
Ձևակերպման վերաբերյալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. նախկին հաշվապահը շատ ծախսերի համար, որոնք շահութահարկի օրենքով նվազեցվող ծախսեր են, հաշվապական ձևակերպում է տվել` 715 ինչ որ հաշվով: Այս դեպքում արդյո՞ք հարկվող շահույթը որոշելիս այդ ծախսը նվազեցվում է, իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք կարող եմ, օրինակ, այդ ծախսը տանել 713 հաշվին, այսինքն ձևակերպել`
դտ 713
կտ 715
Կանխավ շնորհակալություն:

Կանոնադրական կապիտալի վերաբերյալ
Մերիկո.
Հարգելի հաշվապահներ, մի փոքր խոսեք կանոնադրական կապիտալի վերաբերյալ, վերջինիս` կանոնադրությամբ գրանցման, մի մասի համալրման, մասնակիցների կողմից չհամալրման, դրանց թղթակցությունների մասին: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Սյուզաննա.
Խնդրում եմ ինձ օգնել, թե ինչ ձևակերպում կտրվի, եթե ընկերությունը թողարկի բաժնետոմսեր և պարտատոմսեր:

Նվիրատվության ստացում
Vadim.
Մանկապարտեզի տնօրենը խնդրել է մեր կազմակերպությանը տրամադրել 50000 դրամ, որպեսզի մանկապարտեզում կայանալիք հանդեսին հրավիրված մանկատան երեխաներին նվերներ բաժանի: Խնդրում եմ պարզաբանեք` ես ոնց պետք է այս ամենը հաշվապահորեն ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հարկայինի հետ խնդիրներ չունենամ:

Կազմակերպությունը շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, ծառայություններ մատուցող կազմակերպությունը, որը հինգ ամիս է, ինչ սկսել է գործունեությունը, իր հաշվապահական ձևակերպումները գրանցել է միայն մեմորիալ օրդերներում, իսկ շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի: Այս դեպքում ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք տույժ կա դրա համար: Կանխավ շնորհակալություն:

Պահուստային կապիտալի ձևավորում
Ֆլորա.
ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը`
դտ 342
կտ 351
Կանխավ շնորհակալություն:

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց
Arpine.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը
Լիանա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Նորաբաց ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ` այսինքն սկզբից հավաքագրել է իր բազայում աշխատանք փնտրող անձանց, իսկ հետո գտնում է գործատուներին, մատուցում է նաև բնակարանների մաքրման ծառայություններ: Օրինակ` քաղաքացին դիմել է ՍՊԸ-ին, որ պատրաստ է տնային աշխատանքներ կատարել, մեկ այլ քաղաքացի էլ դիմել է այն մասին, որ իրեն հարկավոր բնակարանի մաքրման աշխատանքներ իրականացնող: Ինչպե՞ս ձևակերպել այս գործարքը, ՍՊԸ-ն սոց. վճարելու՞ է, թե՞ ոչ: ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպիսի՞ գրքեր պետք է վարի ՍՊԸ-ի հաշվապահը և կադրերի տեսուչը: Կանխավ շնորհակալություն:

Արագամաշ առարկայի մուտքագրում
Վահե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք, ՀԾ-ում մուտք է արված սեղան, գինը` 49500, կա նաև 10000 դրամանոց սեղան և մուտք է արված որպես արագամաշ առարկա, արդյո՞ք ճիշտ է, թե՞ ոչ, նշեմ, որ կազմակերպությունը ՊՈԱԿ է, նաև խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ հուշել` որտեղից կարող եմ տվյալ վերցնել, թե որ ապրանքը որ հաշվով պետք է մուտքագրեմ: Շատ շատ շնորհակալություն:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Վահե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ ՀԾ-ով, խնդրում եմ ասացեք, հարգելիներս, գրենական պիտույքները, կենցաղային և տնտեսական ապրանքները ի՞նչ հաշվով են մուտքագրվում, որպես արագամաշ առարկաներ` 2131, թե՞ այլ նյութեր 2119 կուտակիչ հաշվին ավելացնեմ 21191 գրասենյակային ծախսեր և 21192 կենցաղային և տնտեսական ծախսեր, նախապես շնորհակալություն:

Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ
Անահիտ.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ֆիզ. արձակուրդի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:

Պետ. տուրքի վճարում
Ֆլորա.
Պետական տուրք ենք փոխանցել Երևանի քաղաքապետարանին: Արդյո՞ք Ճիշտ է ձևակերպումը`
դտ 7139
կտ 2521:
Կարծում եմ` ճիշտ է ծախս ճանաչելը:

Հաստոցի ձեռքբերում
Մարո.
Եթե ես գնել եմ հաստոց, որի արժեքը 500 000 դրամ է և ԱԱՀ 100 000 դրամ է, և ես այն օգտագործելու եմ իմ ընկերությունում, ինչպե՞ս պետք է կատարվեն հաշվապահական ձևակերպումները ավելացված արժեքի հարկի գծով, ես այն չեմ վաճառելու:

Հիմնական միջոցի օտարում
Կարինե.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը որպես մետաղաջարդոն ուզում է վաճառել հիմնական միջոց այլ կազմակերպությանը:
1. Հաշիվ ապրանքագիր պե՞տք է գրի, թե՞ ոչ
2. Ինչպիսի՞ հարկեր պետք է մուծել
3. Հաշվապահական ին՞չ ձևակերպում պետք է տալ
Կանխավ շնորհակալություն:

Հաշվառման կազմակերպումը բանկերում
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ են բանկային հաշվառման մասին նյութեր, մասնավորապես` ձևակերպումները, եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք իմ էլ-փոստին` hasmik.gukasyan շնիկ rambler.ru
Շնորհակալություն:

Սխալի ուղղում
Ֆլորա.
Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: 2011թ.-ի փետրվարին կատարել ենք փոխանցում պարտադիր սոց, ինչպես նաև փոխանցել ենք տույժ վճարումն ուշացնելու համար` նպատակը նշվել է փոխանցման ժամանակ: Սակայն այդ հաշվարկը պետք չէր անել և առավելևս փոխանցել: Եթե կարող եք, գրեք խնդրում եմ, ի՞նչ ձևակերպումներ անեմ ճշգրտելու համար, և արդյո՞ք գերավճար կդիտվի այդ փոխանցումը` չնայած նրան, որ նպատակը նշել ենք:

Կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ
Christina.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, թե ինչ թղթակցություններ ենք տալիս չհաշվանցվող ԱԱՀ-ի մասով /օրենքին համաձայն ԱԱՀ վճարող անձինք, որոնք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները/իսկ մեր կազմակերպությունը իրականացնում է ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող գործարքներ:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տամ, եթե վճարվել է գույքի նկատմամբ պետ. գրանցման տուրք, վճարումը կատարվել է գործառնական վարձակալության պայմանագիրը նոտարում հաստատելու համար: Կանխավ շնորհակալություն:

Ակտի գումարների ձևակերպում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ստուգման ակտի համաձայն պետական բյուջե պետք է վճարվի պարտադիր սոց վճար-x գումար, շահութահարկ-y, ԱԱՀ-z դրամ և ակտի 10%: Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարելի է ճիշտ ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս են փոխկապակցված հաշիվները
Christina.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` ինչպե՞ս են փոխկապակցված հետևյալ հաշիվները 5243, 226, 261, 2252 (որ հաշիվը որ դեպքում է որի հետ թղթակցում), և ե՞րբ և ինչպե՞ս են հաշվանցվում:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ