Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Ա.Մ. Բարև Ձեզ: Ես մի հարցով եմ դիմում Ձեզ. ես օդնավակայանում աշխատել եմ որպես հաշվառող սկսած 05 մարտի 2008 - 07 նոյեմբերի 2011, այսինքն 3 տարի 8 ամիս, և չունեմ ոչ մի տույժ, նույնիսկ ունեմ մեկ չօգտագործված արձակուրդ 10 աշխ. օր, ստացել եմ 99.000 դրամ աշխատավարձ: Ես իմ դիմումի համաձայն այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով դուրս եմ եկել աշխատանքից, և ինձ փոխանցել են ընդամենը 31.000 դրամ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, թե իրականում որքան վերջնահաշվարկ պետք է լիներ, կամ եթե ես եմ սխալվում, խնդրում եմ ինձ ասեք` ինչի հիման վրա է այս հաշվարկն արվել: Նաև նշեմ, որ իմ ամուսինը, ով աշխատում էր նույն կազմակերպությունում և նույն պաշտոնին, աշխատանքից դուրս եկավ 2011թ. փետրվարի 2-ին, և այնտեղ աշխատում էր 2008 թ. մարտի 5-ից, և ստացավ 128.000 դրամ վերջնահաշվարկ, դա էլ այն դեպքում, որ ընթացքում օգտագործել էր իրեն հասանելի ողջ արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե սեզոնային աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ նշվում է, որ աշխատանքային պայմանագրի ժամկետը` 01/05/11-ից 31/09/11, պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ աշխատողին գրավոր չեմ ծանուցել աշխատանքային պայմանագրի ավարտի մասին, արդյո՞ք այս պարագայում պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկ: Իսկ եթե աշխատողին ծանուցեի՞ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի օգտվել իր հերթական արձակուրդից

ԳՈՀԱՐ. Աշխատողն աշխատել է 2 տարի, 2011թ. չի օգտվել իր հերթական արձակուրդից և որոշել է ազատվել աշխատանքից: Կարո՞ղ եմ նրան տրամադրել իրեն հասանելիք հերթական արձակուրդը, ենթադրենք նոյեմբերի 1-ից, իսկ արձակուրդից հետո ազատել աշխատանքից: Այդ դեպքում վերջնահաշվարկ հաշվու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ի՞նչ կտրվածքով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել գործատուի սոց. վճար

Anna. Աշխատակցի վերջնահաշվարկը կատարվել է 03.10.2011թ.: Ինձ հետաքրքիր է, եթե հոկտեմբերի 3-ն է կատարվել վերջնահաշվարկը, արդյո՞ք նրա համար գործատուի սոց. ապ. վճարը` 7000 դրամ, պետք է վճարել հոկտեմբեր ամսվա համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներառել գումարները հաշվետվության մեջ

Անի. Աշխատողին ազատելուց Ձ9 և Ձև 10 ում վերջնահաշվարկի գումարները ներառվու՞մ են, թե՞ ոչ, քանի որ մենք գիտենք` վերջնահաշվարկից սոց. չի պահվում և սոց. հաշվետվության մեջ չի ներառվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

Գոհար. Բարև: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01 մարտի 2011 թ: Ազատվել է 30.09.2011 թ-ին: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում: Աշխատանքը հնգօրյա է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը

Ն. Բարև ձեզ: Աշխատողն ինձ մոտ աշխատել է ապրիլի 1-ից հուլիսի 30, և հաշվարկվել է ամսական 65 000 դրամ աշխատավարձ, առձեռն 59 995 դրամ: Ասացեք խնդրեմ, ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը, որում ներառված կլինի վերջնահաշվարկը, և ինչքա՞ն կկազմի սոց. վճարն ու եկամտահարկը: Պե՞տք է տեղեկացնել այլ տեսչություններին ազատվելու մասին: Խնդրում եմ բացատրել քայլերով: Վերջում նշեմ` կազմակերպությունն աշխատում է շաբաթական 5 օր: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Քրիստինե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. 1) եթե աշխատողը հերթական արձակուրդից 1 ամիս հետո ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ արվու՞մ է այդ 1 ամսվա համար: 2) վերջնահաշվարկի գումարից ինչպե՞ս է պահվում եկամտահարկը: Գումարե՞մ նրա աշխատավարձին, թե՞ առանձին դիտարկեմ: 3) վերջնահաշվարկի գումարը անհատական հաշվետվությունում (Ձև Ֆ10) ներառվու՞մ է,թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ

koko. Հարգելի հաշվապահներ, անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, եթե հնարավոր է` շտապ: Աշխատողը աշխատել է 9 ամիս: Առաջին 7 ամիսներին ստացել է 90000 դրամ, 8-րդ ամսում` 40000, 9-րդ ամսում աշխատել է մինչև 20.09.11թ: Հնարավորության դեպքում մանրամասնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

Գոհար. Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.03.2011թ., ամսական աշխատավարձը պայմանագրով կազմում է 40 000 դրամ, ազատվել է աշխատանքից 16.09.2011թ.: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է նրան հասնում:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Արփինե. Բարև ձեզ, ուզում եմ իմանալ, գործատուն աշխատողին աշխատանքից ազատել է ըստ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6 կետի, արդյոք վերջնահաշվարկ անել պե՞տք է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վճարման կարգը

Թագ. Աշխատանքից ազատելիս ի՞նչ ժամկետում պետք է վերջնահաշվարկ կատարել: Համաձայն ՀՀ ԱՕ 130 հոդվածի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Բայց ինձ ասում են, որ այլ ժամկետ գոյություն ունի: Խնդրում եմ, եթե գիտեք վերջնահաշվարկի վճարման այլ կարգ, գրեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցումը

Լիլիթ. Խնդրում եմ, օգնեք: Աշխատողը մի դեպքում աշխատել է 11.07-ից 08.08-ը (համարյա 1 ամիս), մյուս դեպքում՝ 11.07-ից 31.07-ը: Իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ հարկավոր չէ հաշվարկել չօգտագործված արձակուրդայինի հատուցումը, սակայն կասկածում եմ և ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, քանի որ «Պարտադիր սոց. ապ. վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում նշված է մինչև մեկ ամիս աշխատողների համար միջին օրականի հաշվարկի ձևը: Ակամա հարց է առաջանում` ինչի՞ համար է այն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել: Հարցս հետևյալն է. Աշխատակցուհին ընդունվել է աշխատանքի 11.11.2002թ-ին: Վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.08.2011թ-ին և գրել է դիմում սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ: Նրա 1 օրվա միջին աշխատավարձը կազմում է 1716 դրամ: Կազմակերպությունն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ և եթե այո, ապա որքա՞ն: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անժելա. Հարց 1. Աշխատակցի աշխատավարձը ըստ ամիսների հետևյալն է` հունիս-2010-50000 հուլիս 2010-150000 օգոստոս 2010-150000 սեպտեմբեր 2010-150000 հոկտեմբեր 2010-140000 նոյեմբեր 2010-85000 դեկտեմբեր 2010-85000 Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել

Վահե. Բարև ձեզ, կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Օֆելյա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե աշխատողը անցել է աշխատանքի 2009թ. նոյեմբեր ամսից, աշխատել է մինչև 2011թ. ապրիլ ամիսը ներառյալ, այդ ընթացքում արձակուրդի ոչ մի անգամ չի գնացել, ապրիլին կենտրոնը փակվել է, և նա դուրս է մնացել, սակայն վերջինիս չեն տեղեկացրել այս ամենի մասին: Հարց` Ազատվելիս վերջնահաշվարկ կատարվու՞մ է, եթե այո, ապա ինչպե՞ս: Եվ եթե աշխատողին ոչինչ չեն ասել վերջնահաշվարկի մասին, ազատվելուց 4 ամիս անց կարո՞ղ է նա պահանջել իր վերջնահաշվարկը: Աշխատավարձը` ամսական 28.000 ՀՀ դրամ, և պարգևավճարներ` 80.000 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ, 230.000 ՀՀ դրամ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիրը լուծելիս

ՍԵՎԱԿ. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ կատարվել է վերջնահաշվարկ (որում ներառված են աշխատավարձի և չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդի գումարները): Այս դեպքում արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում փաստացի աշխատած ժամանակահատվածին ավելացնել չօգտագործած ամենամյա վճարովի արձակուրդի օրերը: s.aghabekyan շնիկ mail.ru