Tag: ինքնարժեք

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Suzy. Հարգելի գործընկերներ, ծառայողական ավտոմեքենայի վրա ծախս է կատարվել, որն անհրաժեշտ է ավելացնել մեքենայի արժեքին: Ի՞նչ ձևակերպում պետք է լինի կրեդիտում, դեբետը հասկանալի է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Aram. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել մի հարցով: Ես աշխատում եմ ԱԱՀ-ով աշխատող արտադրական կազմակերպություն: Գնում ենք հարկային հաշիվներով ապրանքներ և օգտագործում սեփական արտադրանքը պատրաստելու մեջ: Այդ ապրանքները ներառված են արտադրանքի ինքնարժեքի մեջ: Հաշվետու ժամանակաշրջանի համար մենք կատարում ենք տվյալ գնված ապրանքների վճարումը և հավաստում ենք էլեկտրոնային ստորագրությամբ ու կատարում ենք հաշվանցում: Բայց այդ ապրանքները, որոնք օգտագործել ենք արտադրանքի պատրաստման համար, դեռևս չենք իրացրել, և այն գտնվում է պահեստում: Խնդրում եմ պատասխանել` ես իրավունք ունեի՞ այն հաշվանցելու:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը

244 Nelly. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք հետևյալ հարցիս. ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը, եթե ներմուծումը կատարվել է FCA պայմանով, և ապրանքի դիմաց ամբողջ գումարի չափով կատարվել է կանխավճար: Կխնդրեի նաև նշել համապատասխան իրավական ակտը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին

Hayk. Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ օրենքի` կազմակերպության կողմից օգտագործման համար գնված ավտոմեքենայի ԱԱՀ-ն չի հաշվանցվում: Այդ դեպքում արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին և ընդհանուր գումարով ամորտիզացնել: Եվ ստացվում է, որ ԱԱՀ-ն մաշվածությանը համամասնորեն ծախսագրվում է:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104 Արթուր. Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:
.ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara. Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց

Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն. Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը): Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Խնդիրների օրինակներ

Մարթա. Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ

Սաթեն. Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել

NAIRA. Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել, որի դիմաց վճարվել է 11% եկամատահարկ, կասե՞ք ինձ` այս դեպքում ապրանքի ինքնարժեք որ թիվն է հաշվարկվում` առա՞նց եկամտահարկի, թե՞ եկամտահարկով: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ

Ռոբերտ. Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառքի գնի սահմանում

Սամվել. Իմ սեփական արտադրանքի ինքնարժեքը ինձ վրա նստել է 480 դրամ, բայց վաճառել եմ 520 դրամ, ենթադրենք, առանց ԱԱՀ: Կա՞ ինչ-որ սահմանափակում գնի նվազագույնի համար, պարտադի՞ր է 20 և ավելի տոկոս ավել գումար դնելը: Ես էլ աշխատում եմ ԱԱՀ-ով: Կամ ապրանք եմ գնել 50 դրամ, վաճառել 55 դրամ, պե՞տք է արդյոք անպայման 20 տոկոսից բարձր գումարել, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա: Խնդրում եմ շտապ ձեր օգնությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ

Նարե. Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինքնարժեքի հաշվառման սկզբունքներ

Հրանուշ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Որտեղի՞ց կարող եմ գտնել ինքնարժեքի հաշվառման սկզբունքները, ինչպես նաև հաշվարկման այլընտրանքային մեթոդները, մասնավորապես` Direct-costing, Standart-cost, ABC, JIT: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարների վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, գործատուի սոց. վճարը մտնու՞մ է արդյոք ինքնարժեքի մեջ, և ինչպե՞ս է ձևակերպումը` աշխատողի սոցի և գործատուի սոց-ի: Եվ մյուս հարցը` ո՞ր աշխատողի սոց.-ն է համարվում վարչական ծախս: