Tag: ՀԴՄ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ հնարավորության դեպքում օգնել ինձ․
  1. Արդյո՞ք մանրածախ առևտուրը կարող է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկով, եթե Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս է:

  2. Արդյո՞ք մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունը կարող է ՀԴՄ տպել վաճառքի դեպքում:

Կանխավ շնորհակալություն ժամանակ տրամադրելու և պատասխանելու համար։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հին սերնդի ՀԴՄ-ով աշխատելու համար արդյո՞ք տուգանք կկիրառվի

Արայիկ․ Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է՝ եթե այս պահին ՀԴՄ Ներդրման Գրասենյակ ՊՈԱԿ-ը չունի և չի տրամադրում ՀԴՄ սարք, բայց կան մասնավոր հիմնարկներ, որոնք տրամադրում են ՀԴՄ սարք: Արդյո՞ք հարկային տեսուչը կարող է հարկատուին տուգանել հին սերնդի ՀԴՄ-ով աշխատելու համար: Հավելյալ նշեմ, որ ՀԴՄ ՊՈԱԿ-ին 10 000 դրամ վճարված է և 100 ձևը տրված։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․ Բարև ձեզ։ Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն: Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն պատրաստվում է բացօթյա բար-սրճարան բացել

Գայանե Առաքելյան. Բարև ձեզ: Նախատեսում եմ բացօթյա բար-սրճարանային գործունեություն սկսել քաղաքից դուրս, ԱՁ արդեն բացել եմ, չե՞ք ասի՝ որոնք են հաջորդ քայլերս հարկային ու հաշվապահական մասով և լավագույն տարբերակը ՀԴՄ սարք վերցնելու։ Ինչպես նաև ԱՁ-ի վրա կարո՞ղ եմ աշխատակիցներ գրանցել։ Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել

Սուսաննա. Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ցույց տա իր եկամուտը

Արփինե. Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացելու համար

Մկրտիչ․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացել և հիմա չգիտեմ՝ ի՞նչ հարկեր եմ մուծելու ամսական և թե տարեկան, և արդյո՞ք ՀԴՄ սարք պարտադիր է, թե՞ ոչ, կխնդրեի ինձ մանրամասն գրեիք: Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել դռների և պատուհանների արտադրությամբ

Նաիրա. Բարև ձեզ: Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Լուսինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Անի. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով

Դավիթ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ

Նաիրա. Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի ստացել ՀԴՄ

Հասմիկ․ Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Նման խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՁ-ն դեռ 2019թ.-ին ՀԴՄ հայտ է տվել՝ ընտրելով տարաժամկետ վճարումը, վճարել է 10 000 դրամ, ՊԵԿ-ը հաստատել է հայտը, բայց ՀԴՄ այդպես էլ չենք ստացել, ՀԴՄ ստուգման են եկել, այժմ ցանկանում են տուգանել։ Ինչպե՞ս կարող ենք բողոքարկել, որևէ բողոքարկման օրինակ կարո՞ղ եք ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ arminnayan շնիկ gmail.com։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Հայկ. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գնումներ է կատարել՝ առանց ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ նշելու

Վիգեն․ Բարև Ձեզ, եթե Հասարակական կազմակերպությունը գնումներ է կատարել, սակայն կտրոնի վրա ՀՎՀՀ-ն չի նշվել, արդյո՞ք վավեր կհամարվի այդ կտրոնը։