Tag: մասնակից

Նորաբաց ՍՊԸ

Միքայել․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի քանի հարց ունեմ․

– Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։

– ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։

– Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։

– Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։

Կարդալ ավելին Նորաբաց ՍՊԸ

Փոփոխություն իրական շահառուների հայտարարագրում

Տաթև․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրական շահառուների հայտարարագրի լրացման հետ կապված՝ 2023 թվին ներկայացվել է ԻՇ, որը ունեցել է մեկ շահառու, այս տարի ավելացել է ևս մեկ շահառու: Բայց նոր ավելացողի բաժնեմասը 81% է , իսկ նախկինինը 100-ից դարձել է 19%: Վերահանձնելու ժամանակ խմբագրում ենք, բայց նախկինի տվյալներն է պահպանվում: Ինչպե՞ս ավելացնել նոր բաժնետերին։

Կարդալ ավելին Փոփոխություն իրական շահառուների հայտարարագրում

ԱՁ-ն ցանկանում է ՍՊԸ բացել

Աշոտ․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ուզում է ՍՊԸ բացել, որտեղ կլինի միակ բաժնետերը և տնօրենը, և աշխատելու է ԱԱՀ-ով, ԱՁ-ն նույնպե՞ս դառնում է ԱԱՀ վճարող, թե՞ ոչ։

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է ՍՊԸ բացել

ՍՊԸ հիմնադիրների գործուղում

Վահե․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի հիմնադիրները կարո՞ղ են արդյոք մեկնել գործուղման և ծախսերը կարո՞ղ են ծախսագրվել։

Կարդալ ավելին ՍՊԸ հիմնադիրների գործուղում

Փոխառության տրամադրում կազմակերպությանը

Անի․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ;

Հարցս հետևյալն է. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ի հիմնադիրը կանխիկ միջոցներ դնել դրամարկղում որպես փոխառություն: Եթե այո, կա՞ արդյոք սահմանափակում։

Կարդալ ավելին Փոխառության տրամադրում կազմակերպությանը

Միջանկյալ շահաբաժին

Մարի․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն գործունեությունը սկսել է տարվա սկզբից, ապա կարո՞ղ ենք դեկտեմբերին մասնակիցներին տալ շահաբաժին։ Եվ եթե այո, ապա ի՞նչպես ձևակերպել որպես միջանկյալ շահաբաժին։

Կարդալ ավելին Միջանկյալ շահաբաժին

Ընկերությունն ունի մեկ մասնակից

Անի․

Հարգարժան ընկերներ, եթե ընկերությունն ունի մեկ մասնակից, մասնակիցների ժողովի արձանագրության փոխարեն ի՞նչ փաստաթուղթ է կազմվում։

Կարդալ ավելին Ընկերությունն ունի մեկ մասնակից

Իրական շահառուների հաշվետվություն

Լիլիթ․

Բարև, կոլեգաներ։ ՀԿ նախագահն ունի նաև ՍՊԸ, որտեղ 100 տոկոս բաժնեմաս ունի, իրական շահառուների հաշվետվությունը ստացվում է, որ երկու հաշվետվություններում էլ նշում եմ 100 տոկոս բաժնեմաս, արդյո՞ք սխալ չէ։

Կարդալ ավելին Իրական շահառուների հաշվետվություն

Ընկերությունը ունի 13 բաժնետեր

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի 13 բաժնետեր, 87 % – ի բաժնետերը գլխավոր տնօրենն է, մնացածը ըստ դեպոզիտարիայի կան, բայց իրականում կամ մահացած են, կամ էլ իրավահաջորդ չունեն: Նման պարագայում ինչպե՞ս վարվեմ, չէ՞ որ կա շահաբաժիններ հասկացությունը:

Կարդալ ավելին Ընկերությունը ունի 13 բաժնետեր

Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիր

Ջուլիա․

Բարի օր։ Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման հետ կապված․

1․ Հաշվետվության ձևը 163՞-ն Է

2. 2023-ի համար ներկայացնելու են բոլորը, ովքեր կազմակերպությունների 20 և ավել %-ի բաժնետե՞ր են (փաստորեն բոլոր նրանք, ում համար պետ․ ռեգիստր ներկայացրեցինք իրական շահառուի հայտարարագիր)

3. Ներկայացնելու՞ են բոլոր նրանք, ովքեր 20 մլն և ավել փոխառություն են ստացել, բայց ոչ թե այդ փոխառության գումարը, այլ հարկվող եկամուտները՝ աշխատավարձ, շահաբաժին․.., որոնք արդեն իսկ արտացոլված են ամսական եկամտայինի հաշվարկում

4․ Եթե ստացել են օրինակ 25 մլն փոխառություն, բայց մինչև 2023-ի վերջ ամբողջությամբ կամ մասամբ մարել են, ենթադրենք մնացորդը 0 կամ 5մլն է, էլի՞ ներկայացնելու են

Կարդալ ավելին Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիր

Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Կարեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 2023 թվականին հունվարի 25-ին շահաբաժինների բաշխման մասին որոշում է ընդունել, որը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ։ Եթե այդ գումարը այս ամիս վճարեմ ֆիզ․ անձին, որից 5 տոկոսը պահում կատարեմ և վճարեմ պետությանը որպես եկամտային հարկ, որը կազմում է 750 000 ՀՀ դրամ, այնուհետև 750 000 ՀՀ դրամը բաժնետերը մուտքագրի բանկային հաշվին որպես կանոնադրական կապիտալի ավելացում, պետությունը ետ կվերադարձնի՞ այդ գումարը։

Կարդալ ավելին Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Միկրոձեռնարկատիրություն համարվելու վերաբերյալ

Գոհար․

Բարև ձեզ: 2 բաժնետեր ունեցող ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրը 50% բաժնեմաս, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն, եթե չի գերազանցում 24 միլիոնը։

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրություն համարվելու վերաբերյալ

Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ

Մանե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Կարդալ ավելին Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Արամ Առաքելյան․

ՍՊԸ-ն ունի անշարժ գույք 280 մլն ՀՀ դրամ կադաստրայի արժեքով: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն հիմնադիրները ՍՊԸ-ի լուծարման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումներով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Բաժնեմասի վաճառքից առաջացող հարկեր

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Ա կազմակերպությանը պատկանում է Բ կազմակերպության 100 տոկոս բաժնետոմսերը։ Ա կազմակերպությունը ցանկանում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած ամբողջ բաժնետոմսերը մեկ այլ կազմակերպության։ Արդյո՞ք վաճառքից առաջանալու է շահութահարկ և ԱԱՀ։ Նշեմ նաև, որ Ա կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր դաշտում։

Կարդալ ավելին Բաժնեմասի վաճառքից առաջացող հարկեր

Ֆիրմային անվանման գրանցում

Հայկուհի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ֆիրմային անունը գրանցենք հիմնադիր տնօրենի անունով, կազմակերպության կողմից անունը օգտագործելու համար կարո՞ղ ենք կազմել անհատույց օգտագործման պայմանագիր, այդ դեպքում եկամտային հարկ կառաջանա՞, թե՞ ոչ: Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ֆիրմային անվանման գրանցում

Կազմակերպության բաժնետերը ոչ ռեզիդենտ է

Անուշ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակեպությունը գրանցված է ՀՀ-ում, իսկ 100% բաժնետերը ոչ ռեզիդենտ է, ապա կազմակերպությունը կհամարվի ռեզիդենտ, թե՞ ոչ ռեզիդենտ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կազմակերպության բաժնետերը ոչ ռեզիդենտ է

Շահաբաժնի վերաբերյալ

Բարիշկա․

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպության նախագահը հանդիսանում է կազմակերպության միակ հիմնադիր, այդ դեպքում շահաբաժնի հաշվարկման և վճարման հետ կապված որևէ խտրականություն կա՞։

Կարդալ ավելին Շահաբաժնի վերաբերյալ

Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին

Նար․

Բարև բոլորին։ Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին։ Խնդրում եմ նշել․

1․ Եթե անժամկետ է (ցպահանջ), նշվում է որպես երկարաժամկե՞տ

2. Տոկոսի մինիմալ չափն ու դրա հաշվարկման կարգին կծանոթացնե՞ք

3․ Եվ կխնդրեմ ասել, թե որտեղից կարող եմ գտնել պայմանագրի տիպային օրինակը

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին

Ներմուծում Չինաստանից

Արսեն․

Բարև ձեզ, մասնագետներ ջան: Չինաստանից ցանկանում եմ մեծաքանակ խաղալիքներ ներմուծել, որի մեջ կոնֆետներ կան:

Նախ կխնդրեմ մաքսազերծման հետ կապված օգնեք, ինչպե՞ս է հաշվարկվելու: Նաև կցանկանամ իմանալ՝ արդյո՞ք ինչ որ լիցենզիա կամ անվտանգության թղթեր հարկավոր են, քանի որ կոնֆետներ կան մեջը։ Հայաֆիկացում արվելու՞ է, թե՞ ոչ, դրոշմապիտակ կպցվելու՞ է, թե՞ ոչ։

Եվ նաև կխնդրեմ ասեք՝ հարկային դաշտում ո՞ր ձևով ավելի օգտակար կլինի գրանցվել, երկու հոգով ենք ցանկանում զբաղվել: Շնորհակալություն նախապես։

Կարդալ ավելին Ներմուծում Չինաստանից

Բաժնեմասի վաճառք հետգնման եղանակով

Նաիրա Վարդանյան․

Հարգելի հաշվապահներ, հետգնման եղանակով բաժնեմասը վաճառվում է ՍՊԸ-ին։ Խնդրում եմ տալ պարզաբանում բաժնեմասը վաճառողի մոտ առաջացող հարկերի և տուրքերի մասով։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Բաժնեմասի վաճառք հետգնման եղանակով

Ո՞վ պետք է ստորագրի հրամանը

Սոնա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, որը հանդիսանում է նաև միակ հիմնադիր տնօրենը, մահացել է։ Խնդրում եմ ուղարկել նրան աշխատանքից ազատելու հրամանի ձև և հուշել, թե ով պետք է այդ դեպքում ստորագրի այդ հրամանի տակ։ Փոխտնօրեն չունենք, ունենք հաշվապահ և փաստաթղթաշրջանառությանբ զբաղվող աշխատակից։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ո՞վ պետք է ստորագրի հրամանը

Շահաբաժնի և փոխառության հաշվանցում

Հայկ․

Բարև Ձեզ: Ապրիլ ամսին ՍՊԸ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Հարցս հետևյալն է. պարտավորությունների հաշվանցի մասին համաձայնագիրը և փոխադարձ հաշվարկների ակտը կնքվում է միևնույն անձի միջև, այդպես ճի՞շտ է: Այսինքն ստացվում է, որ նույն անձը մի կողմից հանդես է գալիս որպես հիմնադիր և տնօրեն, մյուս կողմից՝ որպես քաղաքացի: Կխնդրեմ մեկնաբանել այս մասով։

Կարդալ ավելին Շահաբաժնի և փոխառության հաշվանցում

Արդյո՞ք ՍՊԸ-ները փոխկապակցված են

Տաթև․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն նեղ մասնագիտական դասընթաց է իրականացնում, աշխատում է միկրոյի դաշտում : Այս ՍՊԸ-ի տնօրենը, որը հանդիսանում է 19% բաժնետեր, բացել է մեկ այլ ՍՊԸ, որտեղ ևս հանդիսանում է տնօրեն (Նորաբաց ՍՊԸ -ն ներմուծում է անելու Չինաստանից և վաճառք Հայաստանում):

Հարց 1. Նորաբաց ՍՊԸ-ն կարո՞ղ է աշխատել շրջհարկի համակարգում (չգերազանցելով 115մլն.)

Հարց 2․ Այս դեպքում միկրոյով աշխատող ՍՊԸ-ի հետ փոխկապակցված չեն հանդիսանում , ճի՞շտ է:

Հարց 3. Կարո՞ղ է նույն անձը 2 ՍՊԸ-ում էլ հանդիսանալ որպես տնօրեն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՍՊԸ-ները փոխկապակցված են

Ազատ մնացորդային գումարի կանխիկացում

Շուշանիկ․

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք շրջ. հարկով հարկվող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև ՍՊԸ-ի հիմնադիրը, տարվա ընթացքում ազատ մնացորդային գումար կանխիկացնել և ի՞նչ չափով։

Կարդալ ավելին Ազատ մնացորդային գումարի կանխիկացում

Մասնակիցը հեռանում է ընկերությունից

Արսեն․

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ունի երեք մասնակից, մասնակիցներից մեկը (ով տնօրեն չէ) ցանկանում է հեռանալ ընկերությունից: Նա այլևս բաժնեմաս չի ունենալու, նրա բաժնեմասը պետք է բաշխել մյուս երկու մասնակիցների միջև: Կհուշե՞ք՝ ի՞նչ փաստաթղեր է պետք ներկայացնել պետ. ռեգիստր անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար (բաժնեմասի բաշխում մնացած երկու մասնակիցների միջև, մասնակցի հեռացում մասնակիցների ցանկից և այլն): Փաստաղթերը պետ. ռեգիստր է ներկայացնելու ՍՊԸ-ի տնօրենը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մասնակիցը հեռանում է ընկերությունից

Արձանագրության ձև

Աննա․

Բարև ձեզ, որ խնդրեմ՝ հիմնադիր ժողովի արձանագրության օրինակելի ձև կուղարկե՞ք։

Կարդալ ավելին Արձանագրության ձև

Արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Վահե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Անշարժ գույքի նվիրատվություն

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

Կարդալ ավելին Անշարժ գույքի նվիրատվություն