Tag: ոչ առևտրային

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե

Վարդուհի. Բարև ձեզ, ձեր օգնության կարիքն ունեմ: ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի` ամեն ծախսի համար տամ 2 ձևակերպում %-ային հարաբերությամբ բաշխած, թե՞ ավելի ռացիոնալ տարբերակ կա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Էմիլ. Ողջույն, կարո՞ղ եք հուշել` որտեղից կարելի է գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձև: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել emilord շնիկ mail.ru էլ. հասցեով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՈԱԿ-ը չի կատարել կուտակային պահումներ

Արմին. Կազմակերպությունը ՀՈԱԿ է և սկսած 2014թ.-ի հունվարից չի կատարել կուտակային պահումներ: Բայց պարզվել է` էլեկտրոնային հաշվետվությունը հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար մեխանիկորեն հաշվարկել է կուտակային վճար և այժմ ցույց է տալիս պարտք: Ինչպե՞ս այդ չորս ամիսների համար ներկայացնեմ ճշտված հաշվետվություներ, ո՞ր ձևն է դա: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Anna. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ հուշել` ինչպե՞ս կարող եմ գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հիմնադրամը ունի շահութահարկի պարտավորություն

Մելանյա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Բարեգործական հիմնադրամը տարվա կտրվածքով ունեցել է ընդամենը 2,5 մլն դրամի մուտք նվիրատվության ձևով և 2 մլն դրամի ծախսեր հիմնադրամի գործունեության նպատակներին համապատասխան, ընդ որում ծախսերի մեջ չեն ներառվում աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարներ:Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի շահութահարկ և ի՞նչ տոկոսադրույքով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Նանե. Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ` ՀԿ-ները բացի շահութահարկի պարզեցված հաշվարկից տարեկան էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեն: Շնորհակալ եմ շատ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկել

Մանե. Մի հարց ունեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված: Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane. Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ: Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա: Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին: Նախապես շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Gayane. Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով: Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունների հարկման դաշտ

Hripsime. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանել, թե հարկման որ դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ինչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ կանոնադրություն

Քրիստինա. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն, 099 38 74 30:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

Անահիտ. ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադրման կարգ

Nona. Բարև բոլորին: Ցանկանում եմ ՀԿ բացել, սակայն չգիտեմ կարգը. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և որտե՞ղ եմ ներկայացնելու դրանք: Խնդրում եմ օգնել, նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա ԱԱՀ պարտավորություն

Aram. Եթե հասարակական բարեգործական կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենա, արդյո՞ք այդ գործարքից առաջանում է ԱԱՀ պարտավորություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններ

Նարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել, թե ՀԿ-ները պե՞տք է ՊԵԿ ուղարկեն "Շահութահարկի պարզեցված հաշվարկ" 2012թ. համար կամ մի ինչ-որ ուրիշ հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել

Մարինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք. ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել (սուրճի ընդմիջում) և դրա համար ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյո՞ք դրա համար պետք է 11 տոկոս եկամտահարկ վճարի: Խնդրում եմ հնարավորության դեպքում ասեք նաև, թե որ օրենքով կամ որոշմամբ է դա ամրագրված: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի բջջային հեռախոսի ծախսի վերաբերյալ

Gayane. Հարցս հետևյալն է` հասարակական կազմակերպության ծախսերի մեջ կարո՞ղ ենք ներառել տնօրենի բջջային հեռախոսի ամսվա ծախսը, քանի որ առանց դրան հնարավոր չէ լուծել կազմակերպության գործունեության հետ կապված որևէ հարց: Շնորհակալ եմ: