աշխատանք

«

»

Oct 21 2010

Երբ աշխատողը նոր է ընդունվում աշխատանքի

Մանուշ.

Բարև Ձեզ, հարցս աշխատանքային գրքույկ լրացնելու մասին է, երբ աշխատողը նոր է ընդունվում գործատուի մոտ աշխատանքի ու աշխատողը նոր է ավարտել ՀՊՏՀ-ը ու ոչ մի տեղ դեռևս չի աշխատել, հիմա գործատուն աշխատանքային գրքույկը լրացնելիս նշում է, որ ընդունվել է ՀՊՏՀ-ն իր ամիս ամսաթվով, իսկ հրամանի համարը որտեղի՞ց է գրվում, հետո նշվում է գրքույկում, որ ավարտել է իր ամիս ամսաթվով ու հրամանի համարով, այստեղ գործատուն պե՞տք է ստորագրի ու կնքի կնիքով, թե ոչ: Ապա նո՞ր դրանից հետո գործատուն ընդունում է աշխատանքի իր կնիքով ու ստորագրությամբ:

6 կարծիք

Skip to comment form

  1. Ժաննա

    Հարգելի Մանուշ, ընդունվելիս հրամանի համարը չի գրվի, իսկ վերջում կնիք ու ստորագրություն դնելու կարիք չկա, պարզ է, ու դուք եք լրացրել որպես առաջին գործատու:

  2. Հերմինե

    ՀՀ Աշխատանքային Օրենսգիրք
    Հոդված 90.
    3. Աշխատանքային գրքույկում լրացվում են`
    6) միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո).
    7) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի զորացրվելուց հետո).
    8) գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարին:

    Կարծում եմ վերջին երկու գրառման համար պիտի գրվի դիպլոմի, կամ զին գրքույկի համարը տրման ամսաթիվը, որպես իրավական ակտ, այլ ոչ թե մտածել ինչ որ համարների մասին

    Կարծում եմ գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի զինվորական ծառայությունը կամ ուսումն ավարտելուց հետո, պիտի վավերացնի իր կողմից արված գրառումները, իր կնիքով ու ստորագրությամբ………….

  3. Վիկտորյա

    Հարգելիներս, ես նույնպես կանգնեցի այդ հարցի առաջ: Հիշում եմ, որ տեսչությունում ասեցին, որ անհրաժեշտ է տեղեկանք համալսարանից, որտեղ նշվում է նաև ընդունման հրամանի համարը:

  4. Nata

    876-Ն որոշման փոփոխությունների մասին նախագծում գրված է հենց դիպլոմի ու գրքույկի համար ոչ թե հրամանի համար

  5. Արման

    Որպես իրավական ակտ ընդունվելու է դիպլոմը կամ զին. գրքույկը: Հետևաբար դրանց ամսթվերն ու համարները պետք է լրացվի: Իսկ վավերացման համար կարծում եմ Գործատուն իրավունք չունի ուրիշի անվան /համալսարան և այլն/ տակ կնքել:

  6. Հելեն

    Ինձ էլ է թվում, որ գործատուն իրավունք չունի կնքելու ուրիշի անվան տակ:
    Եթե լրացնի գործատուն, ապա հետագայում անպայման պրոբլեմներ կլինեն սոցապում, քանի որ դիպլոմի մեջ չի նշվում ուսումը առկա է թե հեռակա, իսկ գործատուի լրացրածը հիմք չի լինի: Իմիջիայլոց, իմ աշխատակիցներից մեկը 2010թ-ին ավարտել է մանկավարժական համալսարանը, դեկանատից պահանջել են աշխատանքային գրքույկ, լրացրել, ստորագրել և կնքել են:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: