Մերի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե գլխավոր հաշվապահը դիմում է գրել, ե՞րբ կարող է չգնալ աշխատանքի:
Մերի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե գլխավոր հաշվապահը դիմում է գրել, ե՞րբ կարող է չգնալ աշխատանքի:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Բարև Ձեզ, Մերի:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 112. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ
1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:
Սակայն հնարավոր է, որ կազմակերպությունը ունենա իր ներքին կանոնակարգը, որտեղ հատուկ կետեր լինեն ընկերության պատասխանատու անձանց պարտավորությունների վերաբերյալ, որի մասին հաշվապահը պետք է տեղյակ լինի: Կամ կարող է լինել պաշտոնի անձնագիր, որտեղ նույնպես նման կետեր լինեն:
Լինի գլխավոր հաշվապահ, տնօրեն, թե այլ վարձու աշխատող տվյալ հարցը կարգավորվում է ԱՕ-ով: Առաջնորդվեք ԱՕ-ի 112-րդ հոդվածով:
Հարցը կարգավորվում է ԱՕ-ի 112-րդ հոդվածով՝ պահպանելով հոդվածով նախատեսված ժամկետները:
Գլխավոր հաշվապահի ազատումը անկախ նրանից, թե որ հոդվածով կատարվի՝ 110, թե 112, ամեն դեպքում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, այսինքն, երբ կտեղեկացվի որ կա այդ մասին հրաման:
Քանի որ Ձեր հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի դրույթները հիմնված են Աշխատանքային օրենքի վրա, ուստի այդ պայմանագրի լուծումը ևս ենթակվում են Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներին։
Գլխ. հաշվապան, մյուս վարձու աշխատողների պես դիմումի համաձայն 1 ամիս հետո կարող է աշխատանքի չներկայանալ։
Բայց նաև նոր գլխավոր ընդունելուց ընդունում հանձնում պետք է կատարվի։