
Ձև 163 – ի փոխարեն
Դիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ Ձև 163 - ի փոխարեն ո՞ր ձևն ենք ներկայացնելու ՊԵԿ: Շնորհակալություն։

Ազատման գրանցման հայտը չի ներկայացվել
Նարեկ․
Բարև Ձեզ։ Ընկերության աշխատակիցը դուրս է եկել աշխատանքից 3 ամիս առաջ, բայց աշխատանքի ազատման հայտ չենք ներկայացրել։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, որ մինիմալ ռիսկային լինել։ Ազատման հայտ ուղարկեմ 3 օր հետին ամսաթվով և ճշգրտեմ եկամտային հարկի հաշվետվությունները աշխատակցի աշխատավարձը զրո գրելով, թե՞ երեք ամիս հետին ամսաթվով ազատեմ աշխատակցին՝ ճշգրտելով նաև եկամտային հարկի հաշվետվությունները՝ աշխատակցի աշխատավարձը զրո գրելով։

Շահութահարկի հաշվարկի լրացման կարգ
Նարինե․
Ամուսինս ԱՁ է, զբաղվում է արևային վահանակների տեղադրման աշխատանքներով։ Նախորդ տարիներին աշխատել է միկրոձեռնարկատիրության դաշտում, սակայն նոյեմբերի 24-ից գերազանցեց 24 մլն շեմը, ու անցանք շրջանառության հարկի դաշտ։ Հիմա շահութահարկի հաշվարկը լրացնելու խնդիր ունեմ, լրացման ձևը չեմ հասկանում, որ խնդրեմ, կօգնե՞ք։

Եկամտային հարկի զրոյական հաշվարկ
Արեգա․
Բարև Ձեզ, Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք։
Ունեմ այսպիսի հարց․ ընկերությունը զբաղվում է արտադրանքի վերամշակմամբ և միայն պատրաստի արտադրանքի արտահանմամբ: Դեկտեմբեր ամսին ընկերությունը արտահանում չի ունեցել, հետևաբար արտադրամասի աշխատողները չեն աշխատել:
Հարց 1. կարո՞ղ եմ եկամտային հարկի հաշվետվության մեջ արտադրամասի աշխատողներից յուրաքանչյուրի Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ [1.6] տողում գրել -0, իսկ Փաստացի աշխատած ժամեր [1.15] տողում՝ գրել-0:
Եթե ոչ, ապա ինչպե՞ս վարվեմ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: Կանխավ շնորհակալություն։

Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․
• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել
• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն
• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր

Հաշվի չեղարկում
Էվա․
Ողջույն, հարցս հետևյալն է․ դեկտեմբեր ամսվա մատուցած ծառայության հաշիվը դուրս է գրվել հունվար ամսին, հակառակ կողմի ամփոփը ուղարկելու օրը: Կարո՞ղ եմ արդյոք այն չեղարկել և դուրս գրել դեկտեմբերի 31-ով, իրենց պահանջն է: Ասեմ, որ արդեն 4-րդ եռամսյակի հաշվետվությունները ուղարկել եմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ ասել՝ ի՞նչ տարբերակով: Կախավ շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության տարեկան հաշվետվության ո՞ր տողը լրացնել
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ։ Միկրոձեռնարկատիրության հաշվետվության 256 ձևում լրացվելու է "ծառայությունների մատուցում" տողը, թե՞ "աշխատանքների կատարում" տողը։

ԲՏԱ նախարարություն ներկայացվող հաշվետվություն
Ալլա․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի բոլո՞ր ԱՁ-ներն են ներկայացնում հաշվետվություն ԲՏԱ նախարարություն: Եթե այո՝ ի՞նչ հաշվետվություններ են, և ե՞րբ պետք է ներկայացնել։

Հարկատեսակի դիմումներ դադարեցման դեպքում
Գոհար․
Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք․
- Եթե ԱՁ կամ ՍՊԸ-ն դադարեցված է եղել, այս տարվա համար պե՞տք է հարկատեսակի համար հայտեր ներկայացնել և փակել 2023-ի տարեկան հաշվետվություններն
- ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի շրջանառությունն 0 է եղել։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն և հարկային պարտավորություն ունի

ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից
Հարութ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից, արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը, և վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին և հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար, և կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։

Վարձակալության հաշվետվություն
Կարեն․
163 ձևը գործում էր մինչև 31․12․2023 թվականը, այժմ ո՞ր ձևով պետք է տալ վարձակալության եկամտային հարկի հաշվետվությունը։

ԱԱՀ հաշվանցման ձևակերպումներ
Արթուր․
Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

Վիճակագրական հաշվետվություններ
Սուսաննա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ՍՊԸ-ն ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ է ներկայացնում։

Ֆիզ. անձի հաշվետվություններ և հարկեր
Արարատ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Ես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ եմ, 258 ձևից բացի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և ի՞նչ վճարումներ պետք է իրականացնեմ, պե՞տք է արդյոք վճարեմ դրոշմանիշային վճար: Շրջանառությունս 2 մլն դրամ է ընդամենը: Կանխավ շնորհակալ եմ։

Մեքենայի ձեռքբերում ֆիզ. անձից
Լուսինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տվյալ հարցում: Հունիս ամսին կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, և հիմնական գործունեությունը արտադրությունն է, ֆիզ․ անձից գնել է ավտոմեքենա։ Եկամտային հարկի հաշվարկի մեջ ներառել եմ, իսկ արդյո՞ք շրջանառության հարկի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ նույնպես պետք է ցույց տալ։

Հիմնադրամի հաշվետվություն
Մելինե․
Բարև, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության հետ կապված։ Մասնավորապես, եթե 2023թ․ հիմնադրամը ստացել է դրամաշնորհ և իրականացրել ծրագիր, այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ արտացոլվու՞մ է այլ եկամուտներում և համապատասխանաբար դուրս գրվում այլ ծախսերով, թե՞ ինչպես։

ԱՁ գործունեություն չի իրականացրել
Բարև Ձեզ։ Ես ՏՏ ոլորտի աշխատող եմ, երեք ամիս առաջ բացել եմ ԱՁ, դրանից հետո այն օգտագործելու կարիք չի եղել, սակայն չեմ հրաժարվել ԱՁ֊ից, ուզում եմ իմանալ, թե այդ դեպքում ի՞նչ պարտավորություններ ունեմ, արդյո՞ք որևէ հարկ վճարելու, հաշվետվություններ ներկայացնելու կարիք կա։ Եթե այո, ապա ի՞նչ գործիքներ կան դրանք իրականացնելու համար, ու ի՞նչ տուգանքներ խախտումների դեպքում, եթե նախորդ ամիսներին որևէ վճարում չեմ իրականացրել։

ԱՁ դադարեցում
Նամի․
Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացել մի քանի ամիս առաջ, բայց ընդհանրապես ոչ մի շրջանառություն չեմ ունեցել, հաշվետվություն էլ չեմ ներկայացրել։ Կարո՞ղ եմ սառեցնել, և ունե՞մ արդյոք որևէ տույժ հաշվետվություն չներկայացնելու համար։

Հաշվետվություն փոխառությունների մասով
Արման․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ստացված փոխառությունների մասով ֆիզ․ անձինք պետք է որևէ հաշվետվություն ներկայացնեն 2023թ-ի համար։ Շնորհակալություն։

ՍՊԸ վարձակալել է տարածք
Արմ․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վարձակալել է տարածք, ապա հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել և ե՞րբ։
Վերջին մեկնաբանություններ