Wildberries հարթակում վաճառքի փաստաթղթավորում

Իրինա․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ես Ա/Ձ եմ բացել, Wildberries – ով վաճառք եմ իրականացնում շրջհարկի։ Դեռ նոր եմ սկսել, խնդրում եմ մի փոքր ուղղորդեք՝ արդյո՞ք ճիշտ եմ անում։ Ամեն անգամ, երբ уведомление о выкупе եմ ստանում, հաշիվ վավերագիր եմ դուրս գրում։ Եռամսյակային հաշվետվության մեջ եռամսյակի վաճառքի գինը շրջանառության տողում եմ գրում, իսկ լոգիստիկայի և վայլդբերիսի կոմիսիոն գումարը որպես անուղղակի ծախս, ապրանքի ինքնարժեքի համար փաստաթուղթ չունեմ` ուղղակի ծախս չեմ լրացնում։ Խնդրում եմ կպատասխանե՞ք՝ ճի՞շտ եմ անում, թե՞ բացթողում ունեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հաշիվ վավերագիրը դուրս գրեք ըստ դետալիզացիայի տվյալների

Իրինա

Շատ շնորհակալ եմ Տիգրան ջան։ Իսկ նախկինները որ չեմ գրել հիմա ամեն շաբաթվա համար մեկ հատ գրե՞մ և էդ уведомлениеները էլ հաշվի չառնե՞մ

Tigran

հիմա ամեն շաբաթվա համար մեկ հատ գրեք

Գոհար

կներեք իսկ ինքնարժեքի պահով եթե օնլայն գնել է որպես ֆիզ անձ, կարող է Ա/Ձ-ով ՎԲ-ում վաճառել՞, արդյոք պարտադիր չէ ունենալ ձեռքբերման փաստաթղթեր՞

Tigran

կարող է, աշխատեք ունենալ ձեռքբերման փաստաթղթերը

Գոհար

Շնորհակալություն, ֆիզ անձով գնելու դեպքում ինչ որ փաստաթղթավորում պետք է պատրաստել՞թե ուղղակի բավարար է որ իր անունով ձեռք է բերել?

Գոհար

Հարգելի Տիգրան մեկ հարց էլ ունեմ եթե կարող եք կխնդրեմ պատասխանել՝ ֆիզ անձով ամազոնից մազերի խնամքի միջոց է գնել, կարող է արդյոք իր աձ-ով առանց դրոշմապիտակի վաճառել ՎԲ-ում՞ քանի որ ֆիզ անձ է ներմուծել դրոշմապիտակ կարող է չունենալ, բայց վաճառքի մասը չգիտեմ

Tigran

ռիսկը ձեր վրա է, դրոշմապիտակը ԱՁ համար պարտադիր է, 2026-ից արդեն քյուքր պիտակով պիտի լինի դա.

Գոհար

Շնորհակալություն