Ի՞նչ դասակարգիչ կիրառել առցանց գործունեության համար

Գոռ․

Բարև Ձեզ,
Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է բացել ԱՁ Youtube adsense-ից վաստակած գումարը օրինական կերպով ստանալու և հարկ վճարելու համար։
Ի՞նչ դասակարգիչ է պետք կիրառել այս պարագայում։
Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հստակ գրեք ինչ եք անում, որ եկամուտ եք ստանում,

Գոռ

Ես ստեղծում եմ տեսահոլովակ, որը կրում է ժամանցային բնույթի։
Իմ ստեղծած տեսահոլովակը չի ներառում ապրանքի կամ ծառայության գովազդ։

Եկամուտը ստացվում է Յութուբի կողմից՝ տեսահոլովակից առաջ, ընթացքում կամ հետո, տեղադրած գովազդից, որից տեսահոլովակի ստեղծողը ունենում է որոշ մասնաբաժին։

Եկամուտի չափը կախված է տեսահոլովակի դիտումների քանակից։

Այսինքն, ես ուղղակի ստեղծում եմ տեսահոլովակ՝ առանց որևէ ապրանք ինքս գովազդելու։

Tigran

կարող եք որպես ֆիզ.անձ հարկվել,

Գոռ

Խնդրում եմ կհուշե՞ք ՀՎՀՀ-ի համար դիմելիս, ինչ պետք է նշել գործունեության տեսակ դաշտում։

Tigran

կարող եք գրել, ֆոտո, վիդեո ստուդիայի գործնեություն

Նաիրա

առցանց գործունեությունը եթե մանրածախ վաճառք է, ապա դա դիտվում է որպես էլեկտրոնային առևտուր, ուստի Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն՝ նշված գործունեությունը դասվում է «G (ՋԻ) Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» բաժնի «47․91․2 Ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր» ենթադասին։
Միաժամանակ՝ ՀՀ-ում էլեկտրոնային առևտրային հարթակի գործունեությունը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, մասնավորապես՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը սահմանում է «էլեկտրոնային առևտրային հարթակ» հասկացությունը, որը ըստ օրենքի ծրագրային ապահովում է, այդ թվում՝ կայքէջ կամ դրա մաս, էլեկտրոնային հավելված, որը շահագործվում է վաճառողի կողմից կամ վաճառողի անունից և հնարավորություն է տալիս սպառողներին էլեկտրոնային եղանակով կնքելու պայմանագրեր տնտեսավարող սուբյեկտների կամ այլ անձանց հետ: Նույն օրենքի 4.1-ին գլխով կարգավորվում են Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս ներկայացվող պահանջները, համաձայն որի Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս գնորդին պետք է հասանելի լինի ի թիվս այլ տեղեկատվությունների՝ նաև պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, այդ թվում` օֆերտա կամ ակցեպտ համարվող գործողության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն, որը պետք է պարունակի բավարար ու որոշակի տեղեկություններ պայմանագիրը կնքված համարվելու պահի մասին, ինչպես նաև տեղեկատվություն այն գործողության մասին, որն առաջացնելու է վճարման պարտականություն։
Քաղաքացիական օրենսգրքի 416.1-րդ և 416․2-րդ հոդվածները սահմանում են համապատասխանաբար Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի և  Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի սահմանափակ պատասխանատվության հիմքերը։