Tag: հարկեր և տուրքեր

Ո՞ր հարկային դաշտում է աշխատելու ընկերությունը

Թերեզա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. պատրաստվում է բացվել հուշանվերների խանութ, աշխատանքների ընդունումը իրականացվելու է կոմիսիայի պայմանագրով: Ի՞նչ հարկային դաշտ է ընկնում գործունեությունը:

Ապրանքային մնացորդի օտարում լուծարման ժամանակ

228

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ենթադրենք, ԱՁ կամ ՍՊԸ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել, սակայն ունի ապրանքային մնացորդ: Ի՞նչ է լինելու այդ ապրանքային մնացորդի հետ, արդյո՞ք առաջանում են հարկեր դրա օտարման հետ կապված: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ նամակ է ստացել չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ

Թամարա.

2002 թվականին ես գրանցվել եմ որպես ԱՁ: 7 ամիս աշխատելուց հետո դիմումի համաձայն դադարեցրել եմ գործունեությունը: 2 օր առաջ նամակ եմ ստացել, ըստ որի ես ունեմ չկատարած հարկային պարտավորություններ, շուրջ 400 000 դրամի չափով, որից տույժեր, սոց. վճարի ապառք, հաստատագրված վճարի ապառք և այլն: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք չէր կարող հարկայաին տեսչությունը մեկ անգամ գոնե այսքան տարվա մեջ ծանուցեր ինձ, որպեսզի այսքան պարտքեր չկուտակվեին:

ԱՁ զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ

Վահե.

Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ: Կխնդրեմ ասել, թե որ հարկատեսակով ավելի արդյունավետ կլինի գործունեություն իրականացնել, ինչպիսի՞ պարտադիր վճարումներ պետք է կատարել, և պարտադի՞ր է լինելու արդյոք ՀԴՄ-ի կիրառումը:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը նպաստից

Թերեզա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ` հղիության եվ ծննդաբերության արձակուրդային հաշվարկից հարկեր պահվու՞մ են: Ես հաշվարկել եմ 120 օր 297 000 դրամ, սրանից հարկեր պե՞տք է հաշվել, թե՞ ոչ: Եվ ո՞ր մասը պետք է վճարի գործատուն, որը պետությունը:

Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը իրականացրել է փոխանակման գործարք

Սաթեն.

Հիմնական միջոցների ձեռք բերման համար կազմակերպությունը վճարումը կատարում է ոչ թե դրամով, այլ բարտերի տեսքով, տալիս է ապրանք` ինքնարժեքով: Այդ ապրանքի համար պե՞տք է իրացում ձևակերպեմ և ներառեմ շրջանառության հարկի հաշվարկում:

Եթե ֆիզ. անձը ապրանք է ստանում փոստով

Կարինե.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` ֆիզիկական անձինք երբ սովորական առցանց ապրանք են գնում, այժմ պե՞տք է հարկ վճարեն: Նախկինուն փոստով գալիս էր անվճար, իսկ 2014 թվականից հա՞րկ ենք մուծելու և ինչքա՞ն:

Անշարժ գույքի գործակալություն հիմնելու համար

Խորեն Ս.

Բարև ձեզ:
Շնորհավոր Ամանոր:
Ես ցանկանում եմ հիմնել անշարժ գույքի գործակալություն: Խնդրում եմ, ցույց տաք ճանապարհ՝ ինչի՞ց սկսել, եթե ցանկանում եմ այն աշխատացնել որպես ԱՁ: Եվ յուրաքանչյուր աշխատողի համար ի՞նչ հարկեր կամ տուրքեր կան: Հարկման ի՞նչ առանձնահատկություններ կան: Խնդրում եմ նկարագրել հնարավորինս մանրամասն: Կանխավ շնորհակալություն:

Աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող կազմակերպություն

Հաշվապահ.

Բարև բոլորին:
Ժողովուրդ ջան, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, շատ կարևոր է:

Ինչպիսի՞ հարկային ռեժիմով պետք է աշխատի աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող ՍՊԸ-ն (օպերատոր): Եվ եթե կարելի է` հղում կատարեք համապատասխան օրենսդրությանը:

ՍՊԸ-ն իրականացնում է պահակային ծառայություն

Աննա.

Բարև ձեզ, հաշվապահներ: Հարցս և խնդրանքս այսպիսին է.
ՍՊԸ-ն իրականացնում է պահակային ծառայություն, ամսական պայմանագրային գումարը 5 միլիոն է, որից 2600.0 հազար դրամ աշխատավարձն է` ներառյալ եկամտային հարկը: Ի՞նչ հարկատեսակով և ինչպե՞ս պետք հարկվի, և ի՞նչ է պետք ներկայացնել հարկային:
Նախօրոք շատ շնորհակալ եմ:

Ապահովագրական ընկերությունների հարկման արտոնությունների հետ կապված

willo.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը իրավունք ունի կամ կարող է նամակով խնդրել ՀՀ ԿԲ նախագահին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի ՊԵԿ-ին` ապահովագրական ընկերություններին հարկումից ասենք 2 տարով ազատելու առաջարկով: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ շատ է հետաքրքիր: Նախապես շատ շնորհակալություն:

Կազմակերպությունը բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ բացում է ատամնաբուժարան և ռենտգենի կաբինետ: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու` հաստատագրվածով, թե՞ ոչ, և ունենալու՞ է ՀԴՄ ապարատ, այսինքն շրջանառության քանի՞ տոկոսն է գանձվելու և ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ: Շնորհակալություն:

Կազմակերպությունը վաճառել է ավտոմեքենա

Աննա.

Եթե ֆիրման շրջանառության հարկ վճարող է, ավտոմեքենայի վաճառքի դեպքում ի՞նչ դրույքաչափով հարկ է վճարելու:

Կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը պատկանող մեքենան ֆիզ. անձի: Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ կազմակերպության կամ ֆիզ. անձի համար: Նախապես շնորհակալություն:

Իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ

Արա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հարցիս. իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ, ինչպիսի՞ հարկատեսակներ են կիրառվելու տվյալ դեպքում:

ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար

Մերի.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար, չունի ՀԴՄ, դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Ասացեք խնդրում եմ` ի՞նչ հարկով է հարկվելու` շրջանառության հարկով, թե արտոնագրային վճարով: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Լուսինե.

Բարև ձեզ:
Կայքը ԱՁ գրանցելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ինչքա՞ն: Հասույթ չունենք, գովազդներ չունենք կամ եթե կան` անվճար, վարձու աշխատող չկա: Նախապես շնորհակալություն:

Ընկերության հարկային պարտավորությունները ավելացել են

Արմեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել հարցիս: 2002 թվականից ընկերությունը ծավալում է գործունեություն շինարարության բնագավառում, մինչև 2012 թվականը մարված են եղել բոլոր հարկային պարտավորությունները, առկա է տարածքային հարկային տեսչության տրամադրած տեղեկանքը: 20.05.2013թ. հարկային պարտավորություններն ավելացվել է 1 000 000 ՀՀ դրամով, որը հարկային տեսչության նորանշանակ աշխատակցի պնդմամբ 2003թ ստուգման ակտի 10 տոկոսն է և նրա վրա կիրառված տույժը: Սակայն 19.04.2013թ. տրամադրած հարկային հաշիվների մասին տեղեկանքում այդ գումարը նշված չի: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:

Կազմակերպությունը տարվա ընթացքում փոխել է հարկման դաշտը

emi.

Խնդրում եմ ինձ ասեք` ինչպիսի՞ ձևակերպումներ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի տարվա վերջում այն դեպքում, երբ առաջին եռամսյակը կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, իսկ մնացած եռամսյակները` ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն: