Քաղաքացիաիրավական պայմանագիր

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել մեկ հարցում..
Ցանկանում եմ կնքել աշխատողի հետ ՔԱՂ.-ԻՐԱՎԱԿԱՆ պայմանագիր, քանի որ նա պետք է աշխատի շաբաթական ընդամենը 1 օր: Խնդիրը նրանում է, որ աշխատավարձը պետք է լինի ֆիքսված ամեն աշխատանքի ներկայանալու օրվա և ծառայություն մատուցելու համար X դրամ: Ինչպե՞ս դա կարելի է նշել պայմանագրում, որպիսի հետագայում խնդիրներ չառաջանան աշխ./քաղ.-իրավ. պայմանագիր հարթությունում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արծրուն

Հարգելի Վիկտորիա, հստակ չկա սահմանը երբ է քաղաքացիաիրավական պայմանագիրը վերածվում աշխատանքային պայմանագրի…բայց քաղաքացիաիրավական պայմանագիրը նախատեսված է մեկ ամբողջական աշխատանքի կամ միանվագ ծառայության համար…իսկ ձեր դեպքում այդպես չէ..ինչն է պատճառը, որ աշխատանքային պայմանագիր չեք կնքում?

Վիկտորյա

Հարգելի Արծրուն, աշխատողը ամսվա կտրվածքով աշխատելու է ընդամենը 4-5 օր, և նման դեպքում գտնում եմ, որ գործատուի տեսանկյունից նպատակահարմար չէ վճարել գործատուի սոց և ինչպես նաև տրամադրել ամենամյա արձակուրդ: Այս դեպքում ավելի ձեռնտու է կնքել քաղ.-իրավական պայմանագիր, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ անել այնպես, որպիսի հետագայում խնդիրներ չառաջանան:)

Վիկտորյա

Ներողություն ես սխալվեցի… գործատուն ամեն դեպքում սոց վճարում է: