Day: May 12, 2016

Տանժեռ

206

Ընկերություն՝ Տանժեռ
Հասցե՝ Կասյան7-11
Հեռախոս՝ 275310, 091291892, 077291892
Էլ. փոստ՝ info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-գործավար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվետար-գործավար ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում:
Պարտականությունները՝ ապրանքների մուտքագրում, տենդերային փաթեթների պատրաստում: Պահանջները՝ կին մինչև 35 տարեկան, համակարգչային գիտելիքները՝ MS Office: Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:30: Աշխատավարձը (մաքուր)՝100 000 դրամ:
Աշխատավարձ՝ 100 000

Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

harkayinorensgirq

Աղբյուր՝ © 168.am

“Հարկ վճարողների պաշտպանություն” հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում: Կարդալ ավելին “Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը”