
Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկի կանխավճարի գումարները
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, ընկերությունը սկսել է գործել 2011-ի սեպտեմբեր ամսից և 2011-ի ընթացքում ձևավորվել է հարկվող շահույթ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել 2012-ի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարները, հաշվի առնելով, որ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարը ստացվել է գործունեության 4 ամիսների ընթացքում, արդյո՞ք կիրառելի է 1/6 գործակիցը: Շնորհակալություն:

Երկարաժամկետ վարկի ստացում
Anna.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, երբ կազմակերպությունը ստանում է երկարաժամկետ բանկային վարկ, ինչպե՞ս պետք է ձևակերպել վարկի ստացումը, տոկոսները և մարումը: Իսկ վարկի ստացումը կարելի՞ է ճանաչել որպես շահույթ, իսկ մարումը` ծախս:

Շահաբաժնի վճարում
Ալեքս.
Բաժնետերերի ժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության տնօրենին պետք է վճարվի շահույթից որոշակի տոկոս: Արդյո՞ք այս դեպքում տնօրենին վճարվող գումարից որևէ հարկ առաջանում է:

Շահաբաժինների հայտարարում և վճարում
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել: 2010թ. ընկերությունը ստացել է 2000 հազ. դրամի շահույթ և 4000 հազ. դրամի կրեդիտորական պարտք: Տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով, շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ես կարո՞ղ եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց:

Շահույթի բաշխում
Կարինե.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության սեփականատերը փոխվել է հաշվետու տարվա կեսին, այս դեպքում հնարավո՞ր է արդյոք շահույթի բաշխում կատարել:

Ի՞նչ տարբերություն կա
Գրետա.
Ի՞նչ տարբերություն կա եկամուտի և շահույթի միջև:

Շահույթի բաշխում
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինձ հետաքրքրում է, թե ինչպես են բաշխում ՍՊԸ շահույթը, կարգը և հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ:

Եթե կազմակերպությունը գնել է մեքենա
Hripsime.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը գնել է մեքենա և այն դեռևս չի օգտագործել, կարելի՞ է արդյոք հաշվարկել ամորտիզացիա և այդ գումարը նվազեցնել շահույթից:

Գործուղման և օրապահիկի ծախսեր
Նարե.
Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..
Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:
ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:
- Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;
- հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:
Կանխավ շնորհակալություն

Կուտակված շահույթ
Հայկ.
Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` 2008թ.կազմակերպ. ունի կուտակված շահույթ, որը հիմնադիրները որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար(որպես տոկոսով փոխառություն կազմակերպությանը ),հնարավոր է այդպիսի բան, ինչպես է դա արտացոլվելու 2009-ի բալանսում և վճարված տոկոսների համար արդյոք հաշվարկվում է եկամտահարկ:

Շահութահարկի հաշվարկ
Սաթենիկ.
Հարգելի փորձառու հաշվապահներ,ես խնդրում եմ ձեզ,որևէ օրինակով ներկայացնել շահութահարկի հաշվապահական ձևակերպումները,եթե կազմակերպությունը նախորդ տարում վնաս է ունեցել:

Եթե ավիաընկերության շահույթը 5% է ըստ պայմանագրի
Նոնա.
Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում.
Եթե ավիաընկեռության շահույթը 5% է ըստ պայմանագրի,սակայն այդ նույն ա/ընկ.-ը տենդեռով շահել է և ինչ-որ մեկ այլ կազմակերպությանը զեղչ է անում 3%,որի համար նույպես պայմանագիր է կնքված, ապա նա հարկվում է 5%-ից, թե այն որ իրականում նա ստացել է ,այսինքն 2%:

ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր
Հովհաննես.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում, ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր ստացված շհույթից շահութահարկը վճարելուց հետո ինչ կարգով է կատարվում շահաբաժինի վճարումը հիմնադիրին, կան ժամկետային սահմանափակումներ :Խնդրում եմ եթե հնարավոր է մանրամասն նկարագրեք իմ գործողությունները:
Կանխավ շնորհակալ եմ:
Շնորհակալ եմ նաև կայքի պատասխանատուներին նման հնարավորություն ընձեռնելու համար:
Վերջին մեկնաբանություններ