Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկի վերաբերյալ

Հասմիկ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ամենամյա վճարովի արձակուրդի գումարը հաշվարկի մեջ ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ աշխատում եմ բանկում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում

Նարինե. Հարգելի հաշվապահներ, Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման. Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ. Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է: Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի ստացում որպես խնամակալ

Անի. Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստ ու՞մ է հասնում

Արմեն. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ բյուլետեն միայն պետական ապարատի աշխատողների՞ն է հասնում, թե՞ բոլոր գրանցված աշխատողներին, և եթե հասնում է, ճի՞շտ գիտեմ 80 %-ի չափի մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր

Անյուտա. Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք: Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք

Թեհմինա. Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Հասմիկ. Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Մերի. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն: