
Անձնական նվազեցման վերաբերյալ
Կարինե.
Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե երբ էր ընդունվել օրենքը աշխատավարձից եկամտահարկի 30000 դրամ նվազեցման չափի հետ կապված:

Անձնական նվազեցման հետ կապված
Լիլիթ.
Խնդրում եմ արձագանքել հարցիս, եթե տեղեկացված եք:
Կապալի պայմանագիր ունեմ, հաշվարկում եմ աշխատավարձ, գիտեմ որ 3% չպետք է պահեմ, բայց չեմ հասկանում 30 000 նվազեցում պե՞տք է կատարեմ, թե ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:

Գործուղման ծախսեր
Hripsime.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:

Անձնական նվազեցման վերաբերյալ
Միքայելյան Անի.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարձում, եթե աշխատողը 1 ամսվա մեջ ազատվել և ընդունվել է, ապա ընդունումից հետո աշխատավարձի հաշվարկի ժամանակ նվազեցում 30000 հարկավոր է անել այն դեպքում, երբ վերջնահաշվարկի ժամանակ արվել է: Նախապես շնորհակալություն

Նվազեցում համախառն եկամտից
Ալվարդ.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին-եթե ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության տնօրենը սեփական ներդրումների հաշվին վճարել է աշխատակիցների աշխատավարձը, արդյոք հաշվեգրված աշխտավարձը կարելի է նվազեցնել համախառն եկամտից:

Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականին…
Ալբերտ.
2009 թվականի համար անձնական նվազեցումների ամսական գումարը սահմանվել էր 30 000 դրամ գումարի չափով: Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականի, ասենք՝ օգոստոսի 28-ին, ապա իրավունք ունի նա այդ, օգոստոս ամսվա համար նախատեսված անձնական նվազեցման գումարը եկամտահարկի տարեկան հաշվարկի մեջ հաշվարկել լրիվ չափով: Եթե ոչ, ապա խնդրում եմ պարզաբանել, թե տվյալ դեպքում ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի անձնական նվազեցման գումարը:
Վերջին մեկնաբանություններ