
Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ
Էլեն․
Բարև ձեզ: ԱՁ բացելուց հետո ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ հարկային ներկայացնել և պետք է ներկայացվի 20 օրվա ընթացքում, թե՞ 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է
Տաթև․
Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում):
Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի:
Եվ վճարները՝
ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000
Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)

Կարի արհեստանոց բացելու համար
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ կարի արհեստանոց բացել, որը զբաղվելու է հագուստի վերանորոգմամբ և իմ կարած սպիտակեղենի ու տիկնիկների վաճառքով։ Ինչի՞ց սկսեմ։

ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է
Համլետ․
Բարև Ձեզ։
1. Կասե՞ք՝ ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով է աշխատում)
2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը
3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում եկամտային հարկը ո՞ր դեպքում է հարկվում 23% և որ դեպքում 5 000 դր
4. Ինչպե՞ս գրանցել աշխատող

Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ
Արտո․
Բարև ձեզ: Զբաղվում եմ առանձնատների վարձակալությամբ՝ հանդիսանում եմ որպես միջնորդ, անհատ եմ, ցանկանում եմ պետական գրանցում ստանամ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է բացեմ, ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկով պետք է աշխատեմ՝ շրջանառության հարկ, թե՞ չեմ հարկվելու, և կարող եմ օրինակ ԱՁ-ի դեպքում կազմակերպությանս տամ անուն, ոչ թե միայն անուն ազգանուն լինի։

ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով
Շողիկ․
Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Անձը ցանկանում է մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ
Յան.
Ողջույն։
Ցանկանում եմ արտասահմանյան (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) ԱՁ-երին և իրավաբանական անձանց մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ։ Ինչպե՞ս կարող եմ գործել օրինական դաշտում։ Հիմա ֆիզ. անձ եմ, պատրաստ եմ դառնալ ԱՁ։

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարելու այլ կազմակերպությունների
Տիգրան․
Բարև ձեզ։ Ծրագրում եմ հիմնել կազմակերպություն, որը կմատակարարի աապրանքներ հյուրանոցներին, հանրային սննդի կետերին և առևտրային կետերի (խանութներ, կրպակներ): Ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, եթե ես լինելու եմ միակ աշխատողը, և ուզում եմ աշխատել մաքսիմալ իրական փաստաթղթաբանությամբ:

Առցանց վաճառքով զբաղվելու համար
Արթուր․
Բարև ձեզ։
Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

ԱՁ-ն զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով
Լուսինե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Գրանցել եմ ԱՁ հունվարի վերջում, զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ու ժամկետները։ Նախապես շնորհակալություն։

ԱՁ-ն գործելու է հանրային սննդի ոլորտում
Սարգիս.
Բարև ձեզ։ Ես հետևյալ հարցերը ունեմ.
Երեկ ԱՁ բացեցի հանրային սննդի կետի համար։ Ուզում եմ իմանալ մյուս քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ ո՞նց և որտեղի՞ց ձեռք բերել ՀԴՄ, էլ․ ստորագրություն, ո՞նց շրջ. հարկ մուծելու հայտարարություն 20 օրում անել, եթե ՀԴՄ չկա, ի՞նչ թուղթ և որտեղի՞ց հանել, որ չտուգանեն։ Ի՞նչ տեղեկատվության լինքեր կան։

Անձը ցանկանում է պարի ստուդիա բացել
Արփինե.
Բարև ձեզ: Ես պարուհի եմ, ուզում եմ պարի ստուդիա բացել, կասե՞ք՝ ՍՊԸ բացե՞մ, թե՞ ԱՁ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Լյովա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:

ԱՁ-ն ցանկանում է ֆոտոստուդիա բացել
Նարեկ.
ԱՁ-ն ուզում է բացել ֆոտոստուդիա և երկու ձևով աշխատել՝
1. տարածքը ժամավարձով տրամադրել,
2. կատարել այդ ֆոտո ծառայությունը ստուդիայում:
Խնդրում եմ ասել, թե ոնց պետք է ձևակերպել և ինչ հարկեր է պետք վճարել:

ԱՁ-ն զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով
Լևոն.
Բարև ձեզ: Ես 2020թ․-ին բացել եմ ԱՁ և զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով։ Որտեղի՞ց կարող եմ ճշտել, թե ես որ հարկատեսակով եմ աշխատում:

Արդյո՞ք անձը կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լուսինե․
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ԱՁ գրանցել եմ 2020թ․-ին, կարո՞ղ եմ հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ: Երևանում չի, վաճառում եմ ձեռագործ իրեր և մանկական հագուստ։ Ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինքս եմ գործում և ձեռք բերում 3-րդ երկրից՝ առցանց վաճառողներից:

ԱՁ-ն զբաղվելու է մեքենաների տեխնիկական սպասարկմամբ
Արմինե.
ԱՁ բացելու դեպքում՝ մեքենաների սպասարկում (ավտոէլեկտրիկի գառաժ), գործունեությունը ո՞ր ցանկի մեջ կարող է մտնել:

Անձինք գրանցել են գյուղատնտեսական կոոպերատիվ
Արփինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պետ․ ռեգիստրում գրանցել ենք գյուղատնտեսական կոոպերատիվ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է վարել հաշվապահական հաշվառումը, ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Անձինք ցանկանում են ՍՊԸ հիմնադրել
Հերմինե.
Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում:

ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ
Վահե.
Բարև ձեզ:
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ներկայացրեք ըստ հերթականության ՍՊԸ-ի բացման կարգը և քայլերը, պետական վճարների չափերը և այլն: Նախօրոք նշեմ, որ ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ:
Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ