Բյուլետենի հաշվարկ

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Մեր հիմնարկի նախկին հաշվապահը բոլոր բյուլետեններից եկամտահարկը պահել է 10 տոկոս՝ առանց մինիմալ աշխատավարձը հանելու: Խնդրում եմ, ասեք՝ ճի՞շտ է արդյոք նա վարվել, և հիմա ես ինչպե՞ս հաշվեմ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Բարև Արմինե ջան, Ձեր նախկին հաշվապահը սխալ է կատարել, բայց քեզ խորհուրդ չեմ տա կրկնես նույնը:Բյուլետենից չի պահվում 3% սոց և չի հաշվարկվում գործատուի սոց, իսկ եկամտահարկը անպայման նվազեցվում է 30 000 դրամով և հաշվարկվում`
մինչև 80000դ. աշխ-ձի դեպքում` 8000+10%
80000դրամից բարձր` 8000+80000դրամը գեր. գումարի 20%
Բայց միևնույն ժամանակ չմոռանաս` միջին ամսական աշխ-ձը 100000դ. գերազանցելու դեպքում, հաշվիր գերազանցող գումարի 30%-ը`
Օր.` 125000 միջին աշխ-ձի դեպքում կստացվի 100000+(25000*30/100)=107500

Albert

Բարև Ձեզ, Արմինե։ Լիլիթը, ինչ որ նոր, ֆանտաստիկ, բանաձևերա գրել։ Չգիտեմ ինչքանովեն նրանք արտացոլում իրական դրույքաչափերը, բայց, չսխալվելու համար ,խորհուրդ կտամ օգտվես «Հարկային Տեղեկատու» պաշտոնական տեղեկատուի ձեռնարկներից, որտեղ քո հարցի պատասխանը կարողես գտնել։

Լիլիթ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)

1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից, որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որեւէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որեւէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը:

4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23. Հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկումը

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` անկախ ապահովագրական ստաժի տեւողությունից:

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

Հոդված 24. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների հաշվարկումը

1. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցելու դեպքում` 100.000-ին գումարած 100.000-ը գերազանցող գումարի 30 տոկոսը:

2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն 8 եւ ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, իսկ 80 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչեւ 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ:

3. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը, անկախ ապահովագրական ստաժից, վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր`

1) իրենց խնամքի տակ ունեն 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ երեք եւ ավելի երեխա.

2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-ից 23 տարեկան անձինք են.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ են դարձել:

4. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելու համար սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

5. Ապահովագրական նպաստ հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող ապահովագրական նպաստի հաշվարկումը եւ վճարումը

Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին ապահովագրական նպաստի հաշվարկման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ալբերտ ոչ մի ֆանտաստիկ բանաձևեր չկան:Ճիշտ է օրենքում որոշակի բաներ փոխվել են, բայց ինչ-որ գրել եմ ես չեմ կարծում,որ սխալ է:

Մուրադ

Հարգելի կոլեգաներ ի գիտություն բոլորիդ ԲՅՈՒԼԵՏԵՆԻՑ ՈՉ ՄԻ ՏԵՍԱԿԻ ՊԱՀՈՒՄՆԵՐ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Հերմինե

Մուրադ
Նայած թե բյուլետեն ասելով ինչ նկատի ունեն???? 🙂

D.Arsen

Կարդացեք ժամանակավոր անաշխ.դեպք.սոց.վճարների 7 հոդվածը և յուրաքանչյուր կետ իր հաշվարկն ունի.հիվանդության նպաստից սօց չի պահվում,ծննդաբերության դեպքուն ոչ մի պահում,այնպես որ բյուլետեն ասելով հիմնավորեք կոնկրետ դեպքը:Հարգանքներով Դ.Արսեն

Albert

Բարև, Լիլիթ ջան։ Կա՞սես մինչև 80000 դրամ եկամուտ ունենալու դեպքում, եկամտահարկը հաշվարկելիս, 8000 դրամին ինչ 10 տոկոսես գումարել։

Հերմինե

ՀՀ Օրենքը եկամտահարկի մասին
Ամսական հարկվող եկամտի չափը` մինչև 80,000 դրամ
հարկվող եկամտի 10 տոկոսը

80,000 դրամից ավելի` 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող
գումարի 20 տոկոսը

armine

Հարգելի Արսեն իմ աշխատակիցը ունի 5 տարվա աշխատանքային ստաժ:ունի հիվանդության 10 օրվա բյուլետեն, իմ նախկին հաշվապահը հաշվարկել է այսպես,42900/30.4*10 հետո հաշվել է 10տոկոս ու ետպահում արել:Խնդրում եմ ասեք նա ճիշտ է վարվել եթե ոչ, ես ինչպես հաշվեմ:

D.Arsen

Հարգելի Արմինե,եթե 42900 միջին աշխատավարձն է(3ամիսների միջինը),ապա 42900*0.8=34320/30.4*10=11290 անաշխատունակության գումարը և11290*0.1=1129,իսկ եթե42900 արդեն հաշվարկված(մինչև 8 տարի ստաժի դեպքում հաշվարկվում է միջ.աշխ.80%-ը) միջին աշխատավարձն է,ապա14111*0.1=1411 եկամտահարկ:Դ.Արսեն

ԼԼ

Իհարկե սխալ է արել, անպայման պետք է կատարեր նվազեցում 30000 դրամ, իսկ ինչ վերաբերվում է Լիլիթի գրածների ճիշտ է գրել այդ այսպես ասաց ֆանտաստիկ բանաձևերը նույնիսկ կա անաշխատունակության թերթիկի տակ մանրամասն գրած: