«

»

Jun 08 2018

“Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ

Ընկերություն` “Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ
Հասցե` Շիրակի 1/68
Հեռախոս` 060700500 ներքին 116
Էլ. փոստ` hr շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ` ՀԱՇՎԱՊԱՀ
Աշխատանքի նկարագրություն` «Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ • Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերը և տեղափոխման փաստաթղթերը ձևակերպել ծրագրային բազաներում, • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները, • Իրականացնել աշխատավարձի հաշվարկ և կազմել վճարման հանձնարարագրերը, • Մուտքագրել ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները, • Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը, • Իրականացնել ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների , դրանց շարժերի հետ կապված գործառնությունների արտացոլումը, • Մասնակցել ընկերության գույքագրման աշխատանքներին, • Ծրագրային բազաներ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները, • Ներկայացնել հաստատման հաշվարկած վճարաթերթիկները և այլ վճարային փաստաթղթերը, • Գրանցել առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերը, • Կազմել և ներկայացնել հաստատման դրամարկղային փաստաթղթերը, • Անհրաժեշտության դեպքում աջակցել կամ փոխարինել թիմակիցներին, • Կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ: Պահանջվող հմտություններ • Հաշվապահական, ֆինանսական կամ ֆիզիկամաթեմաթիկակական բարձրագույն կրթություն, • Հաշվապահական կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ, • Հաշվապահական ստանդարտների իմացություն, • ՀԾ, 1C, E-invoicing, ՀԾ-Internet bank, ՀԾ-Client-bank և այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն, • Microsoft Office փաթեթի իմացություն, • Վերլուծական մտածողություն, հաղորդակցման հմտություններ, • Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն, • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն, • Խնդիրների լուծման և ինքնակատարելագործման ունակություն: “Ալֆա-Ֆարմ” ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝ • կայուն աշխատանք, • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա, • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ: Համապատասխան թեկնածուները կարող են լրացնել կայքում կցված դիմում/հայտը կամ ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr շնիկ alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով “Հաշվապահ”: Ուղարկված բոլոր ինքնակենսագրականների գաղտնիությունը երաշխավորվում է:

Loading...