Մայրության նպաստի առցանց դիմում

Անի․

Բարև Ձեզ։ Ես գտնվում եմ դեկրետում, դեկրետս վերջանում է 2026 թ. ապրիլին։ Հիմա ես նորից դեկրետ եմ գնալու և գտնվում եմ Ռուսաստանում։ Կարո՞ղ եմ օնլայն դիմում ուղարկել Հայաստան՝ մայրության նպաստ ստանալու համար։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

իսկ Հհ-ում առողջապահական կազմակերպությունում հաշվառվել եք դրա համար, 01.09.25-ից հղիության բյուլետենները էլեկտրոնային են

Մարիաննա

Բարև Ձեզ: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է (անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց: Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հիմք են՝
1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները՝ հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ: