
Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում
Աստղիկ.
Բարև Ձեզ, ունեմ այսպիսի հարց.
Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում 15 օրվա ընթացքում կարող ենք տանել ճշգրտում առանց վարչական տուգանքների: Ինձ հետաքրքրում է` 15 օրը հաշվարկվում է փաստաթղթի ներկայացմա՞ն օրվանից, թե՞ ներկայացված փաստաթղթում սխալ հայտնաբերելու օրվանից: Շնորհակալություն:

Նորաբաց կազմակերպություն
Անդրանիկ.
2012 թվականի հունիսի 11-ին գրանցել եմ ՍՊԸ: Խնդրում եմ ասեք, թե երբ ու ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, չե՞մ ուշացրել արդյոք և եթե ուշացրել եմ` ի՞նչ է ինձ սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված
Արման.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում
Վարդան.
Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Հաշվետվությունները հանձնվել են հին բլանկներով
Ալլա.
Խնդրում եմ, շտապ արձագանքեք: 2012թ. 1-ին եռամսյակի հաշվետվությունները փոստով ուղարկել եմ հին ձևաթղթերով: Մի կազմակերպության համար արդեն ծանուցագիր են ուղարկել, որ հին ձևաթղթի պատճառով վարչական տուգանք է առաջացել, մյուս կազմակերպության համար չեմ ստացել ծանուցագիրը, բայց ուզում էի ինքնուրույն ճշտել` չվերցրեցին և ասացին. «Եթե փոստով ուղարկես, կհամարվի ուշացրած հաշվետվություն, և կրկին վարչական տուգանք»: Խնդրում եմ, ուղղություն տաք` ինչպես վարվեմ:

Վարչական պատասխանատվություն
Gohar.
2 տարի է դադարեցրել եմ ԱՁ գործունեությունը, իսկ ինձ հիմա նոր է եկել վարչական, կոնկրետ չեմ իմանում` ինչի համար կարող է վարչական գալ, եթե ես մինչև դադարեցումը բոլոր հաշվետվությունները հանձնել եմ, իսկ ես էլ արտերկրում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Տարեկան հաշվետվության ուշացում
Հայկ.
Շատ շտապ է: Ես հասարակական կազմակերպության 1-ին տարվա տարեկան հաշվետվությունը ուշացրել եմ 1 շաբաթով: Ինձ հետարքիր է` ի՞նչ կարգով պետք է այս դեպքում գանձվի տույժը և ի՞նչ չափի կարող է այն լինել: Նախապես շնորհակալ եմ:

Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:

Նվազագույն շահութահարկի վերաբերյալ
Վարդան.
Բարև: Նախորդ տարի շահույթս չի անցել 500 000 դրամը: Այս տարի հունվարին 300 000 դրամի հասույթ եմ ունեցել և 1 տոկոսը չեմ վճարել մինչև մարտի 15-ը, այլ վճարել եմ մի քանի օր ուշացումով` մարտի 25-ին: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Կհասնի՞ արդյոք վարչական տույժ: Բացի այդ վճարել եմ 15 000 դրամ, այսինքն շատ ավելի անգամ ավել, քան 1 տոկոսն է: Կարո՞ղ է այն որպես կանխավճար դառնա մարտի 15-ից հետո հերթական նվազագույն շահութահարկի համար: Շնորհակալություն:

Գումարի դուրսգրում առանց առհաշիվ գումարների հաշվետվության
Նառա.
Հարգելի կոլեգաներ, ես չեմ կազմում առհաշիվ փաստաթղթեր, այլ միանգամից ՀԴՄ կտրոնի հիման վրա կազմում ելքի օրդերներ: Որպես խախտում ի՞նչ պատասխանատվություն կա այս պարագայում: Շնորհակալ կլինեմ շուտ պատասխանելու դեպքում:

Համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկված հարկ
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ վարչական պատասխանատվություն է հասնում համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկած հարկի համար: Այս տարի հաշվարկելու ժամանակ նկատեցի, որ բանաձևի մեջ 0,01 տոկոսի անճշտություն կա, և տարեկան հաշվով գումարը կազմում է 17515 դրամ: Ես արդեն պատրաստվում եմ այդ պակասը փոխանցել բյուջե: Դա եկամտահարկ: Եթե ստուգում լինի, այդ վրիպումը ինչքա՞ն կազդի, կմեղմացնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ, քանի որ դիտավորյալ չի կատարվել: Կանխավ շնորհակալություն:

Ընդունման և ազատման հայտերը չեն ներկայացվել
Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք: Ես նոր հաշվապահ եմ, կանգնել եմ փաստացի խնդրի առջև: Սոցում անհատական հաշվետվությունների (Ձև Ֆ10) ներկայացման ժամանակ պարզվել է, որ նախկին հաշվապահը աշխատակիցների ընդունման և ազատման հայտերը չի ներկայացրել: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ տույժ և տուգանք է հասնում, և հիմա ի՞նչ պետք է անեմ: Նշեմ նաև, որ 2010թ. Ձև Ֆ10 տարեկան հաշվետվության համար վարչական տուգանք է եկել կազմակերպության վրա:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ լուծարում
Միհրան.
Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ - ին:
Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Մանրամասն

Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում
Seda.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ամսական ԱԱՀ վճարող է և հաշվետվությունները ՀՏ ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հաշվարկը, սակայն 2011թ. 12-րդ ամսվա փոխարեն սխալմամբ լրացվել է 4-րդ եռամսյակ: Ի՞նչ հետևանք կունենա այս սխալը: Ըստ ինձ պետք է տալ 4-րդ եռամսյակի 0-ական ճշգրտված հաշվարկ և նոր 12-րդ ամսվա հաշվարկ: Սակայն այս դեպքում չի՞ առաջանա արդյոք ուշացման համար վարչական տուգանք և եթե այո, ապա ո՞ր կետով օրենքի:

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:

Ի՞նչ պատասխանատվություն է կրում գործատուն
Լոսի.
Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը և ինչպիսի՞ պատասխանատվություն է կրում գործատուն աշխատողին 3 ամիս ուշացումով գրանցելու, իսկ գրանցելուց հետո պայմանագրում աշխատավարձը 50 տոկոսով պակաս ցույց տալու համար: Նաև եթե աշխատանքից ազատվելու դեպքում գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կատարել ու նաև վերադարձնել աշխատողի աշխատանքային գրքույկը:

ՀԴՄ հաշվետվության վերաբերյալ
Թերեզա.
Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է, եթե նորաբաց ատամնաբուժարան է, դեռ չի գործում, չունի աշխատող, ոչինչ չի անում, սակայն դադարեցման կամ լուծարման հայտ չի ներկայացրել հարկային ծառայություն, ինքը ունի հարկայինում գրանցված դրամակղային հսկիչ մեքենա, սակայն չի օգտագործում: Հիմա ինքը հաշվետվություն չի ներկայացրել հսկիչ մեքենայի համար, ինքը վարչական տուգանք կրելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն 3 տարի հաշվետվություն չի ներկայացրել
Նունե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
ԱՁ-ն, որը հարկվում է ԱԱՀ-ով, 3 տարի հաշվետվություն չի ներկայացրել: Ի՞նչ տույժ պետք է վճարի (բացի վարչականից) և ո՞ր հոդվածի համաձայն:

Որքա՞ն կնշանակվի վարչական տուգանք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, որքա՞ն կնշանակվի վարչական տուգանքը և ո՞ր հոդվածի համաձայն, եթե անփութության պատճառով կորել է կազմակերպության կողմից ստացված հաշիվ-ապրանքագիրը և չեն տրվել համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Նշեմ նաև, որ դա չի առաջացրել հարկի նվազեցում: Կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ