Tag: բաժնեմաս

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցվածություն

Անի․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցված կազմակերպություններ

Քրիստինե. Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ընդունել աշխատող, ով մեկ այլ կազմակերպությունում գործադիր տնօրեն է և ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և աշխատում է ԱԱՀ-ով, դա չի՞ համարվի փոխկապակցված։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխկապակցված կազմակերպություններ

Արփինե․ Բարև Ձեզ։ Արդյո՞ք բաժնետերերի՝ ամուսիններ լինելու դեպքում կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված։ Նշեմ՝ գործունեությունները տարբեր են։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրություն 2022թ.-ին

Արփինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել մի հարցում։ եթե ԱՁ-ն 2021թ. ապրիլին միկրոհամակարգից անցել է ԱԱՀ դաշտ, քանի որ այլ ՍՊԸ-ում ունեցել է 25 % բաժնեմաս, այնուհետև դադարի հայտարարություն է տվել, կարո՞ղ է արդյոք 2022թ.-ից վերսկսել և միկրոյի հայտարարություն տալ, եթե հիմա հրաժարվի այդ 25 %-ից։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կրկնակի հարկում

Տիգրան. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրի փոփոխություն

Գարիկ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն անորոշ ժամանակով դադարեցված է: ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հանդիսանում է հիմնադիրը, ՍՊԸ-ին տվել է 0%-ով փոխառություն՝ 10 տարի ժամկետով։ Ուզում ենք հիմնադրին փոխել, և ՍՊԸ գործունեության հասցեն (100% բաժնեմասի նվիրատվություն կամ նման մի բան, որը ավելի արագ և պարզ կլինի), բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված: Մեկ էլ փոխառության պահը ի՞նչ պետք է անենք, որպեսզի խախտում չլինի: (Փոխատուն գումարը հետ չի ուզելու թեկուզ 10 տարի հետո): Կխնդրեմ օգնել, ասելով, հերթականությամբ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի խախտումներ թույլ չտամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարներ

Ռուբ․ 1) Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն լրացվու՞մ է, թե՞ միայն կատարվում է վճարում, և հետո այդ կատարված կանխավճարները նվազեցվում են։ 2) ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված

Վահան․ Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է կազմակերպությունների փոխկապակցվածությանը, մասնավորապես ՀՕ հոդված 30-ի 1-ին մասին 2-րդ կետին․ 2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը): Գիտենք, որ, որպես բացառություն, եթե կազմակերպություններից մեկը գործունեության դադարեցման դիմում է տվել, ապա մյուս կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող։ Հարցս հետևյալն է․ եթե B կազմակերպությունը դադարեցում է տվել 2021թ․ հունվարի 25-ին, և վերսկսել է գործունեությունը մարտի 30-ին, ապա այս դեպքում A կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ վճարող համարվել միայն 01.01.2021-24.01.2021 և 30.03.21-31.12.21 ժամանակահատվածներում, իսկ 25.01.21-29.03.21 ժամանակահատվածում համարվել շրջանառության հարկ վճարող։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք 2 ՍՊԸ-ներն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ով

Աննա. Հարց. կազմակերպությունը՝ ՍՊԸ, աշխատում է շրջ. հարկով: Ուզում եմ ֆիզ. անձի գրանցել ՍՊԸ-ում որպես տնօրեն, սակայն նա մեկ ուրիշ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունում հիմնադիրներից մեկն է՝ 33% բաժնեմաս ունի: Արդյո՞ք այդ դեպքում երկու ՍՊԸ-ներն էլ պետք է սկսեն աշխատել ԱԱՀ-ի դաշտում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Անի. Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ

Լիանա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ընտանեկան ձեռնարկությունում ներգրավված անձը (տնօրենը) կարո՞ղ է այլ ընկերությունում մինչև 20 տոկոս բաժնեմաս ունենալ և շարունակել համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բաժնեմասի նվիրատվության վերաբերյալ

Անուշ. յու Հարգելի գործընկերներ, երբ ՍՊԸ մեկ մասնակիցն իր բաժնեմասը նվիրատվության կարգով փոխանցում է մյուս մասնակցին, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվությունը կատարողի կամ ստացողի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժար չէ: ՍՊԸ-ի, որը բացման օրվանից չի գործել և ունի սեփականության իրավունքով շինություն, վարձակալությամբ շինությանը կից հողատարածք, փայամասնությունների վաճառքի դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն

Արփինե Ազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ է ՍՊԸ ունենալ գործադիր տնօրեն, եթե բաժնեմասերի 100% պատկանում է մեկ մասնակցի, այսինքն մեկ անձի, որը հանդիսանում է ՍՊԸ տնօրեն: Այսինքն` ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե վարձակալությամբ տրվող ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա իրական արժեքից

A*****. Բարի օր, խնդրում եմ օգնեք պատասխանել 2 հարցի. 1. Եթե վարձակալությամբ տրվող ակտիվի հաշվեկշռային արժեքը փոքր է նրա իրական արժեքից, ապա այդ ակտիվը ֆինանսական վարձակալությամբ տրամադրելիս վարձատուն ձևակերպում է. Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen. Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել "Շրջանարության հարկի մասին" օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է. Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն: