Tag: վարսավիրական

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գեղեցկության սրահի հաշվապահական հաշվառում

Արփի. Բարև: Սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ վարել գեղեցկության սրահի հաշվապահություն: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ վարել կամ ինտերնետում որտե՞ղ կարող եմ գտնել օգտակար ինֆորմացիա: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գեղեցկության սրահի հարկման առանձնահատկություններ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. ի՞նչ հարկատեսակներով է աշխատում Երևանում գտնվող գեղեցկության սրահը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկվեն: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

208 Սևակ. Բարև ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ կամ ՍՊԸ և մատուցել վարսավիրական ծառայություններ, կցանկանայի կոնկրետ իմանալ` ինչքա՞ն արտոնագրային վճար պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ ախատող, բացի արտոնագրային վճարից ուրիշ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ի՞նչ չափով, վարսահարդարի հետ աշխատանքային պայմանագիր պե՞տք է կնքել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

226 Գայանե. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Հ.Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Առաջարկել են վարել վարսավիրանոցի հաշվապահությունը, սակայն այդ ոլորտի հաշվապահությանը ծանոթ չեմ: Վարսավիրանոցը պետք է նոր բացվի, ԱՁ է լինելու, և առայժմ 1 աշխատող է գրանցվելու: Խնդրում եմ հուշեք` ինչի՞ց պետք է սկսել նորաբաց վարսավիրանոցի հաշվապահությունը, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և ի՞նչ կարժենա այդ տեսակ վարսավիրանոցի հաշվապահություն վարելը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային վճար վարսավիրական գործունեության համար

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Ձեր օգնությանն եմ դիմում հետևյալ հարցով: Վարսավիրանոցի համար ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը եռամսյակի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է վարսավիրական գործունեությամբ

Ժաննա. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Ա/Ձ ցանկանում է բացել վարսավիրանոց: Գիտեմ, որ հարկվելու է արտոնագրային վճարով: Ավելի մանրամասն կասե՞ք` ամսական կամ եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ա/Ձ-ն: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու կազմակերպությունը

Արման. Բարև ձեզ: ՍՊԸ նոր բացված մասնաճյուղը աշխատում է առանց ԱԱՀ, կատարում է կոսմետոլոգիական գործունեություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել հարկային, և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու կազմակերպությունը: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Գայանե. Բարև Ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ և մատուցել վարսավիրական ծառայությոուններ, կցանկանայի իմանալ` ինչ քայլեր են անհրաժեշտ այն գրանցելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա, եթե վարսավիրանոցում մատուցելու են կոսմետոլոգիական ծառայություններ Գերմանիայից ներմուծված սարքավորումների միջոցով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում

Վարդան. Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեություն

Ռոբերտ. Ես անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ, աշխատում եմ մենակ: Հարց` ես վճարելու՞ եմ սոց. վճար և պե՞տք է ունենամ ՀԴՄ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Anna. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Մարիշ. Բարև ձեզ: Գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե. Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

LILIT. Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմինե. Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամանակահատվածում պետք է ներկայացնել վարսավիրանոցի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն նպաստ պետք է ստանա աշխատողը

Լուսինե. 50 000 դրամ աշխատավարձով վարսավիրանոցում 6 ամիս գրանցված աշխատող համարվող վարսավիրը գնալու է դեկրետ: Կստանա՞ արդյոք հղիության նպաստ և որքա՞ն:
.Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
  • Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
Մանրամասն