Tag: եկամտային հարկ

Եկամտային հարկի վերաբերյալ

Albert.

Բարև ձեզ: Հաշվապահական գործի հարգելի մասնագետներ, ծանոթանալով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի դրույթներին, առաջացավ հարցեր, որոնքել, ըստ էության, ներկայացնում եմ ստորև:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է եկամտային հարկի դրույքաչափերը, համաձայն որի, հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամտի դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը:

Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և ՀՀ բնակության (հաշվառման) հասցեի պառտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարումները հիմնավորվել են ՀԴՄ կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:

Հարց 1-ին՝ գործում է արդյո՞ք վերը նշված դրույթները ներկայումս, և եթե այո, ապա.

Հարց 2-րդ՝ ճիշտ են արդյո՞ք հետևյալ դատողություները, որ աշխատողին աշխատավարձ վճարելիս, գործատուն եկամտային հարկը հաշվարկում և վճարում է 11 տոկոս դրույքաչափով՝ վճարված եկամուտների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները, եթե չկա աշխատողի հետ գրավոր կնքված համապատասխան պայմանագիր: Իսկ աշխատողի հետ գրավոր կնքված, քաղ. իրավական պայմանագրի առկայության դեպքում, գործատուն եկամտային հարկը հաշվարկում է, մինչև 1 200 000 դրամ ամսական եկամուտ վճարելու դեպքում, որպես հարկվող եկամտի 24,4 տոկոսը, հաշվի առնելով, Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

Կամավորական աշխատանք

David.

Բարև ձեզ.
1. Առևտրային կազմակերպությունը (ԱՁ, դեղատուն) կարո՞ղ է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ աշխատանք կատարելու նպատակով աշխատող ընունել, որպես վաճառող` վեց ամիս ժամկետով:
2. Կամավորական աշխատանք կատարողի որևէ սահմանափակում դրվու՞մ է (ԱՁ – հետ փոխկապակցված անձ՝ ԱՁ տնօրենի կին, տղա, աղջիկ, եղբայր և այլն)
3. Կամավորական նման աշխատանքի դեպքում ԱՁ ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի (Կամավորի եկամտային հարկ վճարվում է, թե ոչ, և ինչպիսի՞ վճարումներ կան):
Խնդրում եմ համապատասխան օրենքի հղումով և հոդվածով, եթե հնարավոր է:

Հարգանքով,
Դավիթ

Դեղատան հաշվապահական հաշվառում

Արսեն.

Դեղատան հաշվապահական հաշվառում տանելու համար բացի շրջանառության հարկի ու եկամտային հարկի հաշվետվություններից կա՞ արդյոք ուրիշ թղթաբանություն: Շնորհակալություն:

Եկամտային հարկի հաշվարկները սխալ են ներկայացվել

Lala.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել:
Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:

Արդյո՞ք պետք է վճարել եկամտային հարկը

mayis38.

ԱՁ-ն գրանցվել է 2016թ. մարտի 31-ին ժամը 16:30, արդյո՞ք պետք է վճարի մարտ ամսվա չարաբաստիկ 5 000 դր. եկամտային հարկը:

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Սամվել.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցին՝

1. 2015թ. կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն ներկայացնել և վճարում կատարել՝ չհաշված եկամտային հարկը:

2. 2015թ. կազմակերպությունը ժամանակին ներկայացրել է շրջ. հարկի հաշվետվությունները և ժամանակին կատարել վճարումները (4-րդ եռամսյակի վճարումը կատարվել է մինչև 2016թ. հունվարի 15-ը): 2016թ. հայտը ժամանակին չներկայացնելու պատճառով ավտոմատ անցել ենք ԱԱՀ-ի դաշտ: Խնդրում եմ պատասխանել՝ ՀՏ-ն իրավունք ունի՞ գանձել 2015թ. համար շահութահարկ՝ ամբողջ 2015թ. շրջ. հարկի 40 %-ի 20 %-ը:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկ

mayis38.

Նորաբաց ԱՁ-ն հաշվետւ եռամսյակում չի աշխատել, ունի զրո շրջանառություն, արդյո՞ք պետք է վճարի եկամտային հարկ:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Տիգրան.

Բարև ձեզ:
Հարցս վերաբերում է աշխատավարձից գանձվող եկամտային հարկին և նվազագույն աշխատավարձին։

ՀՀ եկամտային հարկի մասին օրենքում նշվում է` մինչև 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը հարկվում է 24%-ով։
Եթե աշխատողի աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն պետք է հարկվի նշված աշխատավարձից։ Եթե 60․000×24%=45.600 ՀՀ դրամ, այդ դեպքում հատում է ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 55․000 ՀՀ դրամ սահմանված շեմը, սակայն Եկամտային հարկի մասին օրենքով էլ նույն 55.000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձի շեմը չի նվազեցվում։
Ինչպե՞ս է կարգավորվում հետևյալ հարցը։
Շնորհակալություն:

Սոց. վճարի գերավճարի հաշվանցման վերաբերյալ

Arsine.

ԱՁ-ն բացվել է 2015թ-ի մարտին (ընդ որում ֆիզ. անձը ծնվել է 1983թ.): 2015թ-ի ընթացքում կատարվել են սոցիալական վճարներ ամսական 5 000 դրամի չափով: 2015թ-ի տարեկան հաշվետվությունը ուղարկելիս ծրագրով արտացոլվում է, որ սոց. վճար կատարող չէ: Հարկային մարմնից ասում են, որ հավանաբար իր անունից դիմում ունի ներկայացված: Ինչևէ, կատարված սոց. վճարները ներկայումս որպես գերավճար են, հետևաբար կարո՞ղ եմ արդյոք դիմում ներկայացնել նշված գերավճարը որպես եկամտային հարկ հաշվանցելու համար:

Արդյո՞ք ԱՁ վճարում է եկամտային հարկի կանխավճար

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել՝ եթե անհատ ձեռնարկատերը ընդհանուր հարկման դաշտում է և միաժամանակ իրականցնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, վճարու՞մ է արդյոք եկամտային հարկի կանխավճար և արտոնագրային վճարով հարկվող գործունեության համար ամսական 5 000 դրամ: Շնորհակալություն:

Եկամտահարկի և եկամտային հարկի տարբերություններ

Արման.

Բարև ձեզ: Հիմա հեռուստացույցով հաճախ լսում ենք եկամտահարկ տերմինը: Արդյո՞ք սխալ է դա հիմա օգտագործելը: Կասեք` ե՞րբ և ինչու՞ եկամտահարկը փոխվեց եկամտային հարկի, ու ինչով են տարբերվում, նաև օրենքում փոփոխությունների մասին:

Շնորհակալ եմ:

Որքա՞ն է կազմում եկամտային հարկը

Աշոտ Բեգլարյան.

Արդյո՞ք մայրության նպաստը համարվում է նվազեցվող եկամուտ: Եթե ոչ, ինչքա՞ն է եկամտային հարկի տոկոսը:

Վարձավճարի կանխավճար վճարելու դեպքում

254

Հարութ.

Հարգելի հաշվապահներ, երբ վարձավճարի կանխավճար է վճարվում, արդյո՞ք եկամտային հարկը պահվում է վճարված ամբողջ գումարից, թե՞ կատարվում է ամսական հաշվարկ: Շնորհակալություն:

Որքա՞ն հարկային պարտավորություն կառաջանա

Alik.

Կարո՞ղ եք պատասխանել` ինչպե՞ս է հարկվում իրեն սեփականությամբ պատկանող կոմերցիոն տարածքի սեփականատերը, եթե նա այդ տարածքը երկու մասով վարձակալության է տալիս երկու առանձին անհատ ձեռներեցների, այսինքն ամեն մեկի հետ պայմանագիր է կնքում տարածքի մի մասի մասով: Օրինակ, եթե ամեն մեկի համար վարձը կազմում է 500 դոլար, երկուսը միասին 1 000 դոլար, որքա՞ն է կազմում պետությանը վճարվելիք հարկի չափը:

Պարզեցված հաշվարկի փոխարեն ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ

Անի.

Հարգելիներս, շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք տեղյակ եք` եթե տարեկան եկամտային հարկի հաշվարկ է ներկայացվել եկամտային հարկի պարզեցված հաշվարկի փոխարեն, ու այսօր նոր տեղեկացնում են դրա մասին, ի՞նչ է մեզ սպասվում: Վճարումները բոլորը ճիշտ արված են: Խնդրում եմ օգնեք:

Արդյո՞ք ապահովագրավճարը ենթակա է նվազեցման շահութահարկի հաշվարկի ժամանակ

Lyudmila.

Ողջույն բոլորին:
Կազմակերպությունը ապահովագրել է Պողոսին, որը չի աշխատում տվյալ կազմակերպությունում, օրինակ` 10 000 ապահովագրավճար է փոխանցել և դրանից 11% եկամտային հարկ է փոխանցել: 10 000 × 11% = 11 000 :
Հիմա հարցս հետևյալն է` 10 000-ը շահութահարկի հաշվարկում ծախս համարվու՞մ է:
Եթե համապատասխան հղում անեք, շնորհակալ կլինեմ:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Ani.

Հարցս վերաբերում է եկամտային հարկին.

Կազմակերպությունը հաճախակի միջոցառումներ է կազմակերպում, որոնց ընթացքում լինում է հյուրասիրություն, և մասնակիցներին բաժանվում են գրիչներ, նոթատետրեր, փոքր արժեք ունեցող նվերներ:

Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես պետք է կատարվի եկամատային հարկի հաշվարկը (սանդղակով, թե 11%), և ընդհարապես տարբեր տեսակի միջոցառումների ժամանակ հյուրասիրությունը հարկման ենթակա՞ է եկամտային հարկով, թե՞ ոչ:

Շնորհակալություն: