Tag: եկամտահարկ

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործառնական վարձակալություն

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը անձից գործառնական վարձակալությամբ գրասենյակ է վերցրել` յուր. ամսվա 18-ին վճարելով 80000 դրամ համաձայն պայմանագրի, սակայն կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով մարտ-ապրիլ ամիսների վարձը վճարել է մեկ ամիս ուշ մայիսին: Այս դեպքում եկամտահարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ներառեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Սաթեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք. ենթադրենք շուկայից ձեռք եմ բերել ապրանք 100000 դրամի, որքա՞ն պետք է կատարեմ դրամարկղից ելք: Եկամտահարկի գումարը ծախս ճանաչվու՞մ է: Շահութահարկը հաշվարկվում է իրացման արժեքի՞, թե՞ իրացման արժեքի և ապրանքի ինքնարժեքի տարբերության նկատմամբ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ՍՊԸ գնում է կատարել ֆիզ. անձից

Աշոտ. Բարև, հարգելի հաշվապահներ: Ինձ մոտ նման մի հարց է առաջացել: ՍՊԸ-ն ֆիզ. անձից առքուվաճառքի պայմանագրի հիման վրա գնում է կատարել` 800 000 դրամ արժողությամբ: Այնուհետև այդ գույքը պետք է վաճառել մեկ այլ կազմակերպության 1 000 000 դրամով (833333 + 20% ԱԱՀ), որ աշխատում է ԱԱՀ-ով: Հարցը կայանում է հետևյալում` նման գործարքների դեպքում ինչպիսի՞ հարկեր են առաջանում: Ըստ իս՝ առաջին գործարքի դեպքում առաջանում է եկամտահարկ` 800000*10%=80000: Երկրորդ գործարքի դեպքում (833333-800000)*20% շահութահարկ: Այսինքն, վերջնական արդյունքում առաջանում է 80 000 (եկամտահարկ) + 6667 (շահութահարկ) + 166667 (ԱԱՀ): Խնդրում եմ ասել` որքանո՞վ եմ ես իրավացի իմ հաշվարկներում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր

Ariana. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Եթե ֆիզ. անձի հետ (ՀՀ քաղաքացի) կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր միայն երկու օրով, դրա համար է՞լ է գործատուն սոց, եկամտահարկ վճարելու և դրանք հաշվետվություններով ցույց տալու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ստուգման վերաբերյալ

Rip. Հարգելի գործընկերներ, սպասում եմ Ձեր պատասխաններին կապված հետևյալ հարցերի հետ. 2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հարկայինը ստուգել է կազմակերպության եկամտահարկը, սոց. վճարը և ԱԱՀ-ն: 1. 2010թ.-ին կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2009թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում իր կողմից մատուցած ծառայության 1 հաշիվ ֆակտուրա ներառված չէ, և այդ հաշիվը ներառել է 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, քանի որ 3-րդը ստուգված էր: Այժմ մեզ մոտ հարկային ստուգումներ են և տեսուչներն ուզում են ակտ գրել 60 տոկոս, որ մենք թաքցրել ենք ԱԱՀ-ն: Ձեր կարծիքով իրավունք ունե՞ն նման ակտ գրելու, թե՞ ոչ: 2. Բացի այդ հայտնաբերել են, որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը և հետևաբար սոց. վճարն ու եկամտահարկը հաշվետվություններով պակաս է ցույց տրվել, քան իրականում եղել է, սակայն շահութահարկով նվազեցվել է ամբողջ գումարը: Ցանկանում են սրա համար ևս ակտ գրել 60 տոկոս: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ ակտ կարղ են գրել հարկային տեսուչները: Սպասում եմ Ձեր արձագանքներին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Նարինե. Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել

E. Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարել

KARA. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք այս հարցում. ՍՊԸ- ն օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը, որը ձեռք է բերել ֆիզ. անձից 2001 թվականին և վաճառել է 2011թ-ին ուրիշ ՍՊԸ-ի: Ձեռքբերման արժեքը 8 միլիոնով պակաս արժեք է ունեցել օտարման արժեքից: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարի ՍՊԸ-ն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում

Armine. Խնդրում եմ պատասխանել. եթե եկամտահարկը չեմ վճարել ժամանակին, ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում, ու ո՞ր օրենքում կարող եմ դա տեսնել, եկամտահարկի հաշվարկման և վճարման հրահանգում չկար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի ձևակերպում

Վահե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 - ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից

Դավիթ Աատրյան. Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից: Կարդալով 02/456 հրահանգը` ես ուղղակի աչքերիս չեմ հավատում, բա կարելի՞ է ֆիզից եկամտահարկ պահել: Հրահանգ 25.1. կետ, վերջին պարբերություն: Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում առանց հիմնավորող փաստաթղթի

Է. Կազմակերպությունը առանց հիմնավորող փաստաթղթի շուկայից ձեռք է բերել ապրանք 100 000 դրամի և գնված ապրանքի արժեքի նկատմամբ հաշվարկել է 11% եկամտահարկ: Տվյալ դեպքում ելք դրակարկղից պիտի տրվի 100 000 դրամ, թե՞ 89 000 դրամ:
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

"Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը",-Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վճարում է ուսման վարձը

Անի. Խնդրում եմ օգնեք, երբ կազմակերպությունն անհատույց, իր միջոցների հաշվին, վճարում է իր աշխատողի երեխայի բուհում սովորելու ուսման վարձը, ինչպե՞ս է կազմակերպությունը հաշվարկում եկամտահարկ, արդյո՞ք միացնում է աշխատողի աշխատավարձին և ի՞նչ դրույքաչափով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն աշխատելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով

Karine. Ա/Ձ -ն զբաղվելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով, խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկ պետք է վճարի: Մթերքը ձեռք է բերվելու շուկայից: Գյուղատնտեսական մթերքը հարկվու՞մ է 10 % եկամտահարկով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Սվետլանա. Հարգելի կոլեգաներ, խորհրդի կարիք ունեմ: Աշխատողի մահվան ժամանակ վերջնահաշվարկից սոց. 3 % չի պահվում, գործատուից չի հաշվարկվում, իսկ եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ պահումներ են կատարվում

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: 2011թ. օտարերկրացիներից եկամտահարկի և սոց. ապահովագրության պահումների կարգի մասին ի՞նչ փոփոխություններ են եղել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից

N.. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև անվանափոխություն կատարելը մոտավորապես 3 ամիս վճարել է ՍՊԸ-ն, արդյո՞ք վճարված կոմունալ վճարները հարկվում են 10% եկամտահարկով, քանի որ ֆիզիկական անձի անունով է եղել: