Tag: օրավարձ

Սեփական տուն օրավարձով

Կարմեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ գյուղում սեփական տան բակում կա շոգեբաղնիք, խորովածանոց, լողավազան: Ժամանակ առ ժամանակ հայտարարությունների հիման վրա տրվում է վարձով: Ի՞նչ պետք է անի տան տերը իր գործունեությունը օրինականացնելու համար և ինչպիսի՞ հարկատեսակով պիտի հարկվի: Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Սեփական տուն օրավարձով

Օրավարձով բնակարանի տրամադրում

Աննա․

Բարև Ձեզ: Ես իմ բնակարանը օրավարձով ուզում եմ տրամադրել արտասահմանյան զբոսաշրջիկներին: Ես ձևակերպվում եմ որպես ֆիզիկական անձ և կարո՞ղ եմ հայտարարություն տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:

Կարդալ ավելին Օրավարձով բնակարանի տրամադրում

Աշխատանքային պայմանագիր

Արմինե.

Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագիր

Վարձատրության ձևակերպում

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Հարցս հետևյալն է. մատուցողին վճարում ենք օրական 3 000 դր․ աշխատավարձ, մնացածը նա վաստակում է թեյավճարով: Մատուցողին գրանցել օրական աշխատավարձո՞վ 3 000դր և հաշվարկել այդպես, տաբելի մեջ էլ նշել օրական 8 ժամ, թե՞ ժամավճարով գրել: Ո՞ր տարբերակն է ճիշտ:

Հավաքարարներին և սպասք լվացողներին նույնպե՞ս օրական ենք վարձատրում՝ շաբաթաան գալիս են 3 օր, օրը 5 000դր: Ինչպե՞ս ձևակերպել:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Վարձատրության ձևակերպում

Օրավարձով աշխատող

Աշխեն.

Բարև ձեզ: Նոր բացված ՍՊԸ-ն աշխատում է միկրոյում՝ առանց ԱԱՀ: Գրանցված է միայն տնօրենը, ինչպիսի՞ հաշվետվություններից պետք է սկսել:
Օրավարձով աշխատող ինչպե՞ս գրանցել, ինչպե՞ս է հարկվելու տվյալ աշխատողի եկամուտը:

Կարդալ ավելին Օրավարձով աշխատող

Օրավարձի և ժամավարձի հաշվարկ

Suren.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ հաշվել իմ օրավարձը և ժամավարձը։ Կեղտոտ աշխատավարձս կազմում է 142 282 դրամ:

Կարդալ ավելին Օրավարձի և ժամավարձի հաշվարկ

Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը

Հերմինե.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը

Ինչպե՞ս հաշվել օրավարձով աշխատող աշխատակցի արձակուրդայինը

Նոննա․

Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվել օրավարձով աշխատող աշխատակցի արձակուրդայինը

Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության

Անահիտ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է բնակարանը հանձնել վարձակալության

Հացաբուլկեղենի խանութի գանձապահի աշխատավարձը որքա՞ն պետք է սահմանվի

Հելեն.

Բարև ձեզ։
Ես մի քանի հարցեր ունեմ և հուսով եմ՝ ինձ օգտակար ինֆորմացիայով կօգնեք։
Հացաբուլկեղենի խանութի գանձապահը, ով պետք է սպասարկի հաճախորդին, դրամարկղ վարի, վաճառք իրականացնի, աշխատաժամերը 11 ժամ + մեկ ժամ հանգիստ, օրը մեջ… նման պայմաններով աշխատողի աշխատավարձը որքա՞ն է կազմում, կամ հնարավո՞ր է այդ աշխատողին օրավարձով վճարել: Գանձապահի աշխատանքը ծա՞նր է, վնասակա՞ր: Խնդրում եմ ինձ հիմնարար բացատրել և օրենքից հղում անել: Անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հացաբուլկեղենի խանութի գանձապահի աշխատավարձը որքա՞ն պետք է սահմանվի

Վարպետը աշխատում է միայն պատվերի առակայության դեպքում

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել:

Կարդալ ավելին Վարպետը աշխատում է միայն պատվերի առակայության դեպքում