Tag: հանձնում-ընդունում

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք հաշիվը հանձնման-ընդունման հիմք է

Կարեն․

Արդյո՞ք հաշիվ-վավերագիրը համարվում է ապրանքի հանձնման-ընդունման հիմք, թե՞ առանձին հանձնման-ընդունման արձանագրություն է անհրաժեշտ և ապրագի գնման պայմանագիր։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտի ձև

Գարիկ․

Անշարժ գույքի հանձնման ընդունման ակտը վավերացվու՞մ է նոտարի կողմից։ Եթե հնարավոր է՝ օրինակելի ձև կուղարկե՞ք։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվապահական գործերի հանձնում-ընդունում

Անուշ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստել գլխավոր հաշվապահի աշխատանքից ազատման, գործերի հանձնման-ընդունման ժամանակ։ Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի փոփոխություն

Կարինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել գտնել իրավական այն ակտը, որով սահմանվում է տնօրենի փոփոխության դեպքում ընդունման-հանձնման գործընթացի կազմակերպումը և սահմանվում փոխանցվող փաստաթղթերի և նյութական միջոցների ցանկը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս փաստաթղթավորել փոխառությունը

Իգոր. Բարև Ձեզ։ ՍՊ ընկերությունը փոխառությամբ գումար է վերցրել, սակայն գումարը ընկերության հաշվին մուտք է եղել մաս-մաս, տարբեր օրերի, ինչպե՞ս կարելի է փաստաթղթավորել, կա՞ արդյոք ֆինանսական փոխառության հանձնման-ընդունման ակտի ձև։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղի գիրք կանխիկացման համար

Դիանա. Բարև ձեզ: Ես շրջ. հարկով հարկվող ԱՁ եմ, մատուցում եմ մասնագիտական, գիտական ծառայություններ օտարերկրյա կազմակերպությանը։ Լրացնում եմ հաշիվ վավերագիր, աշխատաքների հանձնաման-ընդունման ակտի ստորագրման հետ միաժամանակ։ Միջազգային կազմակերպությունից ստացել եմ վճարում աշխատանքների դիմաց՝ արտարժույթով ԱՁ հաշվին։ Հարցս 2 մաս ունի. 1) Անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղ կանխիկացման համար: 2) Եթե ոչ, կա՞ն այլ հաշվապահական փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծել փոխանցումները կանխիկացնելիս։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Ռ. Գալոյան. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի. Բարև Ձեզ: Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր

Արփինե. Բարև ձեզ: Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։ Կազմվել է հանձնման-ընդունման ակտ տնօրենի անունով, սակայն նշված չէ կազմակերպության անվանումը։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս հաստատել հիմնական միջոցի գրանցումը կազմակերպության անունով, որը նաև հիմք կհանդիսանա բանկի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ

Կարինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ, ընդունման-հանձնման ակտով, արդյո՞ք օրենքը փոխվելուց հետո այդ սառանարանների համար անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր գրել ԱԱՀ-ով: Եվ շշերի հետ կապված, եթե նրանք բազմակի շրջանառելի են համարվում մեր կազմակերպության համար, և մենք չենք ներառում դա Հ/Ա-ի մեջ, արդյո՞ք հիմա պետք է ներառենք և գրենք ԱԱՀ-ով: Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ արձագանքեք: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է

Նազելի. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն: