Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացած եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Samvel. Խնդրում եմ ասեք` եթե աշխատողի ամսական դրույքը 130 000 է, 2015 հունվարից հետո ինչպե՞ս պետք է հաշվարկել մայրության նպաստը, եթե մայրն աշխատել է 6 ամիս: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Հայկո. Բարև ձեզ: Մայրության նպաստի հաշվարկի հետ կապված, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին՝ վարձու աշխատողը նախորդ 12 ամիսների ընթացքում նախկին և ներկա գործատուների մոտ ստացել է 11 ամսվա աշխատավարձ (այսինքն` մինչև ներկա գործատուի մոտ ընդունվելը 1 ամիս աշխատանք չի ունեցել): Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս 11 ամիսների աշխատավարձը բաժանվում է 12-ի՞, թե՞ 11-ի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կհաշվարկվի՞ արդյոք նպաստ նաև այլ գործատուի մոտ

Լիլիթ. Հարգելի մասնագետներ, կխնդրեի՝ օգնեք հետևյալ հարցերի պատասխանները ստանալու հարցում: Նախ ասեմ, որ գտնվում եմ հղիության 3-րդ ամսում՝ 10-րդ շաբաթում, և աշխատում եմ այս տարվանից նոր ստատուս ստացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամում: 1. Ցանկանում եմ համատեղության կարգով ընդունվել աշխատանքի ԱՁ-ի մոտ: Կհաշվարկվի՞ արդյոք ֆիզ. արձակուրդային գումար նաև այդ աշխատատեղից, և եթե այո, ապա ինչպե՞ս: 2. Մեր համալսարանի՝ հիմնադրամ դառնալու փաստը ի՞նչ փոփոխություններ է առաջացնում հղիության հետ կապված գործառույթներում: Շնորհակալ եմ :)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել հունվար ամսվա նպաստը

Inna. Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողը 2014թ նոյեմբերի 1-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում: 2015թ հունվար ամսվա նպաստը ինչպե՞ս հաշվարկել: Աշխատավարձը` 50 000 դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հասմիկ. Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Նունե. Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը, եթե միջին ամսական աշխատավարձի չափը 50 843 դրամ է: Քանի՞ օր պետք է հաշվեմ հնգորյա աշխատանքի դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Ջուլիետտա. Հարգելիներս, հիմա աշխատում եմ ՍՊԸ-ում և գրանցված եմ նվազագույն աշխատավարձով: Այժմ հղի եմ, կծննդաբարեմ մոտավորապես հուլիսի 5-ին: Դեկրետ գնալու համար, ինչքան գիտեմ, աշխատողը կարող է նախածննդյան ու հետծննդյան գումարը ստանալ, եթե վերջին 6 ամիսն է աշխատել տվյալ տեղում: Հիմա միտում կա, որ ՍՊԸ-ի գործունեությունը դադարի, և ես տեղափոխվեմ այլ ՍՊԸ՝ նույն նվազագույն աշխատավարձով: Ինչպե՞ս կհաշվարկվի դեկրետը այդ դեպքում, կամ եթե չտեղափոխվեմ, և ՍՊԸ-ն դադարի գործել, կստանա՞մ արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Ani. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս հաշվել հղիության նպաստը, եթե աշխատակցի աշխատավարձը 30 000 AMD է ներառյալ հարկերը (ժամավճար): Ընդունված է աշխատանքի 01.02.2014 -ին, նախկին աշխատավայրը լուծարված է: Այլ հավելավճարներ և պարգևատրումներ չեն եղել, սոց վճար և պարտադիր կուտակային չի պահվել: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.2014 -ից մինչև 04.05.2015-ը ներառյալ: Աշխատել է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Պետք է նվազագույն աշխատավարձի 50%-ով հաշվել, թե՞ ... Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը ԼՂՀ-ում

Ալինա. Հարգելի կոլեգա, Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը ԼՂՀ-ում: Աշխատակիցը ՀՀ քաղաքացի է և աշխատում է ԼՂՀ-ում գրանցված կազմակեպությունում որպես տնօրեն, և նրա աշխատավաձը կազմում է 150.000 ՀՀ դրամ: Որքա՞ն կկազմի նրա ֆիզ. արձակուրդի միանվագ գումարը, եթե նա գնա արձակուրդ 01.07.2015թ: Խնդրում եմ ինձ օգնել իմանալու նաև ֆիզ. արձակուրդի հաշվարկի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս աշխատանքային ստաժը հաշվի է առնվելու

Հասմիկ. Բարև Ձեզ, ես 1 տարի 7 ամիս աշխատել եմ մի հիմնարկում, որից հետո ընդունվել եմ մեկ այլ հիմնարկ և հենց առաջին ամսվա ընթացքում հղիացել եմ, ներկայումս հղիության 5-րդ ամսում եմ և 2 ամսից պատրաստվում եմ գնալ ֆիզարձակուրդ: Կխնդրեի, որ օգնեիք հասկանալու այս հարցը, արդյո՞ք հաշվի առնվելու է նախորդ հիմնարկումս աշխատած ժամանակահատվածը ֆիզարձակուրդի գումարը ստանալիս, մաքուր աշխատավարձիս չափը 64 260 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ, կսպասեմ հարցիս պատասխանին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարելու նպաստը

NM. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, եթե հնարավոր է: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և գումարած դրան գտնվում եմ հղիության վեցերորդ ամսում, մեր ֆիրման դադարեցնում է իր գործունեությունը դեկտեմբերի վերջին, բայց ես ֆիզ. բյուլետենը պետք է ստանայի հունվար ամսին: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ստանամ ինձ հասանելիք ֆիզ. բյուլետենի գումարը, չէ՞ որ ֆիրման ինձ ազատում է աշխատանքից, ումի՞ց պահանջեմ այդ գումարը, ես այդ ֆիրմայում ունեմ 3 տարվա փորձ և բոլոր հարկերը, վճարումները կատարվել են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ու՞մ միջոցներով է վճարվում նպաստը

Հրուշ. Հարգելի մասնագետներ, ինձ հուզում է հետևյալ հարցը. երբ կինը գրանցված աշխատող է որևէ ՍՊԸ-ում, ապա ֆիզարձակուրդի մեկնելիս ո՞վ է վճարում ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը, ինչպես արվում է պետական կառույցներում` դպրոց, մանկապարտեզ, նախարարություն և այլն: Եվ ևս մեկ հարց, արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարել ֆիզիկական արձակուրդի, կամ առհասարակ արձակուրդի համար նախատեսված գումարները: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Սիլվա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ նպաստի վճարման հետ կապված

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, Ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ աշխատակցին հղիության և ծննդաբերության նպաստի վճարման հետ կապված: Հարցի վերաբերյալ ոչ մի կարգ և որոշում չեմ կարողանում գտնել: Խնդրում եմ պատասխանել հնարավորինս շուտ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում նպաստը

Մարիա. Բարև ձեզ: Կուզեի իմանալ, թե ինչպես է հարկվում ֆիզ․ արձակուրդի գումարը: Եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվու՞մ է 36%-ով, թե՞ 26%-ով, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված: Եվ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա ամսի 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը մաիսին հարկվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է նպաստ

Nelly. Բարև ձեզ: Ես գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ 1-ին երեխայի համար, նա 2,7 տարեկան է: Հիմա նորից հղի եմ, հղիությունը 30 շաբաթ, հիվանդանոցից գործատուին ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկը, գործատուն չի վճարում` պարզաբանելով, որ պիտի աշխատեի գոնե 6 ամիս, այդ պատճառով նպաստ չի հասնում: Խնդրում եմ պարզաբանեք: Կանխավ շնորհակալ եմ: