
Խաղավարի գրանցում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ն միջոցառում է կազմակերպել և խաղավար է հրավիրել։ Խաղավարը հարկային դաշտ մտած չի, ի՞նչ խորհուրդ կտաք՝ խաղավարը գրանցվի որպես ֆիզ անձ, հաշվեհամար բացի, փոխանցենք իր հաշվեհամարի՞ն, և այդ խաղավարը ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի։ Շնորհակալություն։

ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել լրագրությամբ
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել լրագրությամբ և ունի կայք։ Կասե՞ք՝ ո՞ր հարկային դաշտում կարող է գործել, և ամսական ու տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Նոթբուքի ներմուծում որպես ֆիզ. անձ
Լիանա․
Բարև ձեզ։ ԱՄՆ-ից Գլոբբինգ-ով 1 200 դոլար արժողությամբ նոթբուք եմ պատվիրելու որպես ֆիզ․ անձ։ Կասե՞ք՝ ի՞նչ վճարներ կառաջանան։

Անհատույց վարձակալություն
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, իր տնտեսական գույքը անհատույց վարձակալությամբ հանձնել է ԱՁ-ին, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, հանրային սնունդ է կազմակերպում: Այս գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ է առաջանանում ՍՊԸ-ի մոտ։ ՍՊԸ-ն կարո՞ղ է ամորտիզացիա հաշվարկել։ Շնորհակալություն:

Инвестиционный счет у зарубежных брокеров
Garnik.
Здравствуйте. Я хочу открыть инвестиционный счет у зарубежных брокеров (IB) из Армении, и у меня есть вопросы. Насколько мне известно налог на рост от акций в Армении 0% а на дивиденды 5% , если я реинвестирую дивиденды в акции в первый же год то эти 5% платить не нужно, верно? Если заполнить форму о избежании двойного налогообложения W-8BEN брокер США будет автоматически вычитать налог 10% ( он пойдет в Армению или Сша не знаю)
• Итак вопрос такой, нужно ли в моем случае вообще ежегодно отчитываться перед налоговой в Армении, если я не планирую выводить деньги с дивидентов и продажи акций в ближайшие как минимум 10 лет?
• Ели я не буду это делать то что мне будет, когда я захочу продать честь акций и перевести деньги от брокера США мне на счет в Армению?

Ոսկերչական իրերի արտադրություն
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորության սահմաններում պատասխանել հետևյալ հարցին․ ՍՊԸ-ն պատրաստվում է Հայաստանում զբաղվել ոսկերչական իրերի արտադրությամբ, ի՞նչ հարկաման դաշտում է աշխատելու և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Ծառայությունների մատուցում ֆիզ. անձին
Ջուլիա․
Բարև ձեզ, հարցս հետևյալն է․ ՍՊԸ-ն պետք է հաշիվ դուրս գրի ֆիզ անձի, կապալի ծառայություններ է մատուցել, պետք է կնքել պայմանագիր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան 2 կողմերի համար։

Если открыть счет в Interactive Brokers
Garnik.
Если открыть счет в Interactive Brokers (США), купить ETF и заполнить форму о избежании двойного налогообложения W-8BEN (брокер США будет автоматически вычитает налог 10%), тогда мне нужно отчитываться перед налоговой в Армении каждый год, если я буду реинвестировать дивиденты? Если я не планирую перечислить деньги на свой счет в Армению с дивидентов и продажи акций в ближайшие 15-20 лет, а только докупать акции ETF тогда как, сколько и когда мне нужно отчитываться перед налоговой в Армении, что мне для этого нужно?

Զբոսավարի ծառայություններ
Եվա․
Զբոսավարի ծառայություն մատուցող ԱՁ կարո՞ղ է համարվել շրջ. հարկ վճարող։

Ֆրիլանս աշխատանքի հարկեր
Հռիփսիմե․
Ողջույն: Ես պատրաստվում եմ ֆրիլանս տարբերակով պայմանագրով աշխատել արտասահմանյան ընկերության հետ բժշկական կլինիկական հետազոտությունների ոլորտում: Աշխատավարձը փոխանցվելու է ամսական աշխատած աշխատաժամերով, եվրոյով: Մի քանի հարց ունեի՝ կապված հարկային դաշտի հետ:
1. Ինձանից պայմանագրի համար ուզում են տվյալներ ԱՁ-ի: Այս դեպքում նման գործունեության համար կարո՞ղ եմ բացել ԱՁ, և արդյո՞ք կարող եմ եվրոյով ստանալ գումարը ԱՁ հաշվին:
2. Հարկը կազմում է շրջհարկ 5% և ամսական հավելյալ վճարնե՞ր:
3. Այս դեպքում ինչպե՞ս է իրականանում կենսաթոշակի կուտակումը
Շնորհակալություն:

Համատեղ գործունեություն օտարերկրյա ընկերության հետ
Գրիգոր․
Բարև ձեզ։ Օգնեք հասկանալ սա․ եթե ՏՏ կազմակերպությունը օտարերկրյա կազմակերպությունից ձեռք է բերել օնլայն բազա, ավելի կոնկրետ օտարերկրյա կազմակերպությունը տրամադրել է բազմաֆունկցիոնալ օնլայն հարթակի օգտանուն գաղտնաբառ, կա պայմանագիր, որ տվյալ օնլայն հարթակում և ՀՀ ռեզիդենտ, և օտարերկրյա կազմակերպությունը միասին պետք է մշակեն ծրագրեր և հասցնեն վերջնական մակարդակի, այսինքն առանց օտարերկրյա կազմակերպության մուտքի և գործունեության ՀՀ ֆիրման չի կարող վերջնական պրոդուկտ ստանալ։ Այս գործունեությունը ի՞նչ տեսակի գործունեություն է։ Ի՞նչ հարկեր կարող են առաջանալ։ Պասի՞վ եկամուտ է, թե՞ ոչ։

Բաժնեմասի վաճառք հետգնման եղանակով
Նաիրա Վարդանյան․
Հարգելի հաշվապահներ, հետգնման եղանակով բաժնեմասը վաճառվում է ՍՊԸ-ին։ Խնդրում եմ տալ պարզաբանում բաժնեմասը վաճառողի մոտ առաջացող հարկերի և տուրքերի մասով։ Շնորհակալություն։

TAX FREE վերաբերյալ
Տավրոս․
ՌԴ քաղաքացին Բագրատաշենի անցակետում չի կարողացել ստանալ ԱԱՀ-ի չափով գումարը։ Մաքսային աշխատողը ասել է, թե ապրանքները պետք է լինեն փաթեթավորած և ինչ որ TAX FREE պիտակներով։ Փաթեթավորումը եղել է ապրանքի գործարանային տուփերով, որը մաքսայինի համար բավարար չի եղել։ Ո՞ր օրենքն է կանոնակարգում ապրանքի փաթեթավորումը TAX FREE-ի դեպքում։

Հարկերի վճարում անձնական հաշվեհամարից
Տաթև․
Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ի տնօրենը հարկերը վճարել է անձնական հաշվից՝ նշելով ՀՎՀՀ և ՍՊԸ-ի անունը: Բայց հարկային պարտավորությունը ցույց է տալիս դեռ: Ինչպե՞ս վարվել: Հնարավո՞ր է հետ նստացնել այդ գումարը: Պետք է պարտադիր ՍՊԸ-ի հաշվից վճարել, ճիշտ է չէ՞:

Նվիրատվություն ՊՈԱԿ-ին
Հասմիկ․
Հասարակական կազմակերպությունը ուզում է նվիրատվություն անել ՊՈԱԿ-ին դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Տվյալ պարագայում հարկային պարտավորություններ առաջանու՞մ են։

Աստղագուշակի ծառայության հարկեր
Lia.
Բարև Ձեզ: Աստղագուշակների խորհրդատվություն, հոգևոր խորհրդատվություն, խաղաքարտերով գուշակելու ծառայությունների մատուցման համար անհրաժե՞շտ են լիցենզիաներ, և ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել: Նախապես շնորհակալություն։

Շահութահարկ նվիրատվության դեպքում
H.K.
Բարև Ձեզ։ Շահութահարկով աշխատող կազմակերպությունը նվիրատվություն է արել ՊՈԱԿ-ին։ Շահութահարկ առաջանու՞մ է տվյալ գործարքից։

Ֆրիլանս աշխատանքի հարկեր
Լիանա.
Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․
Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։
Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։
Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։

Հուշանվերների հանձնում աշխատակիցներին
Թինա․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը հուշանվերներ է ներմուծել աշխատակիցների համար։ Կարո՞ղ եք ասել՝ տրամադրումից ի՞նչ հարկեր են առաջանում, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ կատարել տրամադրման ժամանակ։

ՀԴՄ նվիրատվություն
Հայկ․
Բարև Ձեզ: ԱՁ-ն, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, ունի իր անունով ՀԴՄ, որը գրանցումից հանել ենք 97 Ձևով: Հիմա ցանկանում է ՀԴՄ-ն նվիրել ուրիշ ընկերության: Կարելի՞ է նվիրատվության պայմանագիր կազմել և վերջ, որևէ իրավական կամ հարկային հետևանքներ կառաջանա՞ն: Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ