Tag: բաժնեմաս

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

Լուսինե. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնակիցներից մեկը վաճառում է իր բաժնեմասը

Լիլի. ՍՊԸ-ի մասնակիցներից մեկը, ով ունի 60% բաժնեմաս, վաճառում է իր բաժնեմասը մյուս մասնակից իրավաբանական անձին: Խնդրում եմ ինձ ասել` հնարավո՞ր է արդյոք բաժնեմասը վաճառել ցանկացած գնով` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Տվյալ դեպքում իրավաբանական և հարկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Հնարավո՞ր է արդյոք նվիրատվության պայմանագրով բաժնեմասը տալ մյուս մասնակցին: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող

Արթուր. Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է: Համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ: Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:
.ԱյլՀարց ու պատասխան

Բաժնեմասի վաճառք

Arthur. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի բաժնեմասը վաճառելու համար: ՍՊԸ փայատերը գտնվում է արտերկրում և ցանկանում է վաճառել իր բաժնեմասը, կարո՞ղ է դա անել լիազորված անձի միջոցով, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից

Հովհաննես. Բարև Ձեզ: Մեր ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից` իր բաժնեմասը թողնելով ընկերությանը: Համաձայն ՍՊԸ մասին օրենքի "Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով": Խնդիրն այն է, որ մեկ տարին լրանալուց հետո բաժնեմասի չբաշխված մասի նվազեցումը պետ. ռեգիստրում չի գրանցվել: Կցանկանայի պարզել, թե ինչ տույժ/տուգանքի խնդիրներ կարող են ծագել (օրենսդրական ո՞ր ակտն է կարգավորում նման հարցերը), և որն է ամենաճիշտ ելքն իրավիճակից: Շնորհակալություն: