Tag: ՔԻՊ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երեխաների խնամքի և զարգացման կենտրոն

Արմի. Բարև Ձեզ: Երեխաների խնամքի և զարգացման կենտրոնը ուզում է աշխատանքային ծառայությունների ծավալը մեծացնել և երեխաների մնալու ժամը երկարացնել (մինի մանկապարտեզ): Հետևաբար պետք է նաև սնունդ տանք: Խորհուրդ կտա՞ք ինչ-որ կազմակերպության հետ սննդի մատակարարման պայմանագիր կնքել, թե՞ խոհարարի հետ քաղիրավական պայմանագիր կնքել ծառայությունների մատուցման: Քանի որ տարածքը փոքր է և խոհանոցի հնարավորություն չկա, պետք է ոչ մեր տարածքում պատրաստեն և մատակարարեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե. Բարև Ձեզ: Ես հունվ․ 25-ից լինելու եմ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, նախորդող 12 ամիսների ընթացքում աշխ. պայմանագիր ունեցել եմ երկու տարբեր կազմակերպություններում։ Հիմնական գործատուիս կներկայացնեմ նախորդ ընկերությունից ստացած եկամուտների մասին տեղեկանք: Հարցս հետեւյալն է. այս մեկ տարվա ընթացքում ես ունեցել եմ նաև բազմաթիվ այլ «ծառայությունների մատուցման» կարճաժամկետ պայմանագրեր, արդյո՞ք դրանց համար նույնպես վճարվելու եմ, թե՞ ոչ: Հարցնում եմ՝ հաշվի առնելով, որ որքան գիտեմ՝ կա օրենք, ըստ որի ամեն ամսվա համար հաշվարկվում է միայն մեկ գործատուից ստացված եկամուտը։ Այսինքն` ծառայությունների մատուցման պայմանագրերով եկամուտները չե՞ն հաշվարկվի, եթե այդ նույն ամիսներին ունեցել եմ նաև հիմնական աշխատանք։ Լսել եմ, որ հաշվարկվում են, բայց սա վճարում է ոչ թե գործատուն, այլ սոցապ նախարարությունը, բայց նման կարգավորում/օրենք չեմ գտնում, խնդրում եմ օգնեք այս հարցով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Լիանա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Իրինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` քաղիրավական աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական հիմքերով է ամրագրվում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում

Ալինա. Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։ Շնորակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործարքային աշխատանք

Գայանե. Բարև Ձեզ: Եթե աշխատողը կատարելու է ժամանակավոր աշխատանքներ, ոչ մշտական և ստանալու է գործարքային աշխատավարձ` մոտ 20 000-30 000: Ի՞նչ պայմանագրով է աշխատելու գործատուի հետ և աշխատավարձի դիմաց հարկեր վճարելու է, թե՞ ոչ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Քրիստինե. Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատելու առավելագույն ժամանակահատվածը մեկ տարի է չէ՞, այդ մասին օրենքի ո՞ր հոդվածում է գրված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծառայությունների մատուցման պայմանագրի հիմք

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման հիմք ո՞ր իրավական ակտն է հանդիսանում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Գայանե. Եթե կնքվում է քաղիրավական պայմանագիր կազմակերպության աշխատողների հետ և դրսից եկած աշխատողի հետ: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպե՞ս են պահվում հարկերը /եկամտ. հարկ, սոց.վճար, դրոշմանիշ.վճար/, խոսքը վերաբերում է կրթական կազմակերպության սեմինարավարներին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մարի. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: ՀԿ-ն ունի մեկ գրանցված աշխատող և 8 քաղիրավականով, որոնք ընդունվել են օգոստոսին: Իրենց վճարումը կատարվելու է նոյեմբերին, այսինքն՝ եկամտայինի հաշվետվությունը իրենց համար պետք է տամ մինչև դեկտեմբերի 20-ը: Բայց սեպտեմբերի հաշվետվությունը ներկայացնելիս այդ աշխատողների տվյալներն էլ է նշվում, կարո՞ղ եմ իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել աշխատողինը, թե՞ ձև կա իրենց ջնջելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ քաղիրավական պայմանագրով աշխատողին

Ամալյա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել՝ հարցս հետևյալն է. քաղիրավական պայմանագրով աշխատողին վերջնահաշվարկ հասնում է, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է ՀԴՄ ունենալ բուֆետում

Մարի. Բարև Ձեզ: խնդրեմ կպատասխանե՞ք՝ դպրոցի բուֆետ է, որը միայն մանրածախ վաճառք է իրականացնելու, պարտադի՞ր է ՀԴՄ ունենալը, ԱՁ է: Ուղղակի լսել եմ, որ բուֆետներում չի լինում: Եվս մեկ հարց. ԱՁ-ի բուֆետի աշխատողին կարո՞ղ ենք քաղիրավականով ընդունել գործի: Եվ ԱՁ-ի դեպքում կարո՞ղ է հաշվետվությունները ստորագրի այլ անձ, այսինքն՝ ստորագրելու լիազորությունը տա ուրիշին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղիրավական պայմանագրի ժամկետից շուտ լուծում

Մարիամ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Աշխատակցի հետ կնքվել է 1 տարի ժամկետով քաղիրավական պայմանագիր։ Գործատուն ցանկանում է ժամկետից շուտ ազատել աշխատողին։ Ինչպե՞ս կարելի է լուծել պայմանագիրը, արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ, և եթե այո, խնդրում եմ ուղարկել հոդվածը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նոր քաղիրավական պայմանագիր կնքել

Քրիստինե. Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողին 2 ամսով ընդունել եմ աշխատանքի, եթե հետո աշխատանք լինելու դեպքում ժամանակը երկարաձգվում է կամ մեկ ամիս անց նորից նույն աշխատողին գրանցում եմ, այդ դեպքում պետք է ամեն նոր ամսաթվի դեպքում նոր պայմանագիր կնքվի՞:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր օտար լեզվով

Արզուման. Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել գտնել Քաղաքացիաիրավական պայմանագրի ռուսերեն տարբերակ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ մեկ օրով վարորդ ենք վարձել, որպեսզի տեղափոխի մեր կազմակերպության սարքավորումը՝ վերանորոգելու նպատակով: Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ օրվա համար և վճարել եկամտային հարկ ե այլ վճարումներ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ

Ռուբ. 1) Եթե ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ, հիմնական գործունեության իրականացման համար և այդ ֆիզիկական անձանց հետ կնքվում է ապրանքների ձեռքբերման պայմանագրեր ու միարժամանակ երկկողմանի գնման ակտեր, որոնց մեջ նշվում է անձի բնակության հասցեն, անձնագրային տվյալները և այլ օրենքնով սահմանված տվյալներ, ապա այդ կատարված ծախսեը ենթակա՞ են շահութահարկից նվազեցման և եկամտային հարկի մասով էլ ինչպիսի պարտավորություն է առաջանում: Վճարելու եմ 10%, թե՞ չեմ վճարելու, խոսքս վերաբերվում է հոդված 150-ի 13-րդ կետին, նշեմ նաև, որ ձեռքբերված ապրանքները գյուղատնտեսական նշանակության չեն։ 2) Քաղ. իրավական պայմանագրի կողմ հանդիսացող անձին արդյո՞ք կարող են տրվել առհաշիվ գումարներ նյութեր ձեռքբերելու համար, թե՞ ոչ, եթե այո, ապա այդ պարագայում վերջինս պե՞տք է ներկայացնի հաշվետվություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Ամալյա. Քաղաքացիաիրավական հարաբերություններ պայմանագրով աշխատողի աշխատավարձի հաշվարկը ՍՊԸ-ում և պահումների մասին որտեղի՞ց կարող եմ օգտվել: