
Աուդիտորական ստուգման հետ կապված
Հասմիկ Ա.
Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։

Փոխարինող հաշվապահը պետք է փաստաթղթերի հանձնում-ընդունում անի
Թագուհի.
Հարգելի հաշվապահներ, ես վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից աշխատանքի, և արդեն պետք է ինձ փոխարինող հաշվապահը հաշվապահական թղթերը վերադարձնի ինձ: Կցանկանայի ավելի պրոֆեսիոնալ խորհուրդ ստանալ՝ հանձնում-ընդունումը ի՞նչ մակարդակով պետք է լինի՝ ուղղակի ես, ինձ փոխարինող հսշվապահը և տնօրենը, թե՞ ...

Հաշվապահական փաստաթղթերի ընդունում
Սաթեն.
Խնդրում եմ, պատասխանեք ՇՏԱՊ:
- Ինչպե՞ս կատարել հաշվապահական փաստաթղթերի ընդունում:
- Կա՞ դրա համար հատուկ ակտ:

Հանձնման-ընդունման ակտի ձև
Արմինա.
Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ: Ո՞վ կարող է հանձնման-ընդունման ակտի ձև ուղարկել: Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային գիրքը հաստատված չէ
rena.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Եթե դրամարկղի գրիքը ավարտվել է 2009 –ին, և ես նոր գիրքը լրացրել եմ առանց հակային մարմնի հաստատման, ստացվում է, որ գիրքը կնքած չէ: Հիմա հանձնում եմ գործը այլ հաշվապահի: Ինչպե՞ս վարվեմ և ի՞նչ տուգանք պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ
Hasmik.
Հարգելի կոլեգաներ, ընկերությունը վարձակալել է տարածք, կազմվել է հանձնման-ընդունման ակտ: Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը
Արմեն.
Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ:
1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ:
2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը:
3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը:
Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:

Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում
Արմեն.
Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում
Անուշիկ.
Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով
Իննա.
Հարգելի կոլեգաներ,
կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով և ունի կնքած պայմանագիր իրավաբանական անձի հետ, որ 2 ամիս տարածքը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Հարցս հետևյալն է` ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության մոտ, որը ԱԱՀ-ով չի հարկվում: Շահութահարկի հոդված 16-ում գրված է միայն, որ անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից: Արդյո՞ք հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի, թե՞ միայն հանձնման-ընդունման ակտ, և որտե՞ղ կարելի կարդալ անհատույց տրամադրած ակտիվների հարկման վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Հանձնում-ընդունում
Ժաննա.
Հարգելի հաշվապահներ ես, ընդունվել եմ հաշվապահ մի կազմակերպությունում, և նախկին հաշվապահին արդեն հրամանով ազատել են աշխատանքից:Ասացեք խնդրեմ, իմ հրամանը տալուց հետո օրենքով պարտադի՞ր է կատարել ընդունում-հանձնում: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է դա արվի:
Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ