Tag: ԱՏԳԱԱ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա են

Սառա. Հարգելի գործնկերներ, հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա՞ են, թե՞ ոչ, և ո՞ր ԱՏ ԳԱ կոդի տակ են դասվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է ապրանքները առանձնացնել ըստ գների

Վիգեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է։ Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծում է ունեցել։ Տարանցման հայտարարագրի մեջ նշված է մեկ տեսակի ատգաա ծածկագիր, սակայն հաշիվ ֆակտուրայի մեջ տարբեր գներ է գրված, այսինքն՝ նույն ատգաա-ով ապրանքից ներմուծվել է մի քանի տեսակի և տարբեր գներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է առանձնացնել ըստ գների, թե՞ կարող եմ ընդամենը գրել ամբողջ ապրանքի քանակը ըստ չափման միավորի և ամբողջ գումարը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակ

Մանե․ Տեղյակ ե՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակը կա, թե՞ ոչ։ Վերաբերոմ է ԵԱՏՄ ԱՏԳԱԱ դասակարգիչներին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման

Narine. Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։ Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի` ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ: