Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության վերսկսում

Նունե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, եթե մինչև փետրվարի 20-ը չեմ տվել հայտարարություն շրջհարկով աշխատելու վերաբերյալ, քանի որ ԱՁ սառեցված է եղել անորոշ ժամանակով: Հիմա ուզում եմ վերսկսել աշխատանքը շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում տնօրենին

Վահե․ Բարև ձեզ, ԱՁ-ն տնօրենին ուզում է տրամադրել փոխառություն: Ի՞նչ փաստատուղթ պետք է ներկայացվի բանկ հաշվապահի կողմից, որ այդ գումարը ԱՁ-ի հաշվից տեղափոխվի տնօրենի հաշվի վրա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ցանկ

Գոհար․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Միլենա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով

Արթուր․ Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։ Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞ Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Հասմիկ․ Բարև ձեզ, Ա/Ձ-ն 2022թ փետրվարի կեսերին ներկայացրել է դադարեցման դիմում, հունվար փետրվար ամսին ոչ մի գործարք չի ունեցել, ներկայացնելու է 0-ական շրջ. հարկի հաշվետվություն, հարցս հետևյալն է՝ 2022թ համար վճարելու՞ է դրոշմանիշային վճար։
person typing
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Հարկային դաշտի փոփոխություն

Հեղինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ա/Ձ շրջանառության հաշվարկ

Ան. Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս հաշվարկի շրջանառությունը, եթե ունի օրական 1 000 000 հասույթ և 1 500 000-ի գնում, ինչպես նաև այն դեպքը, երբ գնումը 500 000 է: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Արփինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Միլենա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արխիվացման հետ կապված

Արփինե. Խնդրում եմ օգնել` ԱՁ-ն ի՞նչ պարտավորություններ ունի պետական արխիվի հետ կապված, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի արխիվ և ի՞նչ ժամկետներում, կամ արդյոք կա՞ դրա անհրաժեշտությունը։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Ելենա. Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է ծրագրային ապահովման ստեղծման։ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն J62.01.0 «Ծրագրային ապահովման մշակում» ենթադասը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, ինչպես նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը։ Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկության սուբյեկտ: Ներքոհիշյալ աշխատանքների ցուցակում (միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարո՞ղ համարվել) որևէ մեկը համապատասխանում է այս գործունեության տեսակին. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Աննա. Բարև Ձեզ: Եթե միկրոյով աշխատող ԱՁ-ն զբաղվում է սեփական գյուղ. մթերքից /սալոր/ չրերի պատրաստմամբ, դասակարգիչը` C10.39.1 /Մրգերի և բանջարեղենի մշակում և դրանցից սննդամթերքի արտադրություն/, թե՞ A 01.63.0 /Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի մշակում/: Շնորհակալ եմ...