Tag: հարկեր և տուրքեր

ՍՊԸ կատարել է բարեգործություն

Anonymous.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես մի հարց ունեմ, խնդրում ինձ օգնել: Եթե ՍՊԸ կատարել է բարեգործություն, այդ դեպքում նա պետությանը հարկերը քի՞չ է վճարում:

ԼՂՀ հարկային օրենսդրություն

Գայանե Ա.

Հարգելի հաշվապահներ, ովքե՞ր են տեղյակ ԼՂՀ-ի հարկային օրենքներից: Կա՞ արդյոք տարբերություն ՀՀ հարկային օրենքների և ԼՂՀ օրենքների միջև: Որտեղի՞ց կարող եմ գտնել ԼՂՀ հարկային օրենքները: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա

Նելլի.

Բարև, հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ նման հարցում: Մեր ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա, վճարել է ԱԱՀ: 2011 թ.օգոստոս ամսին այդ ավտոմեքենան վաճառել ենք: Հարցը հետևալն է` եթե ՍՊԸ-ն այս տարի աշխատում է ազատ հարկային դաշտում, այսինքն ԱԱՀ վճարող չի համարվում, սակայն գնելուց և վաճառելուց վճարված ԱԱՀ-ն ինչ որ վերահաշվարկի պիտի՞ ենթարկվի, թե՞ ոչ: Եվ վաճառելուց, այսինքն հիմա, ի՞նչ նոր հարկեր են գոյանում, եթե վաճառքը իրականացվել է ֆիզիկական անձին: Ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Գույքահարկից ազատում

Մարիանա.

Հարգելի հաշվապահներ, ԴԱՀԿ-ի աշխատողները ազատվա՞ծ են գույքահարկ վճարելուց, եթե այո, ո՞ր իրավական ակտի համաձայն:

Ի՞նչ հարկեր են առաջանում

Տիգրան.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը երկար տարիներ գործունեություն չի իրականացնում, չի հանդիսանում ԱԱՀ վճարող, ունի հիմնական միջոց` բալանսային արժեքով 2 մլն դրամ, իսկ կադաստրային արժեքով` 5 մլն դրամ, վերջինս օտարվել է փայատերերին որպես դիվիդենտ (փայաբաժին): Խնդրում եմ Ձեր կարծիքը տվյալ գործարքից առաջացող հարկերի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել

Վարդան.

Կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ես ուզում եմ զբաղվել լոմբարդային գործնեությամբ, ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Եթե տոկոսային են` ի՞նչ տոկոսներով: Կանխավ շնորհակալություն:

Շահաբաժնի վճարում

Ալեքս.

Բաժնետերերի ժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության տնօրենին պետք է վճարվի շահույթից որոշակի տոկոս: Արդյո՞ք այս դեպքում տնօրենին վճարվող գումարից որևէ հարկ առաջանում է:

Հաշվապահի օրացույց

Ալլա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գտնել հաշվապահի օրացույց 2011թ-ի: Շնորհակալություն:

Անշարժ գույքի գործակալություն

Աննա.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ իմանալ, թե անշարժ գույքի գործակալությունում ինչ հարկատեսակ է վճարվում պետությանը, և ինչ հաշվետվություններ են ներկայացվում: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Աշոտ.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:

ՀԿ-ների վերաբերյալ

Գարիկ.

Խնդրում եմ տեղեկացրեք մեզ, արդյո՞ք ՀԿ-ների տնօրենները աշխատավաձ ստանում են, թե՞ ամբողջովին կամավորության սկզբունքով է: Հասարակական կազմակերպությունները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Արձակուրդային հաշվարկելու դեպքում

Sona.

Եթե հաշվարկվում և վճարվում է 10 օրվա արձակուրդային և այնուհետև ամսվա վերջում մնացած օրերի աշխատավարձը, հարկերը հաշվարկելիս գումարվու՞մ են արդյոք այդ գումարները, թե՞ հաշվարկվում են առանձին: Կանխավ շնորհակալ եմ:

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Հեռուստաընկերությունը ձեռք է բերել ավտոմեքենա

Ashot.

Հեռուստաընկերությունը 2004 թվականին ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններից մեկից ձեռք է բերել ավտոմեքենա, որի արժեքը փոխհատուցվել է գովազդով: Մեքենայի սկզբնական գինը կազմել է 15000 դոլարին համարժեք դրամ: 2011թվականին այն վաճառվել է (1000 դոլարով), շուկայական գինը կազմում է 7000 դոլարին համարժեք դրամ: Խնդրում եմ ինձ ասել, որքանո՞վ է օրինական այս գործարքը, և ինչպիսի՞ հարկային պարտավորություներ և համապատասխան պատասխանատվություն է առաջանում պետության հանդեպ:

Ի՞նչ կարգով է հարկվում գործունեության իրականացումը

Արթուր.

Բարև բոլորին:
Կարո՞ղ եք ասել, եթե խմորեղենի արտադրամասում, որը պատկանում է որևէ ՍՊԸ-ի, վաճառք չի իրականացվում, այլ դա իրականացվում է մեկ այլ ՍՊԸ-ի պատկանող կոնկրետ խանութում.
1. արդյո՞ք պետք է ՀԴՄ
2. ի՞նչ կարգով է հարկվում գործունեության իրականացումը
3. արդյո՞ք տվյալ գործունեության մասով հարկային դաշտ են մտնում և´ արտադրամասը, և´ խանութը, և ո՞րն է հարցի ամենաճիշտ լուծումը:

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք ինձ մի հարցի, ես ուզում եմ Ա/Ձ կամ ՍՊԸ բացել, զբաղվել համակարգչային ծառայությունների մատուցմամբ` պլոտեր, քսերոկս, ռիզոգրաֆիա, նաև կից գրենական մանր ապրանքնել վաճառել: Ես Ա/Ձ՞ պետք է բացեմ, թե՞ ՍՊԸ: Ա/Ձ դեպքում ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, ՍՊԸ դեպքում ի՞նչ: Մեկ էլ խնդրում եմ պատասխանեք, թե Ա/Ձ կամ ՍՊԸ բացելու համար ի՞նչ պետք է անեմ, ինչքա՞ն գումար պետք է հարկայինում վճարեմ և ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Սրբուհի Պետրոսյան:

Ի՞նչ հարկատեսակ պետք է վճարել

Անահիտ.

Ունեմ փոքր հյուրանոցատիպ կոտեջներ և ուզում եմ իմանալ` ինչ հարկատեսակ պետք է վճարեմ, կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ:
Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից

Դավիթ Աատրյան.

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից: Կարդալով 02/456 հրահանգը` ես ուղղակի աչքերիս չեմ հավատում, բա կարելի՞ է ֆիզից եկամտահարկ պահել:

Հրահանգ 25.1. կետ, վերջին պարբերություն:

Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար: