Tag: ԵՏՄ
ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի վերաբերյալ
Կար.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ տալ ինֆորմացիա ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի մասին։ Եթե բեռը գալիս է անհատ բեռնափոխադրողի հետ, տվյալ բեռը հասնելու է ինձ, և հետո ես պե՞տք է ԱԱՀ մուծեմ:
Ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ապրանք է ներմուծում
Ողջույն։ Հարցս վերաբերում է հետևյալին, երբ անձը ԵԱՏՄ տարածքի երկրներից ֆիզ․ անձով ապրանք է ներկրում, ո՞ր սանդղակով պետք է առաջնորդվի։ 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված N171-Ն որոշմամբ տեղեկացա, որ կից ներկայացվող սահմանված չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնց քաշը չի գերազանցում 31 կգ, իսկ արժեքը՝ 150 000 դրամը։ Ինձ մոտ տարակարծություն է առաջացել այս մասով, այսինքն՝ ֆիզ. անձը նախապես պետք է ուսումնասիրի աղյուսակում առկա ապրանքները, թույլատրվող սահմանաչափերով, ու եթե իր նախընտրած ապրանքը չգտնի այդ ցանկում, ապա պետք է ենթարկվի 150 000 դրամ – 31 կգ օրենքին։ Ու նաև, արդյո՞ք 150 000 դրամն իր մեջ պետք է ներառի նաև բեռնագիրը։
Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:
Արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է ապրանքները առանձնացնել ըստ գների
Վիգեն.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է։ Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծում է ունեցել։ Տարանցման հայտարարագրի մեջ նշված է մեկ տեսակի ատգաա ծածկագիր, սակայն հաշիվ ֆակտուրայի մեջ տարբեր գներ է գրված, այսինքն՝ նույն ատգաա-ով ապրանքից ներմուծվել է մի քանի տեսակի և տարբեր գներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է առանձնացնել ըստ գների, թե՞ կարող եմ ընդամենը գրել ամբողջ ապրանքի քանակը ըստ չափման միավորի և ամբողջ գումարը:
Ինչպե՞ս է իրականացվում ներմուծման ամբողջ գործընթացը
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:
ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս սխալ է բերում
Լարիսա.
Բարև Ձեզ: ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս բերում է՝ հաշվետվության ուղարկման ժամանակ տեղի են ունեցել սխալներ՝ addDeclarationError հաղորդագրությունը: Խնդրում եմ օգնել: Հեռ. 091005930:
Ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ ՌԴ-ից մեքենա բերելու համար
Աննա.
Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:
Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար
Mariam.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։
Շնորհակալ եմ:
Անձը ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ
Բարև, հարգելի հաշվապահներ։ Քաղաքացին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելուց ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ։ Մաքսատնից ստացել է ապրանքը, բայց, քանի որ հայտարարագիր չի տվել տույժ, տուգանք ունի և պիտի հայտարարագիր ներկայացնի։ Հարց. դա արվում է էլեկտրոնային համակարգո՞վ ԵՏՄ դարան բաժնում: Դրանով վերջ, թե՞ հաշվետվություն էլ պիտի ներկայացնի:
2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակ
Մանե․
Տեղյակ ե՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակը կա, թե՞ ոչ։ Վերաբերոմ է ԵԱՏՄ ԱՏԳԱԱ դասակարգիչներին։
Պե՞տք է վճարել ԱԱՀ հացահատիկի սերմերի ներմուծման դեպքում
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը Ռուսաստանից ցանկանում է ներմուծել հացահատիկի սերմեր, այս դեպքում ԱԱՀ պետք է վճարվի, թե՞ ոչ:
Ինչպե՞ս հաշվարկել վիճակագրական արժեքը
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:
Ինչպե՞ս կազմակերպել ապրանքի ներմուծումը Դաղստանից
Vardan.
Բարև Ձեզ: Հաշվապահներ, կասեք՝ ո՞նց կազմակերպել ապրանքի ներմուծումը Դաղստանից:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծման համար
Բարև Ձեզ: Մենք գնել ենք գյուղատնտեսական ագրեգատ ֆիզ. անձից, Հայաստան ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման ծախսը կարելի՞ է նվազեցնել շրջանառության հարկից
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և 3-րդ երկրից ներմուծում և վաճառում է ապրանք: Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման մասով ունենք ստացած հարկային հաշիվ: Արդյո՞ք բեռնափոխադրման ծախսը կարելի է նվազեցնել շրջանառության հարկի գումարը հաշվարկելիս:
ԵՏՄ-ից քարածուխ է ներմուծվել
Լուսինե.
Բարև ձեզ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է մեծ քանակությամբ քարածուխ: Եթե Ա/Ձ բացվի, ի՞նչ հարկով պետք է հարկվի: Եվ մի հարց ևս. ապրանքը Ռուսաստանում ձեռք է բերվել ԱԱՀ-ով, և Հայաստանում նույնպես ԱԱՀ պետք է վճարվի: Եթե դառնա ԱԱՀ-ով աշխատող, Ռուսաստանում վճարված ԱԱՀ-ն կամ ներմուծման ԱԱՀ-ն կհաշվանցվի՞:
Շնորհակալություն:
Անձը ցանկանում է ապրանք ներմուծել
Գրետա.
Բարև ձեզ: Մոսկվայից ցանկանում եմ ներկրել ապրանք (հագուստ), կցանկանայի իմանալ ներկրման հետ կապված լիարժեք և սպառիչ ինֆորմացիա։
- Ցանկանում եմ իմանալ ֆիզիկական անձի համար թույլատրելի չափը։
-
Եթե այդ չափը գերազանցում է, արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ:
-
Եթե գրանցվում ենք որպես ԱՁ, ապա ի՞նչ հարկեր կան վճարելու։
Նախապես շնորհակալություն ❤
Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք
Բարև Ձեզ։ Պատրաստվում եմ գնել փայտե տուն ՌԴ-ից։ Շինանյութը պետք է տեղափոխվի Հայաստան և այստեղ կառուցվի ամբողջովին։ Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք։ Տունը բնականաբար անձնական օգտագործման համար է լինելու։
Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք
Sergey.
Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք ապրիլ ամսին: Հայտարարագիր,հայտարարություն և ԱԱՀ-ի հաշվետվություն չի ներկայացվել: ՀՏ-ից եկել է ծանուցում, ո՞վ կարող է օգնել լրացնել նշված փաստաթղթերը:
Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ
Արտավազդ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․
ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։
Ֆիզ. անձը ԵՏՄ-ից ապրանք է ներկրել
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ֆիզ. անձը ԵՏՄ-ից ապրանք է ներկրել և թույլատրելի սահմանից ավել քաշով է կատարել ներկրումը։ Հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք ֆիզ. անձը հարկ վճարելիս վճարելու է միայն գերազանցած քաշի հարկը, թե՞ ներկրած ապրանքի ողջ քաշի համար։ Շնորհակալություն։
Բեռնատար մեքենա ներմուծելու համար
Վաչե․
Բարև ձեզ։ ՌԴ-ում բեռնատար մեքենա ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ցանկանում եմ բերել ՀՀ։ Վճարներ արդյո՞ք կան, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։
Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել
Հայկ․
Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ արտահանման համար
Արա.
Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Մոսկվա կոշիկ արտահանելու համար:
ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է
Անի.
Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։
Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից
Արտո․
Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։
ԱՁ-ն ցանկանում է քսայուղեր, պահեստամասեր ներմուծել
Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի իրավասություն ԵԱՏՄ տարածքից ապրանք ներմուծել
Արթուր․
Բարեվ Ձեզ։
Խնդրում եմ հարցիս պատասխանել։ Արդյո՞ք ունի ֆիզիկական անձը իրավասություն ԵԱՏՄ տարածքից ապրանք ներմուծել։
ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ
Գրիգոր.
Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:


