Tag: լիցենզիա

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խաղատների գործունեության հարկումը

Lus. Հարգելի հաշվապահներ, Ա\Ձ -ն ցանկանում է բացել խաղատուն (պոկեր), կասե՞ք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու և լիցենզիան ինչ կարգով է կամ պարտադի՞ր է արդյոք:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Գայանե. Բարև Ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ և մատուցել վարսավիրական ծառայությոուններ, կցանկանայի իմանալ` ինչ քայլեր են անհրաժեշտ այն գրանցելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա, եթե վարսավիրանոցում մատուցելու են կոսմետոլոգիական ծառայություններ Գերմանիայից ներմուծված սարքավորումների միջոցով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծաղկի սրահ բացելու համար

Aram. Բարև ձեզ: Ես կարո՞ղ եմ գրանցել ծաղկի սրահը որպես ԱՁ: Եվ ես դրա համար պե՞տք է լիցենզիա ունենամ (նշեք այդ լիցենզիայի արժեքը), թե՞ ես կարող եմ այդ ծաղկի սրահը առանց լիցենզիա աշխատացնեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Արմեն. Հարգելի ընթերցող, կարո՞ղ եք ինձ ասել` արդյոք պահանջվում է լիցենզիա հաշվապահական ծառայություններ մատուցելու համար, և եթե այո, ո՞ր օրենքով է դա կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Արա. Արվեստի մասնագիտությունների գծով (երաժշտություն, նկարչություն, պարարվեստ և այլն) դպրոցահասակ երեխաներին կրթական ծառայություն մատուցելու համար լիցենզիա անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Մարիաննա. Բարև Ձեզ, կանխավ շնորհակալություն: Կազմակերպությունս աշխատում էր առանց ԱԱՀ, սակայն 2011 թվականի հունիս ամսին վճարել եմ լիցենզիայի համար 200 000 ՀՀ դրամ, որից հետո համարվել եմ ԱԱՀ վճարող, սակայն տարեվերջին տեղեկացա, որ լիցենզիայի համար այլևս վճար հարկավոր չէ: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք 2012 թվականի նորից կարող եմ աշխատել առանց ԱԱՀ-ի:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդո՞ք գործունեությունը ենթակա է լիցենզավորման

Ռիմա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. չրերի արտադրությունը (գյուղ մթերքների վերամշակումը) արդյո՞ք լիցենզավորվող գործունեության տեսակ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

ANUSH. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Քիմիական նյութերի արտադրության համար լիցենզիա պե՞տք է: Եթե այո, խնդրում եմ հուշեք` որտեղ պետք է դիմեմ այդ լիցենզիան ստանալու համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի պետ. տուրքի վերաբերյալ

Ա. Հայրապետյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, եթե տեղեկացված եք. համաձայան ՀՀ Կառ. N 775-Ն որոշման մեջ վերջերս կատարված լրացումների և փոփոխությունների` վերոնշյալ կարգի առաջին մասի նոր` 2.1 կետով լրացմամբ ասվում է. 2.1. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Հայցվող ոլորտի կամ ոլորտների վերաբերյալ լիցենզիան տրամադրելիս նշվում է լիցենզիայի ներդիրում, որի ձևը սահմանում է լիցենզավորող մարմինը: Հարցս հետևյալն է. արդյո՞ք տրամադրված լիցենզիայի ներդիրների քանակից կախված գումարային առումով տարբերություն չկա: Ստացվում է, որ ներդիրների ցանկացած քանակի դեպքում, միևնույն է, վճարվում է ամբողջական փաթեթի համար սահմանված 400.000 դրամը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության իրականացումը պահանջու՞մ է արդյոք լիցենզիա

Աննա. Վեբ դիզայնով զբաղվելը լիցենզավորում պահանջու՞մ է, թե՞ ոչ: Եվ հնարավո՞ր է արդյոք գրանցելով ԱՁ` զբաղվել այդ գործունեությամբ (հաճախորդների համար ընդունելի կլինի՞ իմ` որպես ԱՁ-ի կողմից դուրս գրած հաշիվը):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորում ստանալու համար

ԱՐՄԻՆԱ. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել հետևյալ հարցիս: Մասնագիտությամբ հաշվապահ եմ, սակայն մասնագիտական ստաժ չունեմ: Ցանկանում եմ ձեռք բերել հաշվապահական լիցենզիա: Այդ լիցենզիան ունենալու համար արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ հաշվապահական ստաժ, և սկսնակ հաշվապահների համար կա՞ն արդյոք որևէ դասընթացներ` հետագայում հաշվապահական լիցենզիա ձեռք բերելու համար: Եթե հնարավոր է, տվեք ստույգ ինֆորմացիա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Grigor. Մեր ընկերությունն ունի կրպակ-խանութ շինանյութի շուկայում և զբաղվում է ջեռուցման համակարգերի մանրածախ առևտրով և տեղադրումով: Մեր ՍՊԸ-ի աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է հինգ մարդ (1 տնօրեն-հաշվապահ, 2 վաճառող, 2 տեղադրող վարպետ): Մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ մի աղբյուրից պարզել` պետք է ունենալ շինարարության լիցենզիա, թե ոչ: Լիցենզավորման կենտրոնը պնդում է, որ պարտադիր է: Եվ ստացվում է, որ մենք պետք է վճարենք պետ. տուրք 400 հազ. դրամ և մտնենք ԱԱՀ դաշտ, ինչը միանշանակ մեր պարագայում նշանակում է դադարեցնել գործունեությունը: Մեր ընկերություն շրջանառության լավագույն արդյունքը եղել 2007 թ.-ին 20 մլն. դրամ, իսկ ներկայիս շրջանառությունը, կարելի է ասել, բացակայում է: Խնդրում եմ Ձեզ պարզաբանել և որևէ խորհուրդ տալ այս հարցի վերաբերյալ, քանի որ ըստ օրենքի մեզ բացատրում են, որ քանի մեր գործունեությունը չի մտնում շին. թույլտվություն չպահանջվող աշխատանքների մեջ, ապա այն լիցենզավորվում է և ստացվում է, օրինակ, գազի կաթսայի կամ կոնդիցիոների տեղադրման համար մենք պետք է ստանանք շին. թուլտվություն և գործենք քաղաքաշինության բնագավառում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիա ստանալու համար

Նարեկ. Բարև Զեզ, հարգելիներ: Ես ներկայացնում եմ շինարարական կազմակերպություն: Կազմակերպությունը լիցենզավորման մասին օրենքի փոփոխության հետ կապված նոր լիցենզիա պետք է հանի, և անհրաժեշտ է լիցենզավորման կենտրոն ներկայացնել որոշակի մասնագիտություններով մասնագետներ` իրենց աշխատանքային պայմանագրերով: Սակայն աշխատանքների բնույթից ելնելով` վերը նշված մասնագետներից մի քանիսը պետք է աշխատեն (ելնելով աշխատանքների բնույթից), իսկ մնացածը կաշխատեն, երբ իրենց բնույթին համապատասխան աշխատանք լինի: Հարցս կայանում է նրանում, թե ինչպիսի աշխատանքային պայմանագիր (կամ համաձայնագիր) կարող եմ ներկայացնել այն աշխատողների համար, որոնց աշխատանքի սկսելու տարին և ամսաթիվը հայտնի չէ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է թույլտվություն

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ՀՀ լիցենզավորման մասին օրենքով նշված չէ, որ դարբնոցի արտադրություն իրականացնելու համար անհրաժեշտ է լիցենզիա, սակայն եթե դարբնոցում արտադրության համար սպառվում է մեծ քանակությամբ բնական գազ, կարո՞ղ եք մանրամասնել` արդյո՞ք դրա համար անհրաժեշտ է թույլտվություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիցենզիայի արտացոլում հաշվետվության մեջ

astxik. Մենք ունենք լիցենզիա, տարեկան 100.0 դրամ: Արդյո՞ք շահութահարկի մեջ որպես ոչ նյութական ակտիվներ տողում պետք է ներառել և ի՞նչ համամասնությամբ: Լիցեզիան վՃարվել է 2010թ. ապրիլին 1 տարով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի վերաբերյալ

Մհեր. Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ: Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր: Նախապես շնորակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի

ՎԱՐԴ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, իմ հարցին։ Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի, նա չի՞ կարող ներկայացնել հաշվետվություններ հարկային տեսչություն։ Նախապես շնորհակալություն։