Tag: հիմնական միջոց

Մի քանի հաշվապահական ձևակերպում

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
-Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր:
-Ընկերությունը մատակարարին է փոխանցել կանխավճար 600.000 դր. արժեք ունեցող հաստոց ձեռք բերելու նպատակով:
-Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը (մատակարարների պարտքը):
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով նյութական ծախսումների արտացոլում:
-Հիմնադիրների կողմից հիմնական միջոցի ներդրումը կանոնադրական կապիտալում:

Հաշվապահական խնդիր մաշվածության վերաբերյալ

Մարա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրը։ Կանխավ շնորհակալություն։

Լուծել խնդիրը․
Սոթքի ոսկու հանքը 2008թ.-ի հունիսի 15-ին ձեռք է բերել բուլդոզերներ $ 100 000 ընդհանուր արժեքով: Ենթադրվում է, որ դրանք ծառայելու են 5 տարի, որից հետո վաճառվելու են $ 20 000-ով: Հաշվել բուլդոզերների տարեկան մաշվածությունը՝ օգտագործելով ուղիղ գծային, նվազող մնացորդի և տարիների գումարի մեթոդները:

Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր

Արփինե.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։ Կազմվել է հանձնման-ընդունման ակտ տնօրենի անունով, սակայն նշված չէ կազմակերպության անվանումը։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս հաստատել հիմնական միջոցի գրանցումը կազմակերպության անունով, որը նաև հիմք կհանդիսանա բանկի համար:

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝
1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում,
2. ձևակերպել տնտեսական գործառնությունները:

Գործառնություների բովանդակությունը՝
1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ,
2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ,
3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ,
4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ,
5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ:

Նախօրոք շնորհակալություն:

ՀՄ դուրս գրման ակտի ձև

Սերոբ․

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե հիմնական միջոցը շահագործումից դուրս է գրվել և օտարվել է, ի՞նչ ակտի ձև կա դուրս գրելու համար։ Շնորհակալություն։

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։

Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում

Նաիրա.

Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

Ինչպե՞ս հաշվարկել մաշվածությունը հիմնական միջոցի վերակառուցումից հետո

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հասկանամ՝ հիմնական միջոցի վերակառուցումից հետո ինչպե՞ս են հաշվում ամորտիզացիան այդ տարվա և մնացած տարիների համար:

Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ

Հայկ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունում գույքագրման արդյունքներով հայտաբերվել է ՀՄ-ի պակասորդ: Ասացեք խնդրեմ ՆՊԱ-ի աշխատավարձից գումարը պահելու ձևակերպումները և ՀՄ-ի դուրս գրման ձևակերպումները: Շնորհակալություն։

Կազմակերպությունը ձեռք է բերել ձմեռային անվադողեր իրեն պատկանող ավտոմեքենայի համար

Արմինե.

Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը ձեռք է բերել ձմեռային անվադողեր իրեն պատկանող ավտոմեքենայի համար: Արդյո՞ք այդ անվադողերի համար վճարվող գումարը կարելի է ծախսագրել, թե՞ դա պետք է գումարել (կապիտալացնել) հիմնական միջոցի արժեքին և ամորտիզացնել: Եվ ինչպե՞ս է որոշվում, թե որ տարբերակով պետք է ձևակերպել: Շնորհակալություն:

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ:

Կանխավ շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը վաճառում է օգտագործված հիմնական միջոցը

Արմիդա.

Ողջույն: Ցանկանում եմ իմանալ՝ եթե կազմակերպությունը վաճառում է օգտագործված հիմնական միջոցը, ինչպե՞ս է այդ պրոցեսը կատարվում փաստաթղթային:

Կազմակերպությունը ձեռք է բերել գույք

231

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը (հյուրանոցային գործունեություն) ձեռք է բերել հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և դռներ հյուրանոցի համար: Արդյո՞ք դրանք ավելացվում են հիմնական միջոցի արժեքին, թե՞ միանգամից դիտարկվում են ծախս:

Շնորհակալություն:

Մաշվածության հաշվարկ ՀՄ վերագնահատման դեպքում

Մելինե Պ.

Բարև ձեզ: Հիմնական միջոցի առաջին վերագնահատումից հետո երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվարկվում է ըստ սկզբնակա՞ն արժեքի, թե՞ վերագնահատված արժեքի: Այսինքն` եթե հիմնական միջոցի սկզբնական արժեքը եղել է 300 հազ. դրամ, առաջին վերագնահատումից հետո սկզբնական արժեքը դարձել է 407 հազ. դրամ, երկրորդ վերագնահատման ժամանակ մաշվածություն հաշվելու եմ ըստ 300-ի՞, թե՞ 407-ի:

Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

Հարութ․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։

Կազմակերպությունը գնել է գործիքներ

Աննա.

Կազմակերպությունը գնել է երկու հատ գործիք՝ 50 000 դրամ և 120 000 դրամ արժողությամբ: Արդյո՞ք այս գործիքները պետք է դիտարկել որպես հիմնական միջոց, թե՞ կարելի է գրանցել արագամաշ առարկաների ցանկում:

Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Լուսինե.

Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:

Հիմնական միջոցների դուրսգրում

Արևիկ.

Ի՞նչ նորմատիվ ակտերով է կարգավորվում հիմնական միջոցների դուրսգրման գործընթացը:

Ակտիվները համարվում են ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ

Սեդա Հովհաննիսյան.

Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք ինձ իմանալ` «ՄԿ տիպի հաստոցներ մշակման ընթացքում», «լեգիրված պողպատ կտորներով», «պողպատ թիթեղյա»` ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ ակտիվներ են: Շնորհակալություն: