունեմ, աշխատանքային փորձ ունեմ, համակարգիչ ունեմ, ընթերցող սարք, նույնականացման քարտ, տարածք ունեմ։ Կանխավ շնորհակալություն:

Որոշել վաճառքից շահույթը/վնասը

Կարինե.

Ձևակերպել հիմնական միջոցների՝ որպես վաճառքի համար պահվող դասակարգումը, իրական արժեքով վերաչափումը և դրանց վաճառքի հետ կապված գործառնությունները։ Որոշել և ձևակերպել վաճառքից շահույթը կամ վնասը։

Տվյալներ․

Հաստոցների սկզբնական արժեքը 600․000 դրամ, օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, մնացորդային արժեքը 0, մաշվածությունը հաշվարվել է գծային մեթոդով։ Ձեռքբերումից երկու տարի անց հաստոցները վերադասակարգվել են որպես վաճառքի համար պահվող։ 6 ամիս հետո կատարվել է դրանց վերաչափումն իրական արժեքով՝ հանած վաճառքի ծախսումները, որոնք սահմանվել է 380․000 դրամ։ Տարվա վերջում հաստոցները վաճառվել են 420.000 դրամով՝ գումարած ԱԱՀ։ Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Դրամարկղից վճարվել է միջնորդավճար հաստոցների վաճառքի համար՝ 9600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։

Հաշվապահական խնդիր

Կարինա․

Կազմակերպությունը լուծարել է հոսքային գիծը, որն այլևս պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Սկզ․ արժեքը 5 800 000 դրամ է, օգտակար ծառայութունը սահմանել է 10 տարի, մնց․ արժեքը 300 000 դրամ, մաշվածության համար կիրառվում է գծային եղանակը։ Հոսքային գիծը լուծարվել է 8 տարի շահագործելուց հետո, հոսք գծի ապատեղակայման համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներներին՝ 52 000, լուծարքից ստացվել են պահեստամասեր 50 000 դրամ արժեքով։

1) դտ 714 Կտ 111 - 1400000
2)8*5800000-300000/10=4400000
3)դտ 112 Կտ 111 - 4400000
4)դտ 714 Կտ 527 - 52000
5)դտ 211 Կտ 611 - 50000
6)կտ 331Դտ 714
7) դտ 614 Կտ 331 - 50000
Խնդրում եմ օգնեք վերջացնեմ խնդիրը։

ԱՁ ակտիվների և պարտավորությունների հաշվառում

Կարեն․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով, իսկ 10-րդ մասի համաձայն հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:

Հարց 1․ Կնշե՞ք Կառավարության սահմանած կարգը։

Հարց 2․ Գոյություն ունի փոքր խանութ, որի ամսական շրջանառությունը մոտ 1 մլն դրամ է։ Օրեկան ստանում է մոտ 100 տեսակի ապրանք, մոտ այդքան վաճառք է անում մանրածախ։ Այս օրենքի համաձայն, եթե ճիշտ եմ հասկացել, պետք է ամեն ստացված ապրանքը օրական մուտք անել հաշվապահական ծրագիր և վաճառքը ցույց տալ։ Այս դեպքում հաշվապահի աշխատանքի ծավալը մեծանում է և պետք է ծառայության դիմաց համարժեք գումար ուզել։ Արդյո՞ք կա տարբերակ այլ ձևով հաշվառումը անել, ավելի քիչ աշխատանք կատարել, որպեսզի այդ փոքրիկ խանութից շատ գումար չուզենք, բայց օրենքի խախտում էլ չլինի։