
Հայտարարագրի ներկայացում էլեկտրոնային եղանակով
Սուրեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով ներկայացնեմ մաքսային արժեքի հայտարարագիր, երրորդ երկրից հաստոց պետք է գնեմ։ Լիազորի և օգտվողի գրասենյակից չեմ գտնում այդ հայտարարագրի հղումը, և այն հղումը, որտեղ կա հաստոցների դասակարգման մասին տեղեկություն, որ իմանամ տվյալ հաստոցի մաքսազերծման արժեքը: Նախապես շնորհակալություն։

Պարսկաստանից ներմուծման վերաբերյալ
Հասմիկ.
Բարև ձեզ, կարո՞ղ եմ Պարսկաստանից ապրանք ներմուծել: Կասե՞ք մեկ կիլոգրամի համար մաքսազերծման արժեքը:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ուկրաինայից ներմուծում կատարելու համար
Արայիկ.
Բարև Ձեզ: Ուկրաինայի հանրապետությունում գնել եմ ավտոտեխզննման համար նախատեսված արգելակման համակարգի ստուգման գործիք, որը օգտագործված է: Ինվոյսային արժեքն է 850 ԱՄՆ դելար։ Հիմա պատրաստվում եմ ներկրել Հայաստան։ Խնդրում եմ՝ տեղեկացնել մաքսազեծման գոնե մոտավոր արժեքը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
Կանխավ շնորհակալություն։

Ո՞րն է խունկի մաքսային արժեքը
Վահե.
Բարև Ձեզ: Խունկի մաքսային արժեքը կարո՞ղ եք ասել:

Որքա՞ն է A4 թղթի ներմուծման մաքսազերծման արժեքը
Արուսիկ.
Ինչպե՞ս իմանալ A4 թղթի ներմուծման մաքսազերծման արժեքը:

Ինչպե՞ս հաշվել ապրանքի մաքսային արժեքը
Մհեր․
Ինչպե՞ս հասանելի ձևով քաղաքացին հաշվի ապրանքի մաքսային արժեքը՝ մաքսազերծման արժեքը հասկանալու համար։ Ենթադրենք՝ տվյալ ապրանքը մաքսազերծվում է ըստ մաքսային արժեքի 10-13 %-ով, ինչպե՞ս որոշել մաքսային արժեքը։

Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետ
Ռոբերտ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետում ասվում է, որ շրջանառության հարկի գումարը նվազեցվում է ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի չափով, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք մաքսատուրքն էլ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում
Մուշեղ.
Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:

ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս
Անի.
Բարև ձեզ, մեր ՍՊԸ-ն նոր է բացվել և չի համարվում ԱԱՀ վճարող ընկերություն: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, որպեսզի հասկանամ ընթացքը: Ենթադրենք ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս, ապա կազմակերպությունը պետք է վճարի միայն մաքսատուրք (մաքսային արժեքի 10%), թե՞ նաև ԱԱՀ (մաքսային արժեքի + մաքսատուրքի 20%-ն): Շնորհակալություն:

Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ
Արմինե.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ, ասեք՝ եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ-ը, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում
Արսեն.
Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:

Ներմուծվել է հիմնական միջոց
Изабела.
Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ:

Ավտոմեքենաների ներմուծում
Gor.
Ցանկանում եմ իմանալ, թե որ մեքենան ինչ թվի և ինչ հզորության ինչ մաքսային արժեք կսահմանվի Հայաստան ներմուծելիս:

Պահեստամասերի ներմուծում և վաճառք
Արսեն.
Մեր ընկերությունը ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր, որոնց մաքսային ԱԱՀ զրո տոկոս է, եթե մեր ընկերությունը վաճառի պահեստամասերը այլ ընկերության, այդ ժամանակ մենք ԱԱՀ վճարու՞մ ենք, թե՞ ոչ: Եթե այո` խնդրում եմ ասեք, եթե մեր ընկերությունը աշխատում է առանց ԱԱՀ, նույնպե՞ս պետք է վճարի:

Կազմակերպությունը զբաղվելու է ներմուծմամբ
Գուրգեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Այսպիսի մի հարց ունեմ ձեզ, առաջին անգամ բացում եմ ՍՊԸ, որը աշխատելու է առանց ԱԱՀ: ՍՊԸ-ն զբաղվելու է ներմուծմամբ: Ինձ հետաքրքրում է պրոցեսը. ենթադրենք ունենք ապրանք, որի ինվոյսային արժեքը 500 դրամ է, մաքսային գնահատման գինը 1000 դրամ, իսկ ապրանքը մեծածախ վաճառվելու է 1500 դրամով: Այս տարբերակով.
1. Ի՞նչ հարկեր և ինչքա՞ն պետք է վճարվեն, խնդրում եմ գրել բացված բանաձևով, որպեսզի ցանկացած թվերի դեպքում կարողանամ ինքս հաշվել
2. Կա՞ ինչ որ մինիմալ գին, որից էժան չի կարելի վաճառել
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ
Նարե.
Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...

Վաճառք մաքսային արժեքից ավելի ցածր գնով
Հայկ.
Սիրելի հաշվապահներ, եթե ներմուծվել է այնպիսի ապրանք, որը ըստ կառավարության հատուկ ցանկի ԱԱՀ-ով չի հարկվում, արդյո՞ք կարելի է այդ ապրանքը մաքսային արժեքից ավելի ցածր արժեքով վաճառել: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր գնով պետք է ապրանքը մուտք անել
Անի.
Բարև Ձեզ, ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել, ապրանքը մաքսատանը գնահատվել 5 դոլար, իսկ հաշիվ-ֆակտուրայով նրա գինը եղել է 3 դոլար: Կցանկանայի իմանալ, թե որ գնով պետք է ապրանքը մուտք անել, և բացի դա հաշիվ-ֆակտուրան մաքսատանը վերցրել են, այդ դեպքում ինչի՞ հիման վրա պետք է ցույց տալ ապրանքի իրական գինը: Նախապես շնորհակալություն:

Մաքսային արժեքի որոշում
Ռուզաննա.
Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս է որոշվում այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց նմանակը հանրապետությունում չկա:

Մաքսային արժեքի և ինվոյսի գումարների տարբերություն
astxik.
Բարև Ձեզ, խոսքս ներմուծման մասին է, եթե մաքսային արժեքի և ինվոյսի գումարների տարբերությունը մի քանի միլիոն է, ինչպե՞ս վարվեմ ապրանքի գինը որոշելիս, (երբ ինվոյսը ցածր գումարով է), խնդրում եմ արձագանքեք: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ