Արդյո՞ք փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկի ժամանակ

Նանա.

Հարգելիներս,
եթե կազմակերպությունն ունի 10 000 դոլարի պարտավորություն, որի պայմանագիրը կնքելու ժամանակ դոլարի կուրսը եղել է օրինակ 350 դրամ, իսկ մարելու պահին 470 դրամով է գնում դոլարը, ապա այդ տարբերությունը շահութահարկի իմաստով ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Արդյո՞ք փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկի ժամանակ

  1. Արտարժույթը (կանխիկ, անկանխիկ) և արտարժույթով արտահայտված այլ ակտիվները (այդ թվում` արժեթղթեր, տրված վարկեր, տրված փոխառություններ և այլ դեբիտորական պարտքեր), արտարժույթով արտահայտված պարտավորությունները (այդ թվում` ստացված վարկեր, ստացված փոխառություններ, ստացված կանխավճարներ և այլ կրեդիտորական պարտքեր) ենթակա են վերագնահատման արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների մնացորդների փոփոխման, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջին oրվա դրությամբ: Ընդ որում`
    1) Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հարկվող շահույթը որոշելիս արտարժույթը և արտարժույթով արտահայտված ակտիվներն ու պարտավորությունները հաշվառվում են սկզբնական (ձեռքբերման) արժեքով` հաշվի առնելով այդ վերագնահատման արդյունքները, որոնք Օրենքի 8-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի «դ» ենթակետի իմաստով հանդիսանում են նաև հարկվող շահույթի վրա ազդեցություն չունեցող «օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ» (այսուհետ` Վերագնահատման արդյունքներ).
    2) Միջին փոխարժեքի աճի դեպքում`
    ա. արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների` ընթացիկ և նախորդ Միջին փոխարժեքներից ելնելով հաշվարկված արժեքների միջև առաջացած դրական տարբերությունը, որպես Վերագնահատման դրական արդյունք, գումարվում է ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքին և չի ներառվում համախառն եկամտի մեջ,
    բ. պարտավորությունների` ընթացիկ և նախորդ Միջին փոխարժեքներից ելնելով հաշվարկված արժեքների վերագնահատումից առաջացած դրական տարբերությունը, որպես Վերագնահատման բացասական արդյունք, գումարվում է պարտավորության սկզբնական (ձեռքբերման) արժեքին և չի ներառվում նվազեցումների մեջ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *