Tag: մետաղադրամով

Մետաղադրամով շահագործվող սուրճի սարքավորման գործունեություն

Անի․

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Կազմակերպությունը աշխատում է շրջ․հարկով և տեղադրել է մետաղադրամով շահագործվող սուրճի ապարատ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող ենք շարունակել աշխատել շրջ․ հարկով և եթե այո, ապա բացի 285 ձևից արդյո՞ք այլ հաշվետվության մեջ պետք է ցույց տալ դա։

Կարդալ ավելին Մետաղադրամով շահագործվող սուրճի սարքավորման գործունեություն

Մետաղադրամով շահագործվող ավտոմատների համար պետ. տուրքի վճարում

Նարեկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:

Բացօդյա սուրճի ապարատների համար ինչպես տեղեկացվել ենք պետք է վճարենք ամսական կտրվածքով 2 000 դրամ պետ․ տուրք 900005001632 Մետաղադրամով և /կամ/ թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար: Ինչպե՞ս կարող ենք վճարումը մենք կատարել, որպեսզի հաշվապահական առանձին կազմակեպրությանը ծառայության մատուցման դիմաց վճարումներ չտրամադրենք, և եթե հնարավոր է՝ մանրամասնեք, թե ինչպիսի տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնենք:

Կարդալ ավելին Մետաղադրամով շահագործվող ավտոմատների համար պետ. տուրքի վճարում

Մետաղադրամով սարքի շահագործում

Արթուր․

Մետաղադրամով ապարատների տեղադրման համար, ք. Երևանում, ՀԱԹ-ում կամ Շենգավիթում, ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ հարկատեսակով աշխատել։ Պետտուրքո՞վ է, թե՞ մեկ այլ ձև։ Եթե այո, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է անել։

Կարդալ ավելին Մետաղադրամով սարքի շահագործում

Սուրճի սարքի շահագործում

Անահիտ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոմեքենաների սպասարկումով և բացի այդ ցանկանում է սուրճի սարք տեղադրել մետաղադրամով:

1. Կասե՞ք խնդրում եմ՝ պետ տուրքը ինչքա՞ն է կազմում

2. Ի՞նչ հաշվետվություն կա լրացուցիչ

3. ՀԴՄ պե՞տք է ունենա, թե ոչ

Եվ եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել։

Շնորհակալ եմ նախապես:

Կարդալ ավելին Սուրճի սարքի շահագործում

Սուրճի սարքավորման շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Սուրճի սարքավորման շահագործում

Մետաղադրամով շահագործվող սարքի համար հայտարարության հանձնում

Արսեն․

Բարև Ձեզ։ Հաշվետվեւթյան 259 ձևը այլևս չի ներառում իր մեջ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը։ Ի՞նչ ձևով եմ ներկայացնելու հայտարարությունը։ Պետտուրքի մասին օրենքում չեմ գտնում փոփոխություն 2024թ․ հոկտեմբերի 1-ից։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Մետաղադրամով շահագործվող սարքի համար հայտարարության հանձնում

Մանկական ժամանցային խաղերի կազմակերպում

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. ես ունեմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել մանկական ժամանցային խաղեր տրամադրելով՝ համապատասխան սարքավորումների միջոցով: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա տվյալ գործունեության համար, և ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել։

Կարդալ ավելին Մանկական ժամանցային խաղերի կազմակերպում

Սուրճի սարքի շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գովազդային վահանակներ է պատրաստում, գործում է շրջհարկով, ունի մեկ աշխատող, որպես գրաֆիկ դիզայներ։ Հարցս հետևյալն է․ նաև ունի սուրճի ապարատ, հունվարից է տեղադրել սուրճի ապարատը։ Ես ամեն ամիս սուրճի ապարատի հետ կապված հաշվետվություն ունեմ ներկայացնելու, թե՞ ոչ։ Ամեն ամիս աշխատողի համար 189 ձևը ներկայացնում եմ, ուղղակի սուրճի ապարատի հետ կապված չգիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Եռամսյակային և տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Սուրճի սարքի շահագործում

Մետաղադրամով խաղերի գործունեություն

Լուսինե․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը նոր է բացվելու, մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով է աշխատելու, և խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը։

Կարդալ ավելին Մետաղադրամով խաղերի գործունեություն

Վենդինգ մեքենայի շահագործում

Դավիթ․

Բարև Ձեզ։ Մետադրամով, թղթադրամով և քարտով աշխատող վենդինգ մեքենա (սնունդ և ոչ միայն) տեղադրելու համար, ինչպե՞ս է հարկումը կատարվում։ ՀԴՄ-ի տեսանյունից, հնարավո՞ր է էլեկտրոնային ՀԴՄ-ով հարցը լուծել։ Ի՞նչ հավելյալ քայլեր կան։ Նախատեսում եմ ՍՊԸ-ով աշխատել։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Վենդինգ մեքենայի շահագործում

Մետաղադրամով սուրճի սարքավորում

Գևորգ․

Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ՝ մետաղադրամով սուրճի ապարատները շրջհարկով կարո՞ղ են աշխատել։ Եթե այո՝ ինչպե՞ս հականամ, թե ինչքան հարկ պիտի վճարեմ։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Մետաղադրամով սուրճի սարքավորում

Մետաղադրամով խաղային ավտոմատ

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելիներս: ԱՁ-ն Մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով։

Կարդալ ավելին Մետաղադրամով խաղային ավտոմատ

Մետաղադրամով շահագործվող սարք

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարզաբանել արդյո՞ք մետաղադրամով շահագործվող ապարատով սուրճի վաճառքը համարվում է միկրոձեռնարկատիրությամբ հարկվող սուբյեկտ։ Եթե այո, կարո՞ղ եք տալ հղում օրենքին։

Կարդալ ավելին Մետաղադրամով շահագործվող սարք

Մետաղադրամով խաղային ավտոմատ

Լեռնիկ.

Բարև Ձեզ։ ԱՁ եմ բացել, նշել եմ միկրո։ Ուզում եմ Game zone բացել։ Ունեմ 2 հատ կոպեկի սարք, կոպեկ որ գցեն ժամանակով ֆիքսվի, խաղան։ Հիմա սարքերի համար ինչքա՞ն հարկ պիտի տամ ու ու՞մ պետք է դիմեմ։

Կարդալ ավելին Մետաղադրամով խաղային ավտոմատ

Գործունեության դասակարգիչ

Ակա.

Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման դասակարգիչը կարո՞ղ եք ասել:

Կարդալ ավելին Գործունեության դասակարգիչ

Մետաղադրամով աշխատող ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում

Նառա.

Պետական տուրքի մասին է հարցս. մետաղադրամներով ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում ԱՁ համար – հաշվեհամարը կխնդրեի: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Մետաղադրամով աշխատող ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում

Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Հայկ.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ “Լվա ինքդ” մետաղադրամով աշխատող: 2020թ. համար “Լվա ինքդ” ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ:
Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է “Լվա ինքդ” ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:

Կարդալ ավելին Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել պետական տուրքը

Վազգեն.

Բարև ձեզ, մետաղադրամով շահագործվող սուրճի ապարատի պետական տուրքի հաշվեհամարը ո՞վ կարող է ասել:

Կարդալ ավելին Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել պետական տուրքը

Մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար

Միքայել.

Բարև Ձեզ: Կասե՞ք մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը` պետ. ռեգիստրում գրանցումից մինչև հարկային կարգավորումներ:
Շնորհակալություն

Կարդալ ավելին Մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար

Տուրքը ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել

Ռուզաննա.

Մետաղադրամով շահումով խաղերի համար պետ. տուրքը ո՞ր հաշվեհամարին ենք փոխանցելու: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Տուրքը ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել

Անձը ցանկանում է տեղադրել մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատ

Արթուր.

Հաշվապահներ ջան, եթե ես տեղադրում եմ կոպեկով սուրճի ապարատներ՝ 2 հատ տարբեր վայրերում, ի՞նչ հարկ պետք է մուծեմ, ո՞վ կարող է մանրամասնել: Շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է տեղադրել մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատ

Ավտոմատ ֆոտոխցիկի և մերսման աթոռի գործունեություն

Lianna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու ավտոմատ ֆոտոխցիկը և մերսման ավտոմատ աթոռը, ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, եթե գործունեությունը ծավալում եմ Ա/Ձ-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ավտոմատ ֆոտոխցիկի և մերսման աթոռի գործունեություն

Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը

Հակոբ.

Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը):
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը