աշխատանք

«

»

Apr 02 2010

Արձակուրդայինի հաշվարկ

Աննա.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ!
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:Արձակուրդայինը հաշվելիս միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար պետք է բաժանել 30.4 գործակցի վրա:Արդյոք այդ գործակիցը նույնն է բոլոր աշխատողների համար,անկախ նրանից 5-օրյա,թե 6-օրյա գրաֆիկով են աշխատում?
Նախապես շնորհակալություն!

16 կարծիք

Skip to կարծիք form

  1. Ծովինար

    Բարև Աննա յան: Ոչ նյունը չեն: Հնգօրյա աշխատանքայինի ժամանակ բաշանում ենք 21,7-ի, իսկ վեցօրյա աշխատանքյինի ժամանակ բաժ. 26,1-ի:

  2. Արփինե

    հարգելի Աննա կարդա աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածը և ամեն ինչ պարզ կդառնա

  3. Աննա

    Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (այդ թվում` լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ, միանվագ վճարները (բացառությամբ` օգնության գումարների)), որոնք կիրառվում են տվյալ գործատուի մոտ` անկախ վճարման աղբյուրներից (բացառությամբ` այն պարգևատրումների, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ վարձու աշխատող անձանց): Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով մեկ ամսվա միջին օրացուցային օրերի թվի վրա (30.4): Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով:
    զ) այն դեպքերում, երբ տրամադրվում է չօգտագործված արձակուրդ նախորդ տարվա համար, ապա այդ արձակուրդի վարձատրությունը հաշվարկվում է արձակուրդ մեկնելու ամսվան նախորդող 12 ամսվա միջին վաստակից (այլ ոչ թե` նախկին աշխատանքային տարվա այն ժամանակաշրջանի վաստակից, երբ առաջացել է արձակուրդ գնալու իրավունքը).

    է) ամենամյա արձակուրդի (կամ չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման գումարների) հաշվարկը կատարվում է հետևյալ կարգով` ամենամյա արձակուրդին նախորդող 12 ամսվա աշխատավարձի ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի վրա (հաշվի առնելով առանց աշխատավարձի պահպանման ժամանակաշրջանը), ստացված գումարը բաժանվում է 21.3 գործակցի (5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում միջին ամսական աշխատանքային օրերի քանակ) կամ 25.4 գործակցի (6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում միջին ամսական աշխատանքային օրերի քանակ) վրա և ստացված միջին օրական աշխատավարձը բազմապատկվում է հերթական արձակուրդի օրերի քանակով:

  4. Աննա

    Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ!
    Անչափ շնորհակալ եմ սիրելի Ծովինար,Արփինե և Աննա օգնության համար!!!

  5. andranik

    Եթե աշխատողը նախորդ 12 ամիսներում լրիվ չի աշխատել, կան ամիսներ, որ բյուլետեն կամ արձակուրդ է ունեցել, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվելու համար ավելի շատ եմ հետ գնում, թե վերցնում եմ նախորդ ամիսների միայն լրիվ աշխատած ամիսները, օրինակ 8 ամիս, և գումարը բաժանում 8-ի:

  6. Meri

    Հարգելի Աննա 30.4 գործակիցը նույնն է, թե հնգօրյա և թե վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար, իսկ Ծովինարի նշված գործակիցները գործել են եթե չեմ սխալվում մինչ 2006թ-ը այնուհետև մտցվել է միասնական 30.4 գործակից:

  7. Նաիրա

    Հարգելի Աննա արձակուրդայինը հաշվելիս միջին օրեկան աշխատավարձը ստանալու համար պետք է բաժանել 30.4 գործակցի վրա:Այդ գործակիցը նույնն է բոլոր աշխատողների համար,անկախ նրանից 5-օրյա,թե 6-օրյա գրաֆիկով են աշխատում:Կարող եք բացել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետը ,որտեղ հստակ նշվում է 3. Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը):

  8. Հասմիկ

    Հարգելի Աննա.
    Նշված 30,4 գործակիցը նույնն է բոլորի համար, իսկ վերը նշված գործակիցները արդեն գործածությունից դուրս են եկել:

  9. Անահիտ

    Արձակուրդայինը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին 12 լրիվ ամիսների ընթացքում աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու միջոցով: Եթե 12 լրիվ ամիսներ չեն ձևավորվում, ապա ավելի հետ չեն գնում Անդրանիկ, այլ վերցնւմ ենք մնացած ամիսների աշխատավարձը (ենթադրենք 8) և բաժանում այդ ամիսների թվի վրա (8-ի), եթե 12 ամիսների ընթացքում ընդհանրապես լրիվ ամիս չի ձևավորվում, ապա վերցնում ենք վերջին 1լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը: Իսկ միջին օրականը` 30,4-ի բաժանելուվ:
    Իսկ ինչ վերաբերվում է հնգօրյա և վեցօրյա աշխատանքային շաբաթներին, ապա դրանք միջիններ հաշվարկելիս հաշվի են առնվում, երբ աշխատողը 12 ամսից ավել չի աշխատել և 1 լրիվ ամիս չաշխատած անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը: Այս դեպքում միջին օրական աշխատավարձը հաշվարկելու համար աշխատողի համար այդ ժամանակահատվածում հաշվարկված աշխատավարձը բաժանվում է աշխատանքը սկսելու և ավարտելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի բաժանելու միջոցով, իսկ միջին ամսական աշխատավարը հաշվարկվում է 30,4-ով բազմապատկելու միջոցով, եթե աշխատղը աշխատել է 1 լրիվ աշխատանքային շաբաթվա օրեր և ավելի; և 21-ով բազմապատկելու միջոցով, եթե այդ օրացուցային օրերը պակաս են 5-ից հնգօրյակի դեպքում, և 25.2-ով, եթե այդ օրացուցային օրերը պակաս են 6-ից վեցօրյակի դեպքում:

  10. andranik

    shnorhakal em anahit jan

  11. Նելլի

    Հարգելի Անահիտ, խնդրում եմ օգնել ինձ:
    Եթե ես աշխատել եմ 01.04.09-ից ու առաջին 3 ամիսը(ամսական) ստացել 80 հազար, հաջորդ եռամսյակում 100 հազար, յոթերորդ ամսից մինչ այժմ 150 հազար (խոսքը առձեռն գումարի մասին է), ինչպես նաեւ արձակուրդ եմ գնացել հոկտեմբեր ամսին մեկ շաբաթով(աշխատել եմ ոչ լրիվ, այդ ամիսը չե՞նք հաշվի առնելու, իսկ դրան նախորդողնե՞րը) այժմ ես արձակուրդում եմ 19.04.2010-27.04.2010, վերջին օրն էլ ներառյալ, ընդ որում այդ ժամանակահատվածը ներառում է ապրիլի 24-ը: Եթե դժվար չէ, կխնդրեի ցույց տալ վերջին ժամանակահատվածի համարար ձակուրդայինի հաշվարկը:
    Կանխավ շնորհակալություն:

  12. Ելենա

    Հարգելի Նելլի ասեք ձեր mail-ը ես ձեզ կուղղեմ նամակ, որտեղ կկցեմ հաշվարկը բանաձեւերով excelում: Մյուս անգամներն էլ դուք ինքնուրույն կկատարեք ձեր արձակուրդայինների հաշվարկները:

  13. Նելլի

    Հարգելի Ելենա կարող եք Ձեր նամակն ուղարկել հետեւյալ էլ. հասցեին pelagra88 շնիկ mail.ru
    Կանխավ շնորհակալություն:

  14. Աննա

    Խնդրում եմ Excel-ի այդ ֆայլը ինձ ել ուղարկեք էլի, ես ինքս հաշվեմ. Կանխավ շնորհակալություն. Էլ. հասցե: mick.anna շնիկ gmail.com

  15. ադելինա

    Խնդրում եմ Excel-ի այդ ֆայլը ինձ ել ուղարկեք էլի, ես ինքս հաշվեմ. Կանխավ շնորհակալություն. Էլ. հասցե adelinamuradyan շնիկ gmail.com

  16. Այծեմնիկ

    Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ես արձակուրդի եմ գնացել 15.07.2013, մինչև հուլիս ամիսը իմ աշխատավարձը եղել է 35 000 դրամ, բայց հուլիսի 1-ից բարձրացել է 45 000, հիմա իմ արձակուրդայինը ո՞ր աշխատավարձով պիտի հաշվարկվի:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: