
Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը կհամարվի ստաժ
Վահան․
Բարև Ձեզ։
4 տարի 10 ամիս է աշխատում եմ պետական ԲՈՒՀ-ում որպես դասախոս (հիմնական աշխատող եմ), դրանից առաջ 4 ամիս կրկին իմ մասնագիտությամբ աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրով։ Այժմ աշխատանքս փոխելու համար 5 տարվա մասնագիտական ստաժ է պահանջվում։ Հարցս հետևյալն է՝ 4 ամիս իմ մասնագիտությամբ, բայց քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատածս ժամանակը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվու՞մ է։

Կարո՞ղ եմ հիփոթեկային վարկ վերցնել եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ
Կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր գործատուի հետ։ Գիտեմ, որ հարկային բեռը նույն է (23 տոկոս եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց․վճար) ինչպես աշխատանքային պայմանագրի դեպքում, բայց գործատուն ասեց, որ եթե որոշեմ հիփոթեկային վարկ վերցնել, կփոխարինի քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագրով (ինչպես հասկանում եմ, որպեսզի հարկի չափը ավելանա, ու ես կարողանամ եկամտային հարկից վարկի տոկոսների վճարման օրենքից օգտվել)։ Եթե եկամտային հարկը նույն է երկու պայմանագրերի դեպքում, ապա ինչու՞ ինձ դա ասեցին։ Մինչև վերը նշված դեպքը ես երկու պայմանագրերի միջև տարբերություն չէի տեսնում։ Կբացատրե՞ք՝ արդյոք իսկապես աշխատանքային պայմանագիրը ունի առավելություններ կենսաթոշակի կուտակման, հիփոթեկային վարկ վերցնելու և այլ նմանատիպ գործողությունների ժամանակ։ Շնորհակալություն

Արդյո՞ք տրվում է հրաման
Անի.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունելու դեպքում հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ
Աստղիկ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Կազմակերպությունը ծանուցում է ստացել
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարկայինից ծանուցում ենք ստացել հետևյալ գրառումով՝ «Ձեր կողմից ներկայացված 2020թ. փետրվար ամսվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով xxxxxxxxxx ՀԾՀ(ներ)-ով աշխատանք կատարողները գրանցված են անընդմեջ 8 ամսից ավելի և վերջիններիս միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից: Այս
վարքագիծը պարունակում է վճարվող եկամտի և դրանից պահվող եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ»: Ինչու՞մն է խնդիրը: Ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների վերաբերյալ:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով
Ալինա.
Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:
Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրում ինչպե՞ս նշել աշխատանքի վարձատրությունը
Անի.
Քաղաքացիաիրավական պայմանագրի մեջ թույլատրվու՞մ է աշխատանքի գումարը հարկերը հանած նշել, մաքուր գումարը։

Որքա՞ն ժամանակով կարելի է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիրը
Անի.
Կարելի՞ է քաղիրավական պայմանագիրը կնքել 1 տարի ժամկետով։

Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու
Յանա․
Բարև ձեզ: Ուզում էի ճշտել․ աշխատում եմ մասնավոր մանկապարտեզում ժամավճարով։ Այսօր պարզեցի, որ պայմանագիրս քաղաքացիաիրավական է։ 8-րդ կետի շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված եմ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու
Աշոտ.
Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։

Առավելագույնը որքա՞ն կարող է լինել քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը
Անի.
Բարև ձեզ:
Առավելագույնը որքա՞ն կարող է լինել քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը:

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար
Աննա․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։
Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր
Հերմինե․
Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։

Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին
Մելինե.
Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի համար
Ֆելիքս․
Բարև ձեզ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակիցը, եթե 30 տարեկան է, ի՞նչ հարկ պիտի վճարվի։

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ
Դավիթ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Ֆիզիկական անձից գույք է ձեռք բերվել
Նաիրա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին պետք է վճարել անկանխիկ եղանակով
Սիմոն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները վերաբերում են քաղաքացիաիրավական պայմանագրով վճարվող գումարներին:

Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը արդյոք համարվում է ստաժ
Սերգեյ․
Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը ներառվու՞մ է աշխատանքային ստաժի մեջ:

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի վարձատրությունը նույնպես պետք է կատարել անկանխիկ եղանակով
Անի.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը նույնպե՞ս պետք է վճարել անկանխիկ եղանակով:
Վերջին մեկնաբանություններ